ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ուկրաինական ամսագիրը Քեմբրիջում կանցկացնի հայ գրականության ընթերցումներ

09 մայիսի, 2013 | 02:10

ՔԵՄԲՐԻՋ-2013 թ. մայիսի 9-ին, ժամը 19:00-ին, Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանում «ՎՍԵՍՎԻՏ,, ուկրաինական պարբերականի խմբագրության կողմից կանցկացվեն ամենամյա գրական ընթերցումներ, որի ժամանակ կընթերցվի «Հայ գրատպության 500-ամյակ» և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակված «Երևանը` 2012 թվականի Գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրերի շրջանակներում տպագրված և արդի հայ գրականությանը նվիրված «ՎՍԵՍՎԻՏ,, պարբերականի հատուկ համարը: Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից։

2012 թ. մարտի 22-ին Հայաստանի գրողների միությունում Հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում տեղի ունեցավ ուկրաինական «ՎՍԵՍՎԻՏ,, ամսագրի շնորհանդեսը: Ամսագրի գլխավոր խմբագիր Օլեգ Միկիտենկոյի տեղեկացմամբ` «ՎՍԵՍՎԻՏ,,-ը արտասահմանյան գրականությանը նվիրված միակ ուկրաինական ամսագիրն է, որը լույս է տեսնում 1925 թվականից և այդ տարիների ընթացքում թարգմանությամբ հրատարակել է արտասահմանյան հայտնի գրողների հարյուրավոր ստեղծա­գործություններ:

Հոբելյանական համարում ուկրաիներեն թարգմանությամբ ներկայացված է հայ դասական և ժամանակակից գրողների ստեղծագործությունների ընտրանին, որտեղ տեղ են գտել Մետաքսեի, Էդուարդ Միլիտոնյանի, Դավիթ Հովհաննեսի, Արտեմ Հարությունյանի, Լևոն Անանյանի, Դավիթ Մուրադյանի, Նորայր Ադալյանի, Նելլի Շահնազարյանի, Ռուբեն Անգալադյանի ստեղծագործությունները, ինչպես նաև Իոաննես Կամենեցկու «Խոտինյան պատերազմի պատմությունը»` Ալեքսանդր Բոժկոյի թարգմանությամբ:

Ուկրաիներենով հայ ժամանակակից գրականության այսպիսի համապարփակ ներկայացումը կարելի է համարել հայ-ուկրաինական մշակութային հարաբերությունների նոր շրջափուլ, որին նախորդել է 1999 թ. «Գարուն» ամսագրում ժամանակակից ուկրաինական գրականության ներկայացումը:

2012 թ. ապրիլին` Կիևում Մաքսիմ Ռիլսկիի անվան գրական թանգարանում կայացել է ուկրաինական «ՎՍԵՍՎԻՏ» ամսագրի հատուկ համարի շնորհանդեսը, որին ներկա էին հայկական սփյուռքի ներկայացուցիչներ, գրողներ, լրագրողներ:

2012 թ. նոյեմբերին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանով «ՎՍԵՍՎԻՏ,, համաշխարհային գրականության ամսագրի գլխավոր խմբագիր Յուրի Միկիտենկոն, գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Դրոզդովսկին և պատասխանատու քարտուղար Նինա Խարչուկը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Ուկրաինական ,,Ցեղը,, ֆիլմը ստացավ ՈՍԿԵ ԾԻՐԱՆ Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակը
2. Ուկրաինական Կամենեց-Պոդոլսկիում Հայ եկեղեցուն է վերադարձվել Սուրբ Նիկողայոսի տաճարը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
2.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
4.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
5.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
6.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
7.Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
8.Սիմոն Մարտիրոսյան.Ութ տարի անց Հայաստանն ունեցավ աշխարհի նոր չեմպիոն և կրկնակի ռեկորդակիր
9.Յուրի Վարդանյանը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
10.Սա Ձեր ապրած կյանքի գնահատականն է. նախագահ Սարգսյանը Երվանդ Մանարյանին հանձնել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կրծքանշանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: