ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
11 դեկտեմբերի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ուխտագնացություն դեպի Արդվի. Հովհան Օձնեցու գահակալության 1300-ամյակը

19 ապրիլի, 2017 | 08:56

Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսի գահակալության 1300-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը տրվեց Արդվու Սուրբ Հովհաննես եկեղեցում

 ardvin 2

Ընթացիկ տարում լրանում է Հովհան Օձնեցի Իմաստասեր Ամենայն Հայոց կաթողիկոսի գահակալության 1300-ամյակը: Այդ առթիվ Գուգարաց թեմը, Լոռու մարզպետարանը և «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը 2017 թվականի ընթացքում միջոցառումների շարք են նախատեսել։ Այդ միջոցառումների մեկնարկը  տրվեց Լոռու մարզի Արդվի գյուղում, ուր և թաղված է  իր կենդանության օրոք  սրբադատված կաթողիկոսը:

Արդվի գյուղի կնետրոնական  հրապարակից  ավելի քան հազար  ուխտավորներ՝ տարբեր տարիքի մարդիկ, հիմնականում՝ երիտասարդներ, պատանիներ ու աղջիկներ շարժվեցին դեպի բնակավայրի վերին հատվածում գտնվող սուրբ  Հովհաննես եկեղեցի, ուր իր հավերժական  հանգիստն է գտել  հայոց  երանելի  կաթողիկոսներից մեկը՝ Հովհան Օձնեցին (717-728)։ Նա ոչ միայն մեկ աստիճան  բարձրացրեց Հայ առաքելական եկեղեցու ծիսակարգը, այլ կարողացավ  պահպանել Հայաստանի ամբողջականությունը՝ ձգտելով թշնամական  փոխհարաբերությունների մեջ  չքաշել երկիրը:

Ուխտավորները հավաքվեցին սուրբ Հովհաննես եկեղեցու բակում, ուր ներկաներին ուղերձով  դիմեց Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս  Չուլջյանը՝ կարևորելով Հովհան Օձնեցի վեհափառ հայրապետի կյանքն ու գործունեությունը, այն դերակատարությունը, որ նա ունեցավ հայոց հողը խաղաղ պահելու գործում:

«Դուք եզակի վայր եք եկել ուխտագնացության,- ասաց սրբազան հայրը,- այստեղ իր հավերժական հանգիստը գտած Վեհափառ հայրապետն իր կյանքով ու գործունեությամբ ցույց տվեց, որ ազգին նվիրումը ամեն մի հոգևորականի առաքելությունն է, և դա նա գործի վերածեց իր հայրապետական գործունեությամբ՝ միշտ մտածելով ազգի ճակատագրի մասին»։

Հոբելյանի առթիվ  իրենց խոսքն ասացին Մայր աթոռ սուրբ Էջմիածնի միաբան Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը և «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ  Սերգո Երիցյանը։

Սրբազան հայրն ասաց, որ ի դեմս Հովհան Օձնեցի իմաստասեր կաթողիկոսի, մենք գործ ունենք իր կյանքը ժողովրդին նվիրած Վեհափառ հայրապետի հետ, ով հանուն Հայաստանի հրաժարվեց հայրապետական գահից և եկավ այստեղ՝ Արդվի գյուղում ճգնելու, միայն թե երկիրը խաղաղ ու շեն լինի։ Ուստի այստեղ՝ Սուրբ Հովհաննես եկեղեցում գտնվող գերեզմանը պետք է իսկական սրբավայր դառնա, այստեղ բերելով բոլորիս։

Իսկ Սերգո Երիցյանն ընդգծեց, որ այսօր շատ  կարևոր է Հովհան Օձնեցի կաթողիկոսի կյանքի և գործունեության հանրահռչակումը, որովհետև դրանից կարելի է ուսանելի դասեր քաղել:

«Այդ նպատակով ամենատարբեր միջոցառումներ կկազմակերպվեն, ուր կներկայացվի Հովհան Օձնեցի իմաստասեր կաթողիկոսը։ Պատահական չէ, որ նա իր կյանքի օրոք ստացավ Իմաստասեր անունը»։

ardvin 1«Այդպիսի առիթ և հնարավորություն է նրա գահակալության 1300-ամյակը,- ասաց մարզպետը,- մանավանդ, որ իր ապրած ժամանակաշրջանում հայտնի էր որպես սուրբ, անբիծ և սքանչելագործ հայրապետ։ Հուսով ենք, որ համատեղ ջանքերով տարբեր բնույթի և ուղղվածության միջոցառումներ կլինեն Լոռու մարզում և երկրում»։

Ուխտավորները,  նրանց թվում և Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին՝ Հովհան Օձնեցի կաթողիկոսի գերեզմանին և ներկա եղան նրան նվիրված սուրբ պատարագին:

«Հովհան Օձնեցու այս հոբելանը առիթ և հնարավորություն է նրան առնչվող սրբավարը նորոգելու և ավելի մատչելի դարձնելու,- ասաց նա,- բացի Արդվու Սուրբ Հովհաննեսի, մտադիր ենք նորոգել նաև Օձունի ներքևի հատվածում՝ քարագլխին գտնվող Հոռոմայր վանական համալիրի մի հատվածը»։

«Արդվու Սուրբ Հովհաննես վանքը, հիրավի, եզակի սրբավայր է, ուր ամփոփված է Վեհափառ հայրապետը, ով եզակի է իր գործունեությամբ ու նկարագրով,- ասաց Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը,- այն հասանելի պետք է լինի ամեն մի հայի համար, ուստի մենք տարածքը բարեկարգված ու հասանելի պետք է դարձնենք։ Այս գործում մեր կողքին են լոռեցի գործարարները, ովքեր ապրում են Մոսկվայում, մասնավորապես Արտակ Էվոյանը։

Այնուհետև ուխտավորներին մատաղ բաժանվեց։ Սրբազան հայրը հանդիպումներ  ունեցավ ուխտավորների տարբեր խմբերի հետ՝ նրանց պատմելով հրաշագործ  կաթողիկոսի կյանքի կարևոր էջերի մասին: Գուգարաց թեմի առաջնորդը նաև հայտնեց, որ հոբելյանի հետ կապված  կվերանորոգվեն և նոր տեսք կստանան սուրբ Հովհաննես եկեղեցին և զանգակատունը: Այստեղ կդրվի սրբադասված կաթողիկոսի ինքնատիպ հուշարձանը: Նրան նվիրված կոֆերանս տեղի կունենա, գրքեր կհրատարկվեն:

ardvin3Մինչև ուշ երեկո ուխտավորներն այցելում էին Հովհան Օձնեցի կաթողիկոսին առնչվող սրբավայր՝ անպայման լինելով Օձի պորտ կոչվող վայր, ուր Հովհան Օձնեցին օձին քարացրել է քարաժայռին, իսկ օձի պորտից բխող բուժիչ ջուրը 13 դար շարունակ դարմանում է տարբեր հիվանդություններ։

Հիրավի, մեկնարկը հաջողված էր, իր նմանը չունեցող՝ երաշխիք, որ սպասվելիք միջոցառումները տպավորիչ են լինելու։

Այստեղ, Լոռու մարզի պատմաճարտարապետական հուշարձաններում, այլ վայրերում, տարին բոլոր տեղի կունենան ամենատարբեր միջոցառումներ։ Իսկ հոբելյանական միջոցառումների գագաթնակետը կարող է լինել Գարեգին 2-րդ Վեհափառ հայրապետի այցը Արդվի։

 

Կարինե Տիտանյան

Օձուն-Երևան


Առնչվող նյութեր
1. Չինական դասական պոեզիայի հարստությունը
2. Թամամշյանցների գերդաստանի պատմության փակ և բաց էջերը
3. Լեզվի տեսչության ապագան. բացահայտում է Սերգո Երիցյանը
4. Նոր գիրք. «Բոլոնիայի գործընթացի ուղենիշները. Երևանից Փարիզ»
5. Դոկտորանտուրայի հեռանկարները. նոր աշխատություն ապագա գիտնականների համար
6. Արվեստանոց բաց երկնքի տակ. ավանդական փառատոնը սկսվում է Օձունում
7. Աննախադեպ ուխտագնացություն Հաճկատար. հրավիրվում են չեխահայ եւ եվրոպահայ երիտասարդները
8. Սերգո Երիցյանի «Թամամշյանցներ. բնիկ թիֆլիսցիների գերդաստանը» գրքի շնորհանդեսը
9. Հոբելյանի շեմին. Սերգո Երիցյան
10. Եզդիական նոր տարին նշվեց Ակնալճի սրբատեղիում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Հայերի ծառայությունը Լեհաստանի Հանրապետությանը. Գրյունվալդից մինչև Մոնտե Կասինո» խորագիրը կրող ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
2.Սամվել Թադեւոսյանի «Հարատև կռիվ» փաստագրական ֆիլմի շնորհանդեսը
3.Սկսվել է 2018-ին Վիեննայում կայնալիք եվրոպահայերի մարզական խաղերի մասնակցության հայտերի ընդունումը
4.Վիեննայում եվրոպական երկրների Հայաստանի դեսպանները խորհրդակցություն են հրավիրել Շառլ Ազնավուրի մասնակցությամբ
5.Հայաստանը՝ գործարար տուրիզմի 2017թ․-ի լավագույն ուղղություն
6.Համաձայնագիրը կհամարվի ուժի մեջ մտած համաձայնագրի վավերացման կամ հաստատման մասին վերջին ծանուցումն ավանդապահին հանձնելուց հետո-Կարեն Նազարյան
7.Հայաստան-Մալթա. Մշակույթի բնագավառում համագործակցության համաձայնագիրը ստորագրվեց Վիեննայում
8.Վարդան Գաբրիելյանի՝ «Աստղերի արտացոլանքը» խորագրով ցուցահանդեսը Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում
9.Լոֆտ կենտրոնում տեղի ունեցավ «Աննա Ֆրանկի օրագիրը» գրքի շնորհանդեսը
10.Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգել են ՄԱԿ-ում
Դիտել բոլորը
Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: