ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Ու՞ր էր ձեր արտաքին քաղաքականությունը, երբ թուրքերը սահմանին իրանցիներ էին ծեծում»…

07 մայիսի, 2017 | 06:58

 

 

Իրանի նախագահի թեկնածուների մայիսի 5-ի երկրորդ հեռուստաբանավէճում խոշոր տոկոսով խնդրոյ առարկայ դարձան արտաքին քաղաքականութեան ասպարէզում Ռոհանիի կառավարութեան ուղղութիւնները ինչպէսեւ իրենց՝ առաջադրւած թեկնածուների պատկերացումները՝ նոյն ոլորտին վերաբերող հարցերի վերաբերեալ:

Մինչ դրանց անդրադառնալը, յայտնենք, որ հեռուստաբանավէճի ձեւաչափը հնարաւորութիւն չի տալիս թեկնածուներին, որպէսզի նրանք տւեալ ոլորտի կապակցութեամբ հանդէս գան ծրագրային-քննական ելոյթով, հետեւաբար բանավէճերը ընթանում են տարբեր հարցադրումներում ընդդիմախօս թեկնածուների ու տւեալ դէպքում պաշտպանւող թեկնածուների (գործող նախագահն ու փոխնախագահը) միջեւ: Այսպէս, առաջինները մանրուխոշոր օրինակներով փորձում են գրոհել երկրորդների ուղղութեամբ, իսկ այս վերջիններն էլ պաշտպանական դիրք ընդունելով, տեղ-տեղ էլ դիմում են հակագրոհի…

…. Երեւի մեզ համար յատկանշականը բանավէճում, Իրանի Իսլամական յեղափոխութեան ակունքներից մինչ այժմ հասարակական, քաղաքական-պետական տարատեսակ օղակներում պաշտօնավարած եւ ահաւասիկ՝ գալիք նախագահական ընտրութիւններում իրեն Իսլ.«Մոթալեֆէ»-ի (կոալիցիա) կողմից որպէս թեկնածու առաջադրած Մուստաֆա Միրսալիմի քննադատութիւնն էր Ռոհանիին ու նրա արտաքին գերատեսչութեանը, երբ անընդունելի ու թուլութեան ցուցանիշ էր բնութագրում արտաքին քաղաքական կեցւածքը, որը ցուցաբերւել է Թուրքիայի նկատմամբ:

Մէջբերենք Միրսալիմի խօսքը.-

«…. Մեր քաղաքացիները Թուրքիայի սահմանագլխում ծեծուջարդի են ենթարկւել, ո՞ւր էր ձեր արտաքին քաղաքականութիւնը, որով պէտք է պաշտպանւէր իրանցու արժանապատւութիւնը կամ Թբիլիսիում անարգել են իրանցի կին ճամբորդին… սա ի՞նչ արտաքին քաղաքականութիւն է…»- հիմնաւորել է իր ընդդիմախօսութիւնը Միրսալիմը:

Ակամայից, յիշում ենք Ռոհանիի թիւ 1 դիւանագէտ Զարիֆի խօսքերը՝ Թուրքիայում «ձախողւած յեղաշրջման» մասին, երբ Պապից աւելի կաթոլիկ դարձած, ասում էր թէ՝ յեղաշրջման գիշերը մինչեւ լուսաբաց չքնեցի…:

«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ  ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ

ԴԵՐԵՆԻԿ  ՄԵԼԻՔԵԱՆ


Առնչվող նյութեր
1. «ՈՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ…» ԹՈՒՐՔԻԱՆ «ՄՏԱՀՈ՜Գ» Է ԿՈՏՈՐԱԾՆԵՐՈՎ…
2. Նախիջևանի սահմանը՝ Հայաստանի դեմ երկրորդ ճակատ. քննարկումներ Երեւանում
3. Անդրանիկ Խեչումյան՝ Հայ-Իրանական բարեկամության դրոշակիր
4. ԲՈԼՏՈՆԵԱՆ «ՀԱԿԱԻՐԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԷԶԸ»…
5. Իրանցի արդյունաբերողներն ու գործարարները մեկ հարկի տակ․ Երևանում բացվեց Իրանի Ալբորզ նահանգի արտադրանքների առաջին ցուցահանդեսը
6. Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հայտարարությունը
7. Եվրոպայի հայերի համագումարը ողջունում է հայրենաբնակ ժողովրդի հանուն հզոր, արդար և արժանապատիվ պետություն ունենալու ձգտումը
8. Տեսակետ Իրանից. Վեցնյակից դուրս գալու Թրամփի արկածները…
9. ԻՐԱՆ. ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՐՔԵՐԻ ՀԱՆԴԱՐՏԵՑՄԱՆ ՆԱԽԱՆՇԱՆՆԵ՞Ր…
10. ԻՐԱՆԻ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ՈՒ ԿԱՅՈՒՆՈՒԹԵԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ…

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գավառում վերաբացվեց Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը
2.«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
3.Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ
4.Մեր ժամանակի ամենամեծ վտանգը համարում եմ գերտերությունների մոլագար մրցակցությունը՝ աշխարհի վերաբաժանման համար. Աստղիկ Մելիքբեկյան
5.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
6.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
7.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
8.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
9.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
10.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: