ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ուխտագնացություն Ռումինիայի հայկական սրբավայր՝ Սուչավա

04 օգոստոսի, 2017 | 06:37

Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) հնգօրյա համախմբում-ճամբար Ռումինիայի Սուչավա քաղաքում (09.08.2017-14.08.2017)՝ 33 երկրների Հայոց Թեմերի ՀԵՀԵՄ մասնակցությամբ

Տաթեւ եպիսկոպոս Հակոբյան

Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ս.թ. օգոստոսի 9-14-ին Ս. Աստվածամոր Վերափոխման տոնի առթի կազմակերպվելու է Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) հնգօրյա համախմբում-ճամբար Ռումինիայում՝ 16-րդ դարասկզբին Սուչավա քաղաքում հայերի կողմից հիմնված հրաշագործ Ս. Հաճկատար վանքում: Ճամբարին մասնակցելու են 33 երկրների Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Թեմերի հայ երիտասարդներ՝ առաջնորդների և հոգևոր հայրերի ուղեկցությամբ:

2017թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Գերագույն Հոգևոր Խորհրդի որոշմամբ 2018թ. հռչակվել է երիտասարդության տարի: 2017թ. փետրվարի 9-10-ին, Վիեննայի առաջնորդանիստ Ս. Հռիփսիմե եկեղեցում տեղի ունեցած ՀԵՀԵՄ Եվրոպայի առաջնորդաց և Հոգևոր հովիվների հանդիպման ժամանակ ՀԵՀԵՄ Եվրոպայի հոգևոր առաջնորդ ընտրված Ռումինահայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանի նախաձեռնությամբ ու առաջարկությամբ, իբրև երիտասարդության տարվա նախապատրաստական կարևորագույն քայլ, որոշվեց տարվույս օգոստոսի 9-14-ին Ռումինիայում կազմակերպել Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) հնգօրյա համախմբում-ճամբար:

ՀԵՀԵՄ ճամբարին մասնակցելու են Եվրոպայի, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի, Հարավային Ռուսաստանի, Վրաստանի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի 33 երկրների Հայոց Թեմերի 18-30 տարեկան շուրջ 150 երիտասարդներ, ինչպես նաև թեմակալ առաջնորդներ և հոգևոր հայրեր:

Հնգօրյա հավաքի ընթացքում տարբեր երկրներից ժամանած հայ երիտասարդությունը, ռումինահայ երիտասարդների հետ միասնաբար, ուխտավորաբար այցելելու են Սուչավայի հայկական և ռումինական նշանավոր վանքերն ու եկեղեցիները, ծանոթանալու են Ռումինահայոց Թեմի կրոնական ու մշակութային պատմությանն ու թողած հսկայածավալ ժառանգությանը: Այս կարևոր նախաձեռնության և ծրագրի նշանաբանն է՝ Եկեղեցի և ընտանիք կապը, փոխհարաբերությունը և արդի մարտահրավերները հատկապես երիտասարդ սերնդի կյանքից ներս: Ծրագրի հիմնական նպատակն է՝

Հաճկատար

Ա. Հայ երիտասարդությանը դաստիարակել կրոնական ու ավետարանական ոգով, քրիստոնեական ու բարոյական արժեքներով, բարձրացնել քրիստոնեական ընտանիքի և բարձրագույն արժեքների հանդեպ գիտակցության մակարդակը, ծանոթացնել քրիստոնեական եկեղեցու ավանդություններին ու խորհուրդներին, ներկայիս գերզարգացող ու գերժամանակակից աշխարհի մարտահրավերներին զուգահեռ օգնել երիտասարդությանը ճիշտ կողմնորոշվելու և ճշմարիտ հիմքերի վրա կառուցելու Աստված-մարդ, մարդ-մարդ, մարդ-տիեզերք հարաբերությունները:

Բ. Առիթ և հնարավորություն ընձեռել հայ երիտասարդությանը այցելելու Եվրոպայի և աշխարհի հնագույն հայ գաղթավայրերից մեկը, ուր շուրջ 1000 տարի առաջ հաստատվել են հայ ժողովրդի զավակները, նախադեպ ստեղծել առավել լայն համագործակցության համար՝ միմյանց ճանաչելու և ավելի եկեղեցասեր սերունդ դաստիարակելու համար:

Գ. Եռօրյա հավաքի ընթացքում հնարավորություն տալ տարբեր երկրներից ժամանած հայ երիտասարդությանը, ռումինահայ երիտասարդների հետ միասնաբար, ուխտավորաբար այցելելու Սուչավայի, Բոտոշանի և տարածաշրջանի հայկական և ռումինական նշանավոր վանքերն ու եկեղեցիները, ծանոթանալու են ռումինահայ գաղութի պատմությանն ու թողած հսկայածավալ ժառանգությանը, ռումին մշակույթին ու ճարտարապետական առանձնահատկություններին:

Տեղի են ունենալու քարոզներ, բանախոսություններ, դասախոսություններ ու քննարկումներ մի շարք թեմաներով՝ «Ահաւասիկ Գառն Աստուծոյ», «Ուր երկու կամ երեք հոգի հավաքված են Իմ անունով, Ես այնտեղ, նրանց մեջ եմ», «Բազումք են կոչեցեալք, սակաւք են ընտրեալք», «Ուխտագնացությունը հայ հավատացյալի կյանքի մեջ», «21-րդ դարի հայ եկեղեցասեր երիտասարդության մարտահրավերները», «Սուրբ Պատարագը Ծիսական Աստուածաբանության համատեքստում», «Ընտանիքի դերը Ս. Պատարագի մասնակցության մեջ», «Հայերը Ռումինիայի մեջ» և այլն:

Հնգօրյա հավաքն իրականացվելու է օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի, նախաձեռնությամբ Ռումինիայի Հայոց Թեմի, աջակցությամբ ու նախագահությամբ ՀԵՀԵՄ պատասխանատու գերշ․ Տ․ Հովնան արք․ Տերտերյանի, բարերարությամբ ու հովանավորությամբ Ռումին պետության, Հայ Բարեգործական Ընդհանուր Միության և Ռումինիայի Հայոց Թեմի:

Սիրով հրավիրում ենք բոլոր ցանկացողներին այդ օրերին ուխտավորաբար այցելելու Սուչավայի հրաշագործ Ս. Հաճկատար հայոց հնամենի վանք և միասնաբար մասնակցելու այս կարևոր նախաձեռնությանը:

Ռումինիայի Հայոց Թեմի մամլո դիվան

Hagigadar Monastery


Առնչվող նյութեր
1. Սերգեյ Մինասյանը՝ Ռումինիայում Հայաստանի նոր դեսպան
2. ՌՈՒՄԻՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ՆԻԿՈԼԱ ՅՈՐԳԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
3. Բարեկամացան հայկական Հրազդանն ու ռումինական Բակաուն
4. Անտիոքի եւ Համայն Արեւելքի Պատրիարքը Ռումինահայոց թեմում
5. Հայկական ֆիլմի օրեր եւ ցուցահանդես Ռումինիայում
6. Հայերի գաղթը դեպի Ռումինիա եւ գաղթօջախների հիմնումը
7. Ռումինական Հարգիտան եւ հայկական Լոռին եղբայրացան
8. Ռումինիայի Բուխարեստ և Սուչավա քաղաքում տեղի ունեցավ Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման հնգօրյա համախմբումը
9. Աննախադեպ ուխտագնացություն Հաճկատար. հրավիրվում են չեխահայ եւ եվրոպահայ երիտասարդները
10. Ամենամյա մշակութային փառատոն ռումինական Դումբրավենում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սերգեյ Մինասյանը՝ Ռումինիայում Հայաստանի նոր դեսպան
2.Լեհաստանի հայ համայնքի պատմությանը նվիրված գիտաժողով Վարշավայում
3.Լեզվի տեսչության ապագան. բացահայտում է Սերգո Երիցյանը
4.ՅՈՒՆԵՍԿՕ-ն կնշի Կոմիտասի եւ Թումանյանի հոբելյանները
5.Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայտարարում է Ռաֆայել Լեմկինի անվան 2018թ. կրթաթոշակի ծրագրի մեկնարկը
6.Հայ արվեստն ուսուցանող առաջին հայկական խաղը՝ «Արվեստ» խաղ-գիրքը կթարգմանվի նաեւ այլ լեզուների
7.Թաթուլ Հաճյանը Պրահայում նվաճել է «Կրիստալ Սթար» միջազգային երաժշտական փառատոնի գլխավոր գավաթը
8.,,Կոմիտաս,, քառյակն ու շնորհալի հայ երեխաները ներկայացան ավստրիացի հանդիսականներին
9.Մեկ մլրդ. ԱՄՆ դոլարի ներդրում՝ Հայաստանի էներգետիկայի ոլորտում
10.Հենրիխ Մխիթարյանի շապիկը աճուրդին վաճառվել է 20 հազար ԱՄՆ դոլարով. կանադահայերը 530 հազար դոլար են նվիրել Հայաստան հիմնադրամին
Դիտել բոլորը
Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: