ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՈՒԵԼՍ.- «Կոմիտաս» երգչախմբի բացառիկ համերգը Քարդիֆում

10 նոյեմբերի, 2016 | 12:12

ՔԱՐԴԻՖ.-Նոյեմբերի 6-ին Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում տեղի ունեցավ 1964թ. ստեղծված Քարդիֆի Պոլիֆոնիկ երգչախմբի եւ Լոնդոնի Թեքեյան Խնամակալ մարմնի 3-ամյա «Կոմիտաս» երգչախմբի բացառիկ եւ երկար սպասված համերգը:

london-cardif-srbazanԿազմակերպիչներն էին «Կոմիտաս» երգչախմբի նախագահ Վարդան Ուզունյանը,  գեղարվեստական ղեկավար եւ խմբավար Սիփան Օլահը, Քարդիֆի Պոլիֆոնիկ երգչախմբի պատասխանատուներից Մայք Փեփերը, գեղարվեստական ղեկավար եւ խմբավար Դեյվիդ Յանգը եւ Ուելսի եկեղեցական ծխական խորհրդի նախագահ Ջոն Թորոսյանը:

Նախքան համերգի սկիզբը «Կոմիտաս» երգչախումբը եւ Լոնդոնից ժամանած ավելի քան 50 հյուրերն այցելեցին Քարդիֆում Հայոց Ցեղասպանությանը նվիրված խաչքար-հուշակոթողը` հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին:

Համերգի գաղափարը ճանաչողական, ուսուցողական, մշակույթների եւ լեզուների փոխանակման նպատակ ուներ. խորհրդանշում էր երկու ազգերի՝ հայերի եւ ուելսացիների, բարեկամությունը: Ձեռնարկը նաեւ կնպաստեր երգչախմբային երաժշտության, ինչպես նաեւ երկու ժողովուրդների մշակութային ժառանգության տարածմանը: Համերգն աննախադեպ էր, քանզի «Կոմիտասը» առաջին հայկական երգչախումբը դարձավ, որ ելույթով հանդես եկավ Քարդիֆում:

Երաժշտական երեկոյին նեկա էին հոգեւորականներ, քաղաքական գործիչներ, մտավորականներ, երաժիշտներ, նեկայացուցիչներ Լոնդոնի հայակական մշակութային միություններից, Քարդիֆի ջերմ եւ սիրալիր ուելսացի հանդիսատեսը, ինչպես նաեւ հայեր Բաթից, Թեթբըրիից, Փլիմըթից, Սոզբըրիից և Սուինդընից:

sipan-olah-2016

Համերգային ծրագիրը մանրակրկիտ մշակվել էր խմբավարներ Սիփան Օլահի եւ Դեյվիդ Յանգի կողմից. նպատակն էր երգերի եւ նրանց թարգմանությունների միջոցով, որոնք զետեղված էին միջոցառման գրքույկում, հանդիսատեսին ներկայացնել երկու ժողովուրդների պատմությունը, մշակույթը, ավանդույթներն ու հավատալիքները:

komitas-london

Համերգի առաջին մասում «Կոմիտաս» երգչախմբի կատարմամբ եւ խմբավար Սիփան Օլահի ղեկավարությամբ հնչեցին բացառապես հայկական երգեր՝ Ա. Դոլուխանյանի «Երեւանի գիշերները կապուտակ», Ա. Աճեմյանի «Ծաղկած բալենի», մենակատար՝ Հ. Եղիկյան, Կոմիտասի «Իմ չինարի յարը”, Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայից «Ամպի տակից» եւ «Համբարձում», Ս. Շաքարյանի «Հայակական ժողովրդական երգեր» պոպուրին: Առաջին մասի վերջին երկու երգերը՝ Ս. Լուսիկյանի «Նոր Հայաստան» եւ Է. Հովհաննիսյանի «Սարդարապատ», միացյալ կատարեցին «Կոմիտաս» եւ Պոլիֆոնիկ երգչախմբերը, մեծ անակնկալ մատուցելով ուելսացի եւ հայ հանդիսատեսին: Հատկանշական էր ուելսացիների կողմից հայերեն խոսքերի հստակ արտաբերումը եւ միացյալ երգչախմբերի 85 երգիչների համահունչ կատարումը:

komitas-choir

Համերգի երկրորդ մասում Պոլիֆենիկ երգչախմբի կատարմամբ եւ դիրիժոր Դեյվիդ Յանգի ղեկավարությամբ հնչեցին անգլերեն եւ ուելսերեն բարձրաճաշակ երգեր՝ Ջ. Վեբերի «Լիսա Լան», Գ. Հոյստի «Ես սիրում եմ իմ սիրեցյալին», Վ. Մաթիասի «Չորս ուելսական ժողովրդական երգեր», Ռ. Վաուգանի «Հոգիները արդարների» /այս հոգեկերտ երգի հեղինակը ներկա էր համերգին/: Պոլիֆոնիկ երգչախմբին միացավ «Կոմիտասը»՝ ուելսերեն լեզվով կատարելու վերջին երկու երգերը՝ Փ. Այրեսի «Սուո Գան» օրորոցայինը եւ Է. Ջոնսի «Խաղաղություն ստեղծողները»: «Կոմիտաս» երգչախմբի երգացանկի առաջին ուելսերեն երգերը բարձր մակարդակով ներկայացվեցին այս համատեղ ելույթի ընթացքում եւ եկրորդ անգամ անակնկալ մատուցեցին հանիսատեսին:

komitas-polyphonic

Եվ սա դեռ ամենը չէր: Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի հայոց թեմի հայրապետական պատվիրակ եւ առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը արժանապատիվ Հայր Թորգոմ Տոնոյանի հետ կատարեցին հատուկ արարողություն, որի ընդացքում Հայր Սուրբի կատարմամբ հնչեց «Ի կոյս գերեզմանէն» միջնադարյան շարականը: Գիրք նվիրաբերվեց Ուելսի Խաղաղության տաճարի տնօրեն Ստեֆան Թոմասին Ուելսում՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում մեծ ավանդ ունենալու համար: Այնուհետեւ, օրհնվեց Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված սրբապատկեր, որն էլ նվիրաբերվեց հոգեւորական Պատրիկ Թոմասին՝ ի գնահատանք արժանապատիվ հոգեւորականի՝ հայ ազգի, Հայաստանի եւ Ղարաբաղի վերաբերյալ գրված մեծաքանակ աշխատությունների:

david-young_polyphonic

Համերգից եւ բարեգործական ընթրիքից հանգանակված հասույթը կազմակերպիչ Ջ. Թորոսյանի գլխավորությամբ ուղղվելու է Սիրյայի բարեգործական ֆոնդին՝ եւս մեկ հայ ընտանիք Սիրիայից Հայաստան տեղափոխելու նպատակով:

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Լոնդոնում նշվեց «Գևորգ Թահթայան» կիրակնօրյա ազգային վարժարանի հիմնադրման 40-ամյակը
2. Վարդան Ուզունյանի 78-ամյակը նշվեց Երեւանում
3. Արմեն Սարգսյանն ընդունել է Թեքեյան կենտրոն հիմնադրամի նախագահ Վարդան Ուզունյանին եւ ՌԱԿ ներկայացուցիչներին
4. Մեծ Բրիտանիայի հայկական համայնքը նոր խորհուրդ է ընտրել
5. ԱՆԳԼԻԱ. Հայաստանի Առաջին Հանրապետության 100–ամյակին նվիրված միջոցառում Լոնդոնում
6. «Ցեղասպանություն եւ վերածնունդ» խորագրով ձեռնարկ Լոնդոնում
7. Լոնդոն. Թեքեյան մշակութային միության 70-ամյակը նշվեց մեծաշուք հանդիսությամբ
8. Երեւանում նշվել է Թեքեյան Կենտրոնի բացման 20-րդ տարեդարձը
9. Ջութակահարուհի Անի Բատիկյանը Քադոգան Հոլ հանրահայտ համերգասրահում
10. Տոնական միջոցառում Լոնդոնում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: