ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ուշագրավ համերգների և դասախոսությունների շարքը հայկական երաժշտությունը հասցրեց Ասիա՝ կամրջելով դարավոր ժողովրդական ավանդույթները

11 սեպտեմբերի, 2018 | 20:03

 

Երաժշտությունն իրավամբ գերագույն համամարդկային լեզուն է, որն ի չիք է դարձնում աշխարհագրական հեռավորություններն և մերձեցնում մշակույթները: Այս ամառ հայկական և ասիական ժողովրդական ավանդույթները ներդաշնակորեն միահյուսվեցին՝ Չինաստանում և Ճապոնիայում տեղի ունեցած մի շարք համերգների և ուշագրավ դասախոսությունների միջոցով:

Organized by the AGBU Performing Arts Department and Arev Arts Ensemble and Foundation, a concert titled “East and West Music” featured well-known musicians from Armenia, Japan, Spain and the United States.

Կազմակերպված լինելով ՀԲԸՄ կատարողական արվեստների բաժնի կողմից (ԿԱԲ)` այս միջոցառումները տարածեցին հայկական մշակույթը Հեռավոր Արևելքում և խթանեցին մշակութային համագործակցությունը: «Այս շրջագայությունը հայկական ժառանգությունը համաշխարհային լսարանին հասցնելու և նոր ծագող տաղանդներին աջակցելու մեր առաքելության ևս մեկ դրսևորում էր», – ասաց դաշնակահար և ՀԲԸՄ ԿԱԲ տնօրեն Հայկ Արսենյանը:

The Cadillac Shanghai Concert Hall and the AGBU Performing Arts Department hosted a sold-out concert titled “Sounds of the Silk Road: From Armenia to China” in Shanghai, China.

Համերգների ու դասախոսությունների շարքը մեկնարկեց մայիսի 28-ին Չինաստանի Շանհայ քաղաքում ՀԲԸՄ և Cadillac Shanghai համերգասրահի կողմից հյուրընկալված համերգով՝ լեփլեցուն դահլիճում: «Մետաքսի ճանապարհի հնչյունները. Հայաստանից մինչև Չինաստան» խորագիրը խոսում էր չին-հայկական կապերի էության մասին, որոնք գալիս են միջնադարից, երբ Մետաքսի ճանապարհը զարկ տվեց երկու ազգերի միջև առևտրին: «Տարիներ շարունակ ապրելով Շանհայում՝ ես հասկացել եմ, որ Հայաստանն ու Չինաստանը բազմաթիվ նմանություններ ունեն: Երկու երկրներն էլ ունեն դարավոր պատմություն, հսկայական մշակութային ժառանգություն և հրաշալի ավանդական երաժշտություն», – ասաց համերգի գեղարվեստական ղեկավար Աստղիկ Պողոսյանը, ով նաև Շանհայի սիմֆոնիկ նվագախմբի նախագահի օգնականն է: «Կարևոր է, որ մենք շարունակենք առաջ տանել և ներկայացնել մեր մշակույթը այլ երկրներում, որովհետև հայկական մշակույթն առաջարկելու այնքան բան ունի, և մենք պետք է անենք ամեն ինչ, որ այն հասանելի լինի հնարավորինս մեծ թվով մարդկանց: Հուսով եմ, մենք դա Ասիայում անելու ավելի շատ հնարավորություններ կունենանք»:

 

Հայաստանը, Չինաստանը, Ֆրանսիան, Ինդոնեզիան, Մալայզիան և Միացյալ Նահանգները ներկայացնող երաժիշտները կատարեցին մի յուրօրինակ ծրագիր՝ միաձուլելով հայկական և չինական ժողովրդական մեղեդիները, որոնք կատարվեցին կամ որպես առանձին հատվածներ կամ որպես միքսեր՝ արևմտյան դասական կամ ավանդական չինական երաժշտական գործիքներով: «Առաջին անգամ է, որ ավանդական չինական գործիքով այլ երկրի ժողովրդական երաժշտություն եմ նվագում», – ասաց գուժենգահար Լյու Յու Քսիանը: «Ես շատ երջանիկ եմ և հպարտ նման հնարավորություն ունենալու և այս մշակույթին ծանոթանալու համար»:

Yas Tarumi, a duduk player from Japan, joined pianist and PAD Director Hayk Arsenyan to play traditional and classical Armenian music at Waseda University.

Այս համերգով նաև նշանավորվում է Շանհայի երաժշտական կոնսերվատորիայի և ՀԲԸՄ միջև բեղմնավոր համագործակցության շարունակությունը, որը մեկնարկել է 2015թ., երբ կոնսերվատորիայի ուսանողները կազմակերպեցին ավանդական հայկական երգի կատարումը Քարնեգի համերգասրահում (NYSEC) ՀԲԸՄ արվեստագետ-կատարողների 8-րդ համերգի ժամանակ:

 

Շրջագայությունը շարունակվեց «Արևելքի և Արևմուտքի երաժշտությունը» խորագրով համերգով, որը տեղի ունեցավ հունիսի 1-ին Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի Ցունոհազու Կումին սրահում: Համերգը կազմակերպվել էր ՀԲԸՄ և Arev Arts անսամբլի և հիմնադրամի կողմից, և այն Ճապոնիայում Հայաստանի դեսպանության կողմից Տոկիոյում պարբերաբար անցկացվող հայկական մշակույթի շաբաթվա մաս էր կազմում: Այս մշակութային միջոցառումը հայկական ժառանգությանը հայացք ձգելու հնարավորություն ընձեռեց Ճապոնիայի լսարանին. մի երկիր, ուր հայերը պատմականորեն զգալի ներկայացվածություն չեն ունեցել, և միայն վերջերս է փոքրիկ համայնք ձևավորվել: «Վերջին մի քանի տարիներին Ճապոնիայում Հայաստանի դեսպանությունը Տոկիոյում հայկական մշակույթի շաբաթներ է կազմակերպում: Հայաստանը և սփյուռքը ներկայացնող արվեստագետները, երաժիշտներն ու արհեստագործները, ինչպես նաև Հայաստանի ճապոնացի բարեկամները ցուցադրում են իրենց արվեստն ու կատարում մշակույթների կամրջի դեր՝ նշանավորելով երկու երկրների միջև բարեկամական կապերը: Մենք ուրախ ենք, որ այս տարի ՀԲԸՄ կատարողական արվեստների բաժինը մեր կարևոր գործընկերն էր», – նշեց Ճապոնիայում Հայաստանի դեսպան Հրանտ Պողոսյանը: Նա շարունակեց՝ նշելով, որ ի շնորհիվ փայլուն կատարումների ու դասախոսությունների, տեղացիները հնարավորություն ունեցան ավելի լավ ընկալելու հայկական մշակույթը:

 

Երեկոյին մասնակցեցին հանրահայտ երաժիշտներ Հայաստանից, Ճապոնիայից, Իսպանիայից և Միացյալ Նահանգներից, ովքեր նվագեցին դաշնամուր, ջութակ և կոտո (ճապոնական քնար): «Հուսով եմ, որ ՀԲԸՄ կատարողական արվեստի բաժնի հետ մեր համագործակցությունը կշարունակվի և հայկական մշակույթը Ճապոնիայում ներկայացնելու ավելի շատ հնարավորություններ կընձեռի», – ասաց Arev Arts անսամբլի և հիմնադրամի տնօրեն և հիմնադիր Կարեն Իսրայելյանը:

 

Համերգներին հաջորդեցին Արսենյանի դասախոսությունները, նախ՝ Հոնգ Կոնգի Համալսարանում, ապա՝ Տոկիոյի Waseda Համալսարանում, որը մեծությամբ երկրորդ համալսարանն է Ճապոնիայում: Նա անդրարձավ հայկական պատմությանը, մշակույթին, երաժշտությանը և ՀԲԸՄ տարբեր ծրագրերին, այդ թվում՝ ՀԲԸՄ երաժշտական Հայաստան ծրագրին: Ճապոնացի դուդուկահար Յաս Տարումին միացավ Արսենյանին՝ Waseda համալսարանում կատարելով ավանդական և դասական հայկական երաժշտություն: «Սա մեր երաժշտությունն ու մշակույթը Ասիայի ժողովրդին ներկայացնելու հիանալի հնարավորություն էր՝ մեր ժողովրդական մեղեդիների յուրօրինակ մեկնաբանություններով», – եզրափակեց Արսենյանը:

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) սփյուռքի հնագույն, համաժողովրդական և համահայկական կազմակերպությունն է: Հիմնված լինելով 1906 թվականին՝ ՀԲԸՄ-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Նյու Յորքում: ՀԲԸՄ-ը կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի միջոցով պահպանում և զարգացնում է հայկական ինքնությունն ու ժառանգությունը՝ յուրաքանչյուր տարի ազդեցություն ունենալով աշխարհով մեկ սփռված շուրջ 500,000 հայերի կյանքի վրա:

 

ՀԲԸՄ-ի և իր աշխարհասփյուռ ծրագրերի մասին հավելյալ տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել՝ www.agbu.org:

 


Առնչվող նյութեր
1. Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահը քննարկեցին հայրենական կյանքին և Սփյուռքին վերաբերող հարցեր
2. ՀԲԸՄ-ը նոր թափով պիտի սկսի հասարակական-տնտեսական ծրագիրներու իրականացումը
3. Հ.Բ.Ը.Մ.-Ը ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ ԿԸ ՏՐԱՄԱԴՐԷ ԼՈՅՍ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՏՈՒԺԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՈՒ
4. ՀԲԸՄ-ն խթանում է Հայաստանի և Սփյուռքի միջև նոր շփումները
5. Creative Armenia-ն և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը հայտարարում են նորարար տաղանդավոր արվեստագետներին օժանդակող ծրագրի մեկնարկը
6. ՀԲԸՄ-ն ներկայացնում է անհրաժեշտ էլեկտրոնային գրքեր ու հավելվածներ Հայաստանի մասին
7. ՀԲԸՄ Նախագահն ու Հայաստանի Նոր Ղեկավարությունը Քննարկում են Համագործակցության Հնարավորություններն ու Փոխադարձ Հետաքրքրության Ոլորտները
8. Լրատվական դաշտը՝ որպես Սփյուռք-Հայրենիք կամուրջ
9. ՀԲԸՄ-ը Նշում է Հայաստանի Առաջին Հանրապետության Հաղթական 100-ամյակը
10. Մահացել է ամերիկահայ նախկին նահանգապետ Ջորջ Դեքմեջյանը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: