ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Չեխաբնակ Դոկտ. Հայկ Սրկ. Իւթիւճեանի դասախոսությունները Մեծ Բրիտանիայում

09 նոյեմբերի, 2016 | 11:34

haik-utijian-greta-briatain-2016-aԼՈՆԴՈՆ.- Մեծ Բրիտանիայի Դվորժակի ընկերակցության հրավերով (Dvořák Society of Great Britain) 2016 թվականի հոկտեմբերի 31-ին Դոկտոր Հայկ Սրկ. Իւթիւճեանը(Ութիջյան)  Լոնդոնի ,,Վելեհրադ,,(Velehrad) Մշակութային կենտրոնում դասախոսեց իր երաժշատագիտական աշխատանքների մասին, մասնավորապես ներկայացնելով  Դվորժակի Պատարագի նոր խմբագրության ուղղությամբ տարված աշխատանքը, Բրիտանական Թանգարանում գտնվող ցարդ անտեսված ձեռագիր աղբյուրների օգտագործմամբ եւ հեղինակի կողմից կատարված որոշ սրբագրությունների եւ հավելումների մանրակրկիտ վերլուծմամբ:

Մեր ժամանակներում այս խմբագրության առաջին կատարումը (որ վերջին անգամ կատարվել էր 19րդ դարում) տեղի ունեցավ Բրշ. Հայկ Սրկ.-ի ղեկավարությամբ՝ Cologne-ի համալսարանի միացյալ երգչախմբերով եւ նվագախմբի անդամներով 2014-ի հուլիսի 8-ին:

Դասախոսության վերջում բանախոսը նաեւ այս թողարկումից որոշ նմուշներ նվագեց, որին  հաջորդեց հարց-պատասխանի նիստը։ Վերջում բոլոր ներկաներն արժանացան  ,,Վելեհրադ,, Մշակութային կենտրոնի սիրալիր հյուրասիրությանը:

Այժմ Հայկ սարկավագը պատարագի իր խմբագրությունը պատրաստում է տպագրության՝ Bärenreiter հրատարակչական տան համար, որը ծրագրված է լույս ընծայել 2018 թվին: Իւթիւճեանի դասախոսությանը ներկա են գտնվել նաեւ չեխ ավագ սերնդի ներկայացուցիչ, ականավոր երգահան Կարել Յանովիցկին(Karel Janovický).

Հաջորդ օրը՝ նոյեմբեր 1-ին Հայկ Սրկ. Իւթիւճեանը Օքսֆորդի համալսարանի Արեւելագիտական հիմնարկի հրավերով ներկայացրել է «Դէպի Ս. Գրիգոր Նարեկացւոյ տաղերու նոր քննական խմբագրութիւնը. նոր ասպարէզներ ու տեսլականներ» խորագրով դասախոսությունը:

Բրշ. Սարկավագը բացատրեց, թե ինչու էր անհրաժեշտ դարձել նոր խմբագրությունը, ներկայացրեց նաեւ իր ջանքերը՝ կարեւոր եւ հնագույն տպագրված հրատարակության պատմությունը հստակեցնելու՝ նամանավանդ Վենետկի Ս. Ղազարի ռահվիրայական զանազան հրատարակությունների պարագայում, ուր կարելի է տեսնել, որ ժամանակին տպագրված տարբերակները եւ այդ ժամանակ Մխիթարյան Միաբանության ունեցած ձեռագիր աղբյուրները հաճախ լիովին իրար չեն համապատասխանում:

Բանախոսը նաեւ նկարագրեց վերջին տարիներին իր կատարած աշխատանքները՝ նոր քննական խմբագրության ուղղութեամբ, որոնց շնորհիվ որոշ տաղերից ցարդ անծանոթ այլ հատվածներ են հայտնաբերվել, անտեսված տարընթերցվածների նախընտրելիությունը հաստատված է, եւ այլն:

Բարեշնորհ Սարկավագը նաեւ որոշ սկզբունքներ պարզաբանեց, ըստ որոնց՝ հնագույն ձեռագիր աղբյուրների ցարդ անտեսված խազագրությունները եւս կարող են կարեւոր լույս սփռել բնագրի վրա: Ներկայացվեցին նաեւ մի քանի շոշափելի օրինակներ:

Ըստ նրա՝ նույն ինքն՝ «քննական» հորջորջումը, որ զանազան միջավայրերի մեջ տարբեր բանասիրական մեկնաբանության է առնչվել՝ պատշաճ է տարբեր միավորների պարագային այլազան առումներով կիրարկել:

Վերջապես՝ Հայկ Սրկ. ներկայացրել է նաեւ  շահեկան մի  եղանակ, Լիմոնճյան ձայնագրությամբ արձանագրված, որ կարողացել էր Կոստանդնուպոլսի մեջ հայտնաբերված ձեռագիր մի տետրակից նկարահանել. այսպիսով՝ ցարդ մեզ ծանոթ եղանակների թիվը (առնչված Սրբի տաղերի հետ) գեթ մեկ միավորով էլ է բարձրանում:

Դասախոսությունը ներկայացրել է Հայագիտության Կյուլպենկյան Ամպիոնի Պրոֆեսոր՝ Դոկտոր Թէօ վան Լինտը, իսկ ներկա է գտնվել նաեւ Ս. Եփրեմ Ասորու մեծագույն համաշխարհային հեղինակություն համարվող՝ պատկառելի Պրոֆ. Սեբաստիան Բրոկը (Sebastian Brock), որ դասախոսության վերջում անցկացված հարց-պատասխանի ընթացքում հետաքրքրական զուգահեռներ է մատնանշել  Իւթիւճեանի  նկարագրած մեթոդաբանության եւ մարտահրավերների հետ,մեծապես խրախուսելով  դասախոսի կատարած աշխատանքը։ Այնուհետեւ՝ դասախոսը Պրոֆ. Վան Լինտի ազնիվ հրավերով արժանացել է Pembroke College-ի պաշտոնական հյուրասիրությանը:

ՕՐԵՐ

haik-utijian-great-britain-2016-b haik-utijian-great-britain-2016 haik-utijian-2016-chaik-utijian-greta-briatain-2016-a haik-utijian-london-2016-b haik-utijian-london-2016

 


Առնչվող նյութեր
1. Չեխահայ անվանի գործիչ Ալեքսանդր Սարգսյանին՝ Սփյուռքի նախարարության Ոսկե հուշամեդալ
2. Վարդան Ուզունյանի 78-ամյակը նշվեց Երեւանում
3. Բացառիկ հայկական ցուցահանդես՝ չեխական հրաշագեղ դահլիճում
4. Չեխահայ Նշան Ավետիսյանը մասնակցում է Ֆրիդեկ Միստեկի տեղական ընտրություններին
5. Վիկտոր Աղաթելյանը դարձավ Չեխիայի թիվ մեկ բռնցքամարտիկ
6. Պրահա. «Կադանս»ի առաջին համերգն հոյակապ էր, նույնիսկ կոտրված ջութակը չխանգարեց
7. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
8. Կյանքից հեռացավ հայ ժողովրդի մեծ բարեկամ պրոֆ. Էվժեն Կինդլերը
9. Մեծ Բրիտանիայի հայկական համայնքը նոր խորհուրդ է ընտրել
10. Հայ երեխաները դարձան Պրահայի միջազգային երաժշտական փառատոնի դափնեկիրներ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: