ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Չեխաբնակ Ալեքսանդր Օնիշենկոյի ցուցահանդեսը Երեւանում

16 սեպտեմբերի, 2017 | 10:15

Ինչպես նշել էինք, սեպտեմբերի 14-ին Երեւանի Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում բացվեց պրահայաբնակ հայտնի նկարիչ Ալեքսանդր Օնիշենկոյի անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսին փակ բացմանը ներկա է եղել նաեւ Չեխիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը։

Ցուցահանդեսի կազմակերպիչը «Ծիրանի» մշակութային հանգույցն է:
Ալեքսանդր Օնիշենկոն առանձնանում է սեւ կտավի վրա ստեղծագործելու յուրահատուկ տեխնիկայով: Սեփական բնութագրմամբ՝ աշխատանքները նոր իմպրոսիոնիստական ուղղվածություն ունեն, ինչը չպետք է շփոթել նեոիմպրեսիոնիզմի հետ:
Օնիշենկոյի աշխատանքները ցուցադրվել են Գերմանիայում, Հնդկաստանում, Շվեդիայում, Հունգարիայում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Իսպանիայում, ԱՄՆ-ում եւ շատ այլ երկրներում: Նկարիչը Պրահայում ունի իր մշտական պատկերասրահը, որտեղ ցուցադրվում են սեփական իմպրեսիոնիստական աշխատանքները:
Հիշեցնենք, որ 2017 թվականի փետրվարին Պրահայում նրա Յակուբսկա ցուցասրահում բացվեց նաեւ երեւանաբնակ գեղանկարիչ Նարեկ Վանի աշխատանքների ցուցահանդեսը։ Տես՝ http://orer.eu/

Ցուցահանդեսը կգործի է մինչեւ սեպտեմբերի 17-ը։

Լուսանկարները՝  Կամո բլոգի


Առնչվող նյութեր
1. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
2. Կյանքից հեռացավ հայ ժողովրդի մեծ բարեկամ պրոֆ. Էվժեն Կինդլերը
3. Ցուցահանդես՝ նվիրված Հովհաննես Զարդարյանի ծննդյան 100-ամյակին
4. Պրահան սքանչելի քաղաք է, թանգարան է բաց երկնքի տակ.Արա Բաբլոյան
5. Արա Բաբլոյանը հանդիպել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշին
6. Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ
7. Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը վաղը կժամանի Պրահա
8. Չեխիայում նշում են Չեխոսլովակիայի օկուպացման 50-ամյակը
9. Լիլիթ Տոնականյանի անհատական ցուցահանդեսը Նկարիչների միությունում
10. Սլովաքիա՝ Իսրայէլի միջոցով զէ՞նք կը վաճառէ Ազէրպայճանին

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: