ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ուրախ կլինեմ եթե Իլհամ Ալիեւն էլ իր որդուն ուղարկի առաջնագիծ ծառայելու. Նիկոլ Փաշինյան

26 հուլիսի, 2018 | 13:56

Ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայանի համահիմնադիր, գլխավոր խմբագիր ու հաղորդավար Ալեքսեյ Վենեդիկտովը Երեւանում բացառիկ հարցազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Խոսվել է հայ-ռուսական հարաբերությունների, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու, ղարաբաղյան հակամարտության, վարչապետի որդու՝ առաջնագիծ մեկնելու, Պուտինի հետ ունեցած հանդիպումների մասին:

Վարչապետը պատմել է, որ իր համար մեծ պատիվ է ունենալ ժողովրդի սերն ու վստահությունը, այդ սերը զգալով մեծ պատասխանատվությամբ ծառայել հայ ժողովրդին ու Հայաստանին:

Վենեդիկտովը Ն. Փաշինյանից հետաքրքրվել է, թե ինչպես էր վերջինս պատկերացնում ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպումն ու շփումը:

Ի պատասխան, վարչապետը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շփումն ու քննարկումները շատ ավելի հեշտ ու հաճելի էին, քան իրեն թվում էր.

«Ես, անկեղծ ասած, այդ ամենն ավելի բարդ էի պատկերացնում։ Ինձ համար շատ հաճելի անակնկալ էր այն, որ նա ուղիղ եւ անկեղծ մարդ է։ Ի՞նչն է ինձ գոհացնում մեր հարաբերություններում։ Այն, որ մենք ամենի մասին խոսում ենք ուղիղ ու անկեղծ։ Մոսկվա իմ վերջին այցից հետո ես ասել եմ, որ Հայաստանի ու ՌԴ-ի միջեւ հարաբերություններում չպետք է լինեն մութ անկյուններ։ Դա չի նշանակում, որ մենք միշտ ամեն հարցում համաձայն ենք լինելու միմյանց հետ, այլ նշանակում է՝ մենք պարզապես անկեղծ ենք լինելու շփման մեջ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Զրույցի ընթացքում Վենեդիկտովը հետաքրքրվել է Պուտինի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետի բարձրացրած հարցից՝ Ադրբեջանին զենք վաճառելու մասին, Փաշինյանը դրական պատասխան է տվել, հաստատել, որ նման խոսակցություն եղել է, սակայն չի ցանկացել բացել քննարկման ամբողջ մանրամասները։

Խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին, Ն. Փաշինյանը նշել է, որ այս պահին տարածաշրջանում լարված իրադրություն է. «Ադրբեջանը ագրեսիվ քաղաքականություն է վարում, կա պատերազմի մեծ հավանականություն, մենք պետք է պատրաստ լինենք այդ ամենին: Նաեւ ավելի վաղ ես նշել եմ, որ Ռուսաստանն ունի բավարար լծակներ՝ այդ ամենը թույլ չտալու համար, եւ ես չեմ կարող հավատալ, որ Ռուսաստանն այդ լծակները չի կիրառի»:

Խոսելով իր որդու՝ Աշոտ Փաշինյանի՝ Արցախում ծառայության մեկնելու եւ առաջնագծում ծառայության անցնելու մասին, վարչապետը փաստել է, որ շատերը դա կարող են ընկալել որպես ագրեսիվ դրսեւորում, մինչդեռ ընդհակառակը՝ դա խաղաղասեր քայլ է, որովհետեւ իր որդուն Արցախ ուղարկելով ինքը հաստատում է, որ չի ցանկանում այնտեղ պատերազմ լինի:

«Աստված մի արասցե, որ զոհվի իմ որդին, մեր մյուս հայրենակիցների որդիները, ադրբեջանցի շարքային քաղաքացիների որդիները։ Ես ուրախ կլինեի, որ Իլհամ Ալիեւն էլ ուղարկեր իր որդուն այնտեղ ծառայելու։ Որովհետեւ եթե նրա որդին այնտեղ ծառայի՝ ես դա կընկալեմ որպես խաղաղասեր քայլ, եւ մենք բոլորս համոզված կլինենք, որ պարոն Ալիեւը նույնպես չէր ցանկանա, որ իր որդին զոհվեր»,- ասել է ՀՀ վարչապետը։

Armtimes


Առնչվող նյութեր
1. Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
2. «Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3. Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցել է Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված արարողությանը
4. Պետք է ստեղծենք հավասար պայմաններ գործարարների համար. Նիկոլ Փաշինյանը Ղազախստանում
5. Հայաստանի խորհրդարանը երկրորդ անգամ վարչապետ չընտրեց. տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
6. Նիկոլ Փաշինյան-ՌԱԿ կենտրոնական վարչություն հանդիպում
7. Նիկոլ Փաշինյանը՝ «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովի բացմանը
8. Հայաստանի վարչապետի հանդիպումները լիբանանահայ համայնքի հետ
9. Նիկոլ Փաշինյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հանդիպումը
10. Նիկոլ Փաշինյանը և Սաադ Հարիրին քննարկել են Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: