ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՈՒԿՐԱԻՆԱՅԻՑ ՍԻՐԻԱ` ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

19 մարտի, 2014 | 07:43

Syria mapԱշխարհագրական տարբեր միջավայրերում ռուսական հենակետերի գրավման-պահպանման նպատակով մղվող պատերազմների հրատապության կարգով առաջնային դիրքերի ժամանակավոր փոփոխություններ են տեղի ունենում: Ուկրաինան եւ Ղրիմը հայտնի պատճառներով Արեւմուտք-հյուսիս բախումնային իրավիճակը տեղադրել են աշխարհաքաղաքական կենտրոնների ուշադրության կիզակետում:

Մի կողմից միջազգային օրենքի ինքնորոշման սկզբունքի համահնչեղության նկատառումով ժողովրդավար հանրաքվեի եղանակը գործի է դում, մյուս կողմից զինուժ է կուտակվում խնդրո առարկա տարածքների սահմաններին եւ պատժամիջոցների սպառնալիքի անվերջ հայտարարություններ են կատարվում: Ուկրաինառուսական տարածքների վրա գերիշխանություն հաստատելու այս պարանաձգությունը առայժմ պահվում է քաղաքական բանակցությունների վերահսկողության տակ: Այդ հովանիից դուրս գալու որեւէ փորձ անկանխատեսելի հետեւանքների կարող է առաջնորդել ամբողջ տարածաշրջանը:

Ռուսաստանի միջինարեւելյան հենակետի իրավիճակը այլ հանգամանքներ է ստանում: Սիրիայում տեղակայված ծայրահեղ կրոնականության կարգախոսի տակ գործող զինյալ խմբավորումների դեմ կառավարական ուժերի արշավը ռազմավարական կետեր ապահովելու ընթացքում է: Այս տեղաշարժը կատարվում է այն պահին, երբ Արեւմուտք-հյուսիս լարվածությունը կենտրոնանում է Արեւելյան Եւրոպայի սահմանների վրա: Սիրիան այս դեպքում երեւութապես ստանում է երկրորդական նշանակություն:

Պարզ է, որ Արեւմուտքը ոչ միայն ուկրաինական պատճառներով օժանդակության նախկին աստիճանաչափը չի պահում Սիրիայի հակակառավարական ճակատին: Ծայրահեղականությունը սպառնալիք է ոչ միայն Դամասկոսին եւ սիրիական դասական ընդդիմությանը, այլեւ ընդհանրապես Սիրիային եւ Արեւմուտքին, մանավանդ երբ դրանց շարքերին նկատելիորեն հայտնվել են իսլամական աշխարհաքաղաքացիության բազմաթիվ տարբերակները: Թե՛ տարածաշրջանում եւ թե՛ Սիրիայում հակածայրահեղական գործողությունների անտեսանելի կանաչ լույսեր կան, լուռ համաձայնություններ գուցե:

Ուրեմն միայն ուկրաինական առաջնահերթությունը չէ, որ Սիրիայում դիպաշարի ուղղությունների հուներն է փոխում, այլեւ նույնինքն սիրիական հանգամանքները: Այս գործընթացներից անմասն չի մնում նաեւ միջազգային մեկուսացումից դուրս գալու փորձեր կատարող Թեհրանը: Աննկատ չէ Հեզբոլլահի մասնակցությունը սիրիական ռազմավարական կետերի վերագրավման մարտերում:

Սիրիական գետնի վրա ուժերի վերադասավորման իրականությունների դիմաց պատասխան պայթումներ են տեղի ունենում լիբանանյան հողի վրա: Անձնասպանական գործողություններից մինչեւ հրթիռարձակումներ եւ զինվորական միջադեպեր: Խորքում սակայն աշխատում է քաղաքական քերականությունը: Դեպքերը չեն վերածվում իսլամական երկու գլխավոր դավանանքների միջեւ հսկայածավալ բախումի, լուրջ դժվարություններից հետո նորանշանակ կառավարությանը հաջողվում է խմբագրել աշխատանքային ծրագիրը եւ հակառակ գերլարում պատճառող պայթունավտանգ գործողությունների, իրենց դերն են ունենում զսպիչ գործոնները, որոնց հետեւում է նաեւ քաղաքական հռետորաբանության որոշ զսպվածություն: Այսպես է միայն բացատրվում կառավարության կազմության նախօրյակով սկսած արեւմտյան եւ իրանամետ ուժերին եւ դրանց դաշնակիցների միջեւ տեղի ունեցող զգուշավոր փոխասացությունը:

Ուկրաինայից մինչեւ Լիբանան, անցնելով Սիրիայից աշխարհաքաղաքական ուժերի միջեւ զինվորաքաղաքական առեւտուրների պատճառած ելեւէջներով տվայտվում է ամբողջ տարածաշրջանը, որտեղ ապրում են հայ համայնքներ: Երեւանն ու հայ համայնքային ներկայացուցչությունները վերլուծական ժամացույցերի սլաքների համակարգման անհրաժեշտության առջեւ են` աշխարհաքաղաքական քերականության հիման վրա իրականացվող գործընթացներին հետեւելու համար: Գեթ այս հանգրվանին:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 


Առնչվող նյութեր
1. Տիգրան Գեւորգյանը՝ Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի դեսպան
2. Ազնավուրի հոգեհանգստի քաղաքական ուղերձները
3. ՈՒԿՐԱԻՆԱ. Օծվեց Դնեպրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին
4. Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարեց Կիևի հայկական եկեղեցու հիմնարկեքը
5. ՀԱԼԷՊԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏՆԵՐԸ ՀԱՅ ԾԵՐԱՆՈՑԻՆ ՄԷՋ
6. Նիկոլաևում բացվել է «Տապան» հոգևոր մշակութային կենտրոնը
7. Ուկրաինա. Խերսոնում նոր խաչքար է օծվել
8. Կատալոնիա եւ Արցախ. տարբեր հանգամանքներ եւ անհամեմատելի կարգավիճակներ
9. Հայաստանի խիզախ հյուպատոսը հրաժեշտ տվեց Հալեպին
10. IDeA-ն աջակցում է Հայաստան տեղափոխված սիրիահայ 15 դպրոցականների

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վահագն Աթաբեկյանը՝ Լիբանանում Հայաստանի դեսպան
2.Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
3.Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
4.Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
5.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
6.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
7.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
8.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
9.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
10.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: