ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Որքանով ենք պահպանում մենք ազգային արժեքները

12 սեպտեմբերի, 2013 | 22:26

Azgayin arzek 6Հարցազրույց պատմաբան Ռուզաննա Վերանյանի հետ

Ազգի համար ամենակարեւոր գաղափարը ազգային միասնության գաղափարն է, այսինքն՝ ազգային ինքնագիտակցությունը, իրեն ամբողջի մասնիկը զգալու գիտակցությունը։ Ազգի մասին խոսելուց, ազգային գաղափարները եւ ազգային արժեքները տարբերակելուց առաջ պիտի հասկանանք, թե ինչով է դրսեւորվում անհատ-ազգ հարաբերությունը։ Մենք գիտենք, թե ինչ ասել է ընտանիք, ինչ հարաբերություն պիտի լինի ընտանիքի անդամների միջեւ։ Օրինակ. եթե ընտանիքը հարուստ է, ապա ապահովված են ընտանիքի բոլոր անդամները, չի կարող ընտանիքում մեկը շատ հարուստ լինել, մյուսը՝ շատ աղքատ։ Չի կարող ընտանիքի անդամներից մեկը մյուսի շահերը ոտնահարելով իր համար բարեկեցություն ապահովել։ Մենք չենք կարող մեզ երջանիկ զգալ, եթե մեր ընտանիքի անդամը դժբախտ է, մենք չենք կարող մեր ընտանիքի անդամների խնդիրների հանդեպ անտարբեր լինել։ Այսինքն՝ ընտանիքի անդամների շահերը միասնական են, չեն կարող հակասել իրար։ Ընտանիքը ամբողջությունն է։ Փոխհարաբերությունների այս մոդելը պետք է գործի նաեւ ազգի ծավալով։ Եթե մենք միայն մեր անձի, մեր ընտանիքի ու մեր ազգականների մասին ենք մտածում, եւ եթե մեզ համար ոչինչ չի նշանակում ազգակից-հայրենակից հասկացությունը, ապա ազգ գաղափարը ինքնաբերաբար ոչնչանում է։ Ամեն ինչ շատ պարզ է. ազգի յուրաքանչյուր անդամ պիտի մտածի նաեւ ազգի մասին, պիտի չանի այնպիսի արարքներ, որոնք կվնասեն, կխոչընդոտեն ազգի առաջընթացն ու զարգացումը։ Ազգային գաղափարախոսության ամենագլխավոր գաղափարը, առանցքը ազգի շահը կարեւորելու, հանուն ազգի գործելու գիտակցությունն ու պատրաստակամությունն է։ Ցավոք, այսօր ամեն քայլափոխի նկատում ես, որ մարդիկ անտեսում են ազգային շահը, մտածում են միայն սեփական գրպանի ու ընտանիքի մասին։ Կարող եմ բազմաթիվ օրինակներ նշել. մենք տներ, խանութներ, զանազան շինություններ ենք կառուցում որտեղ պատահի, դիմազրկում, աղավաղում ենք մեր մայրաքաղաքը։ Մենք աղբը նետում ենք փողոց, աղտոտում ենք մեր շրջապատը։ Մենք ծառ ենք կտրում, աղավաղում ենք բնությունը, մենք չենք վճարում հարկերը, զրկում ենք անապահով, ընչազուրկ խավին, մենք չգիտենք ինչ է իսկական քրիստոնեական բարեգործությունը, որը պիտի անենք որպես հոգու պարտք, այնպես, որ «ձախ ձեռքը չիմանա, թե աջն ինչ է անում»։ Քանի դեռ մենք չենք փոխել վերաբերմունքը մեր ազգակցի հանդեպ, չենք գիտակցել մեր պատասխանատվությունն ազգի հանդեպ, քանի դեռ մեր սիրտը չի ցավում մեր ազգակցի համար ու չենք հասկանում, որ մենք ազգ կոչվող ամբողջության մի մասնիկն ենք, անիմաստ է խոսել ազգային գաղափարների մասին։

Այս առիթով զրուցեցինք Ռուզաննա Վերանյանի հետ

-Ինչպե՞ս կբնութագրեք ազգային արժեքներ երևույթը։

-Ազգային արժեքները տվյալ ազգի պատմութունն է` անցած ճանապարհը, որն իր մեջ ներառում է կրոն, մշակույթ, հասարակական ու քաղաքական կյանք: Թվարկվածների էվոլուցիայի ընթացքում ձևավորվում են արժեքներ, որոնք էլ ժամանակի ընթացքում կերտում են պատմությունը, որն ունի իր գովելի և քննադատական էջերը… Արդյունքում այդ ամենն արժեւորվում է և մեր գիտակցության մեջ ստանում ազգային արժեքների համակարգման ընդհանրական պատկերը…..

-Մի քանի խոսքով պատմեք Ձեր անցած ուղու մասին:

-Ես բավականին երիտասարդ եմ, որ իմ անցած ճանապարհը համարեմ անցած ուղի և ինձ թույլ տամ ներկայացնել … մասնագիտությամբ պատմաբան եմ, ունեմ մագիստրոսի աստիճան…

– Մենք ունե՞նք ազգային արժանիքների պահպանման լավ մասնագետներ:

-Իհարկե ունենք, կարող եմ փաստել. որ նվիրյալները քիչ են, սակայն կան մարդիկ, որոնք իսկապես իրենց գործի գիտակն են` ներկայիս մտավորականության սերուցքը … Առհասարակ չեմ սիրում անվանական խոսել, սակայն այս դեպքում հարկ եմ համարում նշել, որ ի դեմս Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի, ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի և այլոց, կարող եմ հավաստրացնել, որ նրանք ազգային արժեքների պահպանման լավագույն մասնագետներն են, այսօր նրանց կարող ենք համարել ազգային արժեքների պահպանման հիմնասյուններ…

-Ի՞նչը կարող է միավորել ազգային արժեքները:

-Միավորել կարող է միայն մեր միասնականությունը…

-Ի՞նչն է տարանջատում ազգային արժեքները…

-Ազգային արժեքները տարանջատում է մեր հայրենակիցների օտարամոլությունը, որոնք կենտրոնացել են նորը կառուցելու գաղափարի վրա և չեն կարողանում գնահատել հինը….կոնկրետ եկեղեցաշինության ոլորտում. կառուցվում են նորաոճ շքեղ եկեղեցիներ ի համեմատական մեր ճարտարապետության գոհարների, որոնք անտեսված են…

azgayin arzek 1-Հավատու՞մ եք, որ կգա համախմբման ժամանակները:

– Աստվածաշնչում գրված է. ‚‚Եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաս, և այս սարին ասես շարժվիր, նա կշարժվ‚‚։ Ամեն դեպքում ինձ թույլ չեմ տալիս չհավատալու…..

-Ձեր կարծիքով ինչպիսի՞ կարգավիճակում են գտնվում մեր երկրի ազգային արժեքները:

Այսօր մեր ազգային արժեքներին խեղաթյուրման վտանգ է սպառնում:

-Ո՞րն է ազգային արժեքի նշանակությունն ու տեղը մեր հասարակության մեջ:

– Մեր ավանդույթները պարզապես կարիք ունեն պահպանման, նրանք քարոզում են մարդասիրություն, հյուրընկալություն,ավանդապաշտություն և այլ նման համամարդկային բարձր գաղափարներ: Յուրաքանչյուրս փորձենք դառնալ նրանց կրողը`այն դարձնելով մեզ համար կենսակերպ:

– Խոսք ուղղված մեր հայ ազգագրագետներին ու պատմաբաններին:

-Շնորհակալություն բորոր այն ազգագրագետներին և պատմաբաններին, որոնք իսկապես իրենց գործի մեծ նվիրյալն են և ջանք չեն խնայում այն պահպանելու համար,իսկ նրանք ովքեր թերանում են,պարզապես խորհուրդ կտամ այլ ասպարեզում փորձեն ինքնադրսևորվել… Ձեր յուրաքանչյուր սխալ կամ բացթողում կարող է ճակատագրական լինել մեզ համար…

– Կա՞ մի բան, որ չասել չեք կարող։

-Ինձ ամենից անհանգստացնողը մեր դասագրքերի ոչ այնքան ուսուցանող կարգավիճակն է,մեկ կարևոր խնդրանք ` ՎԵՐԱՆԱՅԵՔ ԴԱՍԱԳՐՔԵՐԸ, արհեստականորեն ստեղծված այդ բարդ բովանդակությունները ստիպում են աշակերտներին շրջանցել մեր ազգային պատմությունը սերտելու ցանկությունը:

-Ձեր խրատը այսօրվա հուսալի պատմաբաններին ու երիտասարդներին:

-Խրատել,ոչ ,բայց կցանկանայի կոչ անել համախմբվելու,գնահատելու և արժեվորելու այն ամենը ինչ ունենք:Մեր ազգայինը մեզ ժառանգություն է և մենք պարտավոր ենք այն պահել անբասիր և նրա միայն նրա հենքի վրա կառուցել նորը:

Գարիկ Ավետիսյան‚ Երեւան

Orer.eu


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: