ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ուղերձ Հայաստանի և միջազգային դիտորդական խմբերին՝ ապրիլի 2-ին տեղի ունենալիք ընտրությունների կապակցությամբ

27 մարտի, 2017 | 14:30

 

haykakan veratsnundՄենք բոլորս տեղյակ ենք թե ընտրություններից ամիսներ առաջ բոլոր բնակավայրերում հանրապետականերն(իշխանությունները) ու իրենց վարձկանարբանյակները(թաղային հեղինակավոր տղերքը, և այլն) սկսում են այցելել մարդկանց  ու տարբեր միջոցներով ստիպել որ իրենց ձայն տան:Այդ միջոցներն են՝խաբելը,համոզելը(խաթր), վախեցնելը,  շանտաժը,  ըտրակաշառքը և վերջում եթե չեն ենթարկվում՝ ծեծն  ու ջարդը:

Մենք ուզում ենք Ձեր ազնիվ ուշադրությունը հրավիրել հետևյալ շատ կարևոր հանգամանքին

Ըստ զանազան  աղբյուրներից մեզ հասած տեղեկությունների՝ կեղծիքները հիմնականում կատարվում ենընտրական տեղամասերում որտեղ որպես կանոն հանձնաժողովի նախագահը պետք է լինի հանրապետական ևհանձնաժողովի անդամները հնարավորինս նույպես կամ կոալիցիայի մեջ գտնվող կուսակցություններից և կամ կեղծընդդիմությունից:

Ընտրությունների ժամանակ  իրենց չի հետաքրքրում թե ով ում ձայն կտա, նրանք ձև են անում թե հետաքրքրված են,բայց իրականում իրենց համար կարևորը մարդկանց ներկայությունն է որպիսզի  ապահովեն ընտրությանմասնակիցների քանակը, իսկ վերջում ձայների հաշվարկից հետո երբ հանձնաժողովի անդամները ստորագրում ենարձանագրությունը՝ հանձնաժողովի նախագահը չի ստորագրում և որևէ մեկին արձանագրության պատճեն չիտալիս:

 Նա հաշվված բյուլետեները տանում է մարզային հանձնաժողով որտեղ  փոխում են ընտրության արդյունքներնիրենց պետք եղած ձայներով և ունենալով հանձնաժողովի անդամների ստորագրությունները՝ կեղծում  և կազմումնոր արձանագրություն որը ստորագրում է հանձնաժողովի նախագահը:

Կեղծելուց անմիջապես հետո փոխանցում են կենտրոնական ընտրական հանձնաժողով որտեղ կարող են բոլորը մեծէկրանի վրա տեսնել մարզերից ներս մտնող տվյալներն արդեն կեղծվաց և կարգավորված: Կենտրոնականընտրական հանձնաժողովն այդ օրը կարիք չունի որևէ  արդյունք կեղծելու, դա ինչպես ընդգծեցինք արվում է մինջևիրենց հասնելը:

 

Ըստ այդմ՝ մենք հորդորում ենք Հայաստանյան և միջազգային դիտորդներին և նաև անկախ լրատվամիջոցներին, որընտրատարցքներում արձանագրեն ընտրությունների արդյունքները և քայլ առ քայլ ուղեկցեն ընտրությանարդյունքները տեղափոխող մարդկանց մինջև մարզային հանձնաժողով՝  ներկա լինել արդյունքների հանձնմանըըստ ցուցակների,  ապա մինջև կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Եթե չսահմանվի այս հսկողությունը, մենք համոզված ենք որ իրական արդյունքները կփոխվեն ինչպես բոլոր անցածընտրությունների ժամանակ:

Հարգանքներով՝

 «ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ»  Սփյուռքյան կազմակերպություն Փարիզ 27/03/2017


Առնչվող նյութեր
1. Հայաստանը մասնակցել է Բաքվի ՍԾՏՀԿ արտգործնախարարների հանդիպմանը
2. Դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի Սենատի նախագահ Կուբերայի հետ
3. Ձեր վստահության քվեն բացառիկ պարտավորեցնող է. Նիկոլ Փաշինյան
4. ԱՄՆ պետքարտուղարությունը շնորհավորել է հայ ժողովրդին ընտրությունների կապակցությամբ
5. ՌԱԿ-ը շնորհավորում է համայն հայությանը ժողովրդավարական ընտրություններ ունենալու առիթով
6. Մեր Ժողովուրդը Իր Հաւաքական Կամքը Արտայայտեց. Արամ Ա.
7. Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Յայտարարութիւնը
8. Սպասում ենք Հայաստան-Սփյուռք աննախադեպ գործակցության եւ համախմբման. Եվրոպայի Հայերի Համագումար
9. Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԻԹՈՎ
10. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Ազգային ժողովի ընտրությունների առթիվ

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: