ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ուղիղ եթերում սպանության փորձից հետո Բուլղարիայի թուրք գործիչը հրաժարական է տվել

19 հունվարի, 2013 | 16:43

ՍՈՖԻԱ. – Բուլղարիայի թուրքական ,,Հանուն իրրավունքների ու ազատությունների շարժում,, կուսակցության հիմնադիր առաջնորդ Ահմեդ Դողանը հրաժարական տվեց՝ ուղիղ եթերում, ելույթի պահին իր վրա կատարված մահափորձից չորս ժամ անց ու իր պաշտոնում նշանակեց տեղակալին, հաղորդում է բուլղարական novinite.com-ը։

Ահմեդ Դողանը Սոֆիայի Մշակույթի ազգային պալատում կուսակցության 8րդ համագումարում իր ելույթն էր ընթերցում, երբ Բուրգասից 25ամյա մի երիտասարդ՝ Օթքայ Էնիմեհմեդովը 12.30ին տեղից թռչելով գազի ատրճանակը պահեց վերջինիս քունքին, սակայն ինչ-ինչ պատճառներով չկարողացավ կրակել։

Համագումարը հետաձգվեց չորս ժամով։  Ահմեդ Դողանը 16.30ին կրկին երևաց դահլիճում՝ ժպտալով, սակայն զեկույցը նրա փոխարեն ընթերցվեց, իսկ վերջում նաև հայտարարվեց, որ 58 ամյա Դողանը հրաժարական է ներկայացնում, սակայն որ դա ոչ մի կապ չունի մահափորձի հետ։  Դողանը համարվում է Բալկանների ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը։

Բուլղարիայի լրատվական գործակալությունների համաձայն, ոստիկանությունը հայտնում է, որ չհաջողված մահափորձ իրականացնողը ձերբակալված է։ Նրա մոտ հայտնաբերվել է նաև երկու դանակ։

Բուլղարիայի թուրքական ,,Հանուն իրավունքների ու ազատությունների շարժում,, կուսակցությունը ներկայացնում է երկրի թուրք ու մահմեդական բնակչությանը, որ կազմում է Բուլղարիայի 7,3 միլիոն բնակչության 12 տոկոսը։  Բուլղարիան 1396 թվականից  եղել է Օսմանյան կայսրության մեջ ու ազատագրվել 1878ին՝ ռուս-թուրքական պատերազմի արդյունքում։

 

Լուսանկարը բուլղարական

BTV հեռուստատեսության հեռարձակումից

 

Orer.eu

 

 

 


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: