ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ուկրաինա. Խերսոնում նոր խաչքար է օծվել

19 դեկտեմբերի, 2017 | 16:04

Դեկտեմբերի 18–ին Խերսոնում՝ Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսության և Խերսոնի քաղաքապետարանի աջակցությամբ և Ուկրաինայի Հայերի Միության (ՈՒՀՄ) կազմակերպմամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացման և օծման արարողությունը, որին մասնակցում էին Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանը, Խերսոնի քաղաքապետ Վլադիմիր Միկոլաենկոն, Խերսոնի քաղաքյին խորհրդի պատգամավորներ, Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, ՈւՀՄ-ի Խերսոնի, Կիրովոգրադի, Նիկոլաևի մարզային կառույցների նախագահներ և անդամներ, տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ:

Գլխավոր հյուպատոս Ղուլյանն իր ելույթում բարձր գնահատեց ՈւՀՄ-ի՝ ի դեմս նախագահ Վիլեն Շատվորյանի, կատարած աշխատանքները հայապահպանության և հայկական մշակութային ժառանգության պահպանման գործում:

Շնորհակալությունը հայտնելով Խերսոնի քաղաքապետին աջակցության համար` Հայկ Ղուլյանը հույս հայտնեց, որ երկու երկրների վարչատարածաքային միավորների միջև համագործակցությունը չի սահմանափակվի միայն մշակույթի ոլորտով, այլ նաև կներառի առևտրատնտեսական և այլ ոլորտներ՝ ի բարորություն եղբայրական ժողովուրդների:

Խաչքարի օծման արարողության ավարտից հետո ՀՀ գլխավոր հյուպատոսն աշխատանքային հանդիպում ունեցավ Խերսոնի քաղաքապետի հետ, որի ընթացքում քննարկվեցին հետագա համագործակցության խորացմանն ու ամրապնդմանն առնչվող մի շարք հարցեր՝ այդ թվում տեղակայված խաչաքարին հարող տարածքը Հայկական պուրակ անվանակոչելու հնարավորությունը:

Զրուցակիցներն անդրադարձան նաև Հայաստանում անցկացվելիք Էքսպո ցուցահանդեսներին ու գործարար համաժողովներին Խերսոնի պատվիրակությունների մասնակցության հնարավորությանը: Կողմերը քննարկեցին նաև արդյունաբերության և նավահանգիստների շահագործման ոլորտներում հնարավոր փոխշահավետ ներդրումներին վերաբերող հարցեր:

 


Առնչվող նյութեր
1. Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
2. Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
3. Արմեն Բայբուրդյանը՝ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս
4. Ապրիլի 21-ին Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու պատին տեղադրվելու է խաչքար
5. ՈՒԿՐԱԻՆԱ. Օծվեց Դնեպրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին
6. Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարեց Կիևի հայկական եկեղեցու հիմնարկեքը
7. Նիկոլաևում բացվել է «Տապան» հոգևոր մշակութային կենտրոնը
8. Գերմանիայի Քյոլն քաղաքում օծվեց հայկական խաչքար
9. Նորվեգիայի Քրագերո քաղաքում տեղադրվել է հայկական խաչքար
10. Ռումինիա. Գեորգենում բացվել է Հայ համայնքի տունը եւ տեղադրվել հայկական խաչքար

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: