ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՈՒրուգվայում հրապարակ է անվանակոչվել հայ նպարավաճառ Մարտին Տերյանի անունով

24 հոկտեմբերի, 2016 | 09:15

urugvay-plaza-martin-terianՄՈՆՏԵՎԻԴԵՈ.-Ինչպես ՕՐԵՐ-ին տեղեկացնում է Ուրուգվայից հայկական  ԱՐԱՔՍ ռադիոժամը, հոկտեմբերի 21-ին  Մոնտեվիդեոյի քաղաքապետարանի որոշումով  եւ Պենարոլ թաղամասի բնակիչների խնդրանքով, այդ թաղամսաի գլխավոր հրապարակներից մեկը անվանակոչվեց Մարտին Տերյանի անունով, ով եղել է Հայոց ցեղասպանության վերապրող։ Մարտին Տերյանը ծնվել է 1913 թվականին Մարաշում, եւ վախճանվել է 2016 թվականին Մոնտեվիդեոյում։

Պանարոլ թաղամասում նա հիմնել էր մի խանութ , որը աշխատել է 40 տարի։ Բնակիչների վկայությունների համաձայն իր տիկնոջ հետ նրանք միշտ ձեռք են մեկնել թաղամասի չքավոր  երեխաներին՝ տարրական սնունդ տալով նրանց։

Ինչպես նշվել է հրապարակի բացման արարողության ժամանակ, թաղամասի բնակիչները չեն կարող մոռանալ նրա օգնությունը եւ այս հրապարակի անվանակոչությամբ ցանկանում են վառ պահել նրա հիշատակը։ Նշենք նաեւ, որ իբրեւ ցեղասպանության վերապրող, նրա վկայություններով ստեղծվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված փաստավավերագրական ֆիլմ։

Մարտին Տերյանը 1990 ականներին նաեւ ստացել է Հայաստանի Հանրապետության անձնագիր՝ Ուրուգվայում Հայաստանի առաջին դեսպան Վահան Տեր Ղեւոնդյանի ձեռամբ։

ՕՐԵՐ

 

 

 


Առնչվող նյութեր
1. Ուրուգվայական լավագույն ֆիլմերը կրկին Երեւանում
2. Ուրուգվայի հայ համայնքի ներկայացուցիչները հարգել են ցեղասպանության զոհերի հիշատակը
3. Ուրուգվայում կանցկացվի Լեռնային Ղարաբաղին նվիրված համաժողով
4. Երևանում նշվեց Ուրուգվայի «Կոմիտաս» հայկական ռադիոժամի հիմնադրման 80-ամյակը
5. Կարեն Միրզոյանի նամակը՝ Ուրուգվայի արտաքին գործերի նախարարին
6. Ուրուգվայի Սենատի նախագահը Հայաստանում
7. ԳՈՆՍԱԼՈ ՊԵՐԵՐԱ ՖԵՌԵՐ. „Ես նույնպես հայ եմ’’ գիրքը իմ սրտի կանչն է

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
2.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
3.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
4.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
5.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
6.Հայկ Մարությանը քաղաքապետի պարտականությունները կստանձնի հոկտեմբերի 10-ին. երեք քաղաքական ուժ նոր ավագանիում
7.,,Հայաստան» հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է հաստատվել Հայկակ Արշամյանը
8.Քանկոր. Պրոֆեսիոնալիզմ ու սրտացավություն, որ Ձեր սիրտը առողջ լինի
9.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
10.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: