ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Ուխտ Արարատի»ի հերթական միջոցառումը. Այցելություն «Սարդարապատ» Հուշահամալիր

26 մայիսի, 2014 | 21:35

sardarapatՄայիս ամիսը նշանակալի դեր ունի հայ ժողովրդի կյանքում: Ամսվա սկզբից սկսվում են տոնակատարությունները: Ընդհանրապես մայիս ամիսը հայ ժողովուրդի համար համարվում է հաղթանակների և ձեռքբերումների ամիս:

Մայիսի 28-ի Անկախության հերթական տոնի առթիվ, մայիսի 25-ին իր հերթական միջոցառումն էր կազմակերպել Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ASALA) նախկին ազատամարտիկների և քաղբանտարկյալների «Ուխտ Արարատի» Հայրենասիրական Հասարակական Նախաձեռնությունը: Սարդարապատի հուշահամալիրի մոտ էին հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ (ավելի քան 120 մարդ)` Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ASALA) նախկին ազատամարտիկներ և քաղբանտարկյալներ, կազմակերպության համակիրներ, ուսանողներ, աշակերտներ ,Երևանից, Էջմիածնից, Վանաձորից ու Աբովյանից: Բոլորը հավաքվել էին նշելու այս նշանակալից օրը:

«Ուխտ Արարատի» ներկայացուցիչների խոսքերով միջոցառման բուն նպատակն է մեր մատաղ սերնդին ծանոթացնել Հայաստանի Նորագույն ազգային ազատագրական պայքարի պատմության և մշակույթի հետ:

Միջոցառման սկզբում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն: Այստեղ ելույթներով հանդես եկան «Ոխտ Արարատի» կազմակերպության վարչության անդամ Հրանտ Աշճյանն, ով նշեց օրվա խորհուրդն ու հավաքույթի բուն նպատակն, իսկ հետո խոսեցին Էջմիածնի Գայ գյուղի համանուն դպրոցի պատմության ուսուցիչ Սուրեն Նավասարդյանը, ով ներկայացրեց Սարդարապատի ճակատամարտի պատմությունն ու նշանակությունը հայ ժողովրդի կյանքում:

Ելույթներով հանդես եկան Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ASALA) նախկին ազատամարտիկ և քաղբանտարկյալ, «Վան» գործողության հրամանատար և «Ուխտ Արարատի» ՀՀՆ-ի անդամ Վազգեն Սիսլյանը: Նա ներկայացրեց Հայ Գաղտնի բանակի ու Սարդարապատի նշանակությունը հայ ժողովրդի կյանքում: Այնուհետև խոսք տրվեց Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի նախկին ազատամարտիկ և քաղբանտարկյալ Մարտիրոս Ժամկոչյանին: Նա բացատրեց Ժնևի իր գործողության նշանակության, թիրախի ընտրության պատճառները, որոշ մանրամասներ ներկայացրեց դատավարության և վերջինիս արձագանքներից: Հանդիսությունն ավարտվեց Վան գործողության մասնակից ,նախքին ազատամարտիկ և քաղբանտարկյալ Հակոբ Ջուլֆայանի ելույթով: Նա դրվագներ ներկայացրեց Վան գործողությունից: Հանդիսությունն ավարտվեց գեղարվեստական մասով,որտեղ ասմունքներով ու երգերով հանդես եկան Վանաձորի ու Էջմիածնի դպրոցականներն,ովքեր Վան գործողության մասին անզուգական ու կատարումներով ոգևորեցին ու ոգեշնչեցին բոլորին: Հանդիսության վերջում երգիչ երգահան, Վարուժ Աղաջանյանը հայրենասիրական մի երգ նվիրեց բոլորին:

Վերջում բոլորն այցելեցին Սարդարապատի և Հայաստանի Ազգագրության պատմության թանգարաններ`ավելի մոտիկից ծանոթանալով մեր երկրի նորագույն պատմությանն ու ազգագրությանը:

Կազմակերպիչները հույս հայտնեցին,որ նմանատիպ միջոցառումները կլինեն շարունակելի`մեր մատաղ սերնդին ավելի մոտիկից ծանոթացնելու Հայաստանի պատմությանն ու մշակույթին:

Գարիկ Ավետիսյան


Առնչվող նյութեր
1. Հարգանքի տուրք` ԱՍԱԼԱ-ի զոհված ազատամարտիկների հիշատակին
2. 28 ՄԱՅԻՍ 1918 . ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՅԱՂԹԱՆԱԿԻ ՕՐ – ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՀՌՉԱԿՈՒՄԸ
3. Լույս է տեսել Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ)-ի 40 ամյակին ու գործունեության վերաբերյալ գիրք
4. «Ուխտ Արարատի» հայրենասիրական հասարակական նախաձեռնության հայտարարությունը
5. Եռաբլուր պանթեոնում նշվեց Հայ ազատագրական գաղտնի բանակի նահատակների ու Զոհրապ Սարգսյանի մահվան տարելիցը
6. «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը կոչ է անում այլընտրանքային եղանակով ինքնիշխանության վերականգնմանը
7. «Սարդարապատ» շարժման ամանորյա ուղերձը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: