ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
10 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Որտե՞ղ է ազգի ,,հոգեպահուստը,,. ,,Մարտիկ,, հիմնադրամի գումարը

13 ապրիլի, 2016 | 13:54

martik2003 թվականին Վենետիկում տեղի ուենցավ Եվրոպահայ  միությունների ֆորումի 5-րդ պատմական ժողովը, որտեղ ելույթ ունեցավ նաեւ այն ժամանակ Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը(ՕՐԵՐ ամսագիր 4-5\2003)։

Իր ելույթում նա խոսեց Հայաստանի պաշտպանական խնդիրներից, նշեց, որ բանակի կազմավորման գործընթացում մեծ է Սփյուռքի դերը, սակայն վերջնական հաղթանակ դեռեւս չի գրանցվել, եւ մենք դատապարտված ենք ազգային անվտանգության համակարգի շարունակական հզորացման ուղի որդեգրել։ Նա իբրեւ աջակցության օրինակ բերեց ազգային տուրքի գաղափարը եւ ներկայացրեց ՚Մարտիկ՚ հիմնադրամը, որին պետք է Հայաստանում եւ սփյուռքում ապրող ցանկացած հայ մասնակցեր հավասարաչափ՝ վճարելով 100  ԱՄՆ դոլար։ Դրա համար բավական էր համացանցում բացված կայքէջում լրացներ իր անուն-ազգանունը եւ փոխանցում կատարեր։ Ընդ որում, Արթուր Աղաբեկյանը նշեց, որ սփյուռքահայերը այս ծրագրին կարող են մասնակցել միայն այն դեպքում, եթե Հայաստանից մասնակիցների թիվը հասներ 10 հազարի, որպեսզի վերականգներ հայաստանյան հիմնադրամների նկատմամբ վստահությունը։ ՙՍա էլեկտրոնային հուշարձան է լինելու բոլոր մասնակիցների համար՚ ասաց նա եւ հավելեց, որ չորս մարդու ստորագրության դեպքում կարող են ծախսվել միայն այդ միջոցները՝ ՀՀ նախագահ, Ամենայն Հայոց կաթողիկոս, պաշտպանության նախարար եւ հիմնադրամի նախագահ։ ,,Հիմնադրամի գումարները պետք է ծախսվեն խիստ անհրաժեշտության դեպքում, այն պետք է լինի մեր ժողովրդի հոգեպահուստը,,- ասաց Աղաբկյանը։

Հետաքրքիր է իմանալ, մինչեւ հիմա որքա՞ն գումար է հավաքվել այդ հիմնադրամում, ինչի՞ վրա է ծախսվել, եւ արդյո՞ք այժմ այդ ճակատագրական պահը չէ, որ այդ գումարները ծախսվեն հայկական բանակին անհրաժեշտ զինամթերքով ու զենքով ապահովելու համար։

Ըստ martik.am կայքէջի, առնվազն 12404 մարդ գրանցվել է, իսկ դա նշանակում է 1 միլիոն 240 400 դոլար կա այդ հիմնադրամում։

Ամեն դեպքում, հետագա տարիներին  հիմնադրամի գործունեության մասին այդպես էլ ոչինչ չիմացանք։ Մեզ թվում է այժմ ճիշտ ժամանակն է ոչ միայի այդ հիմնադրամի արդեն հավաքած գումարը ծախսելու, այլեւ ազգային տուրքի գաղափարախոսությամբ բանակին օգնելու։

 

Հ.Ասատրյան

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Հայաստանի ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների 48.63 տոկոսը
2. Արտահերթ խորհրդարանական ընտրություններ Հայաստանում
3. Միքայել Զոլյան. Ոչ մեկին չի հաջողվել Հայաստանում բռնապետություն կառուցել
4. Թավշյա հեղափոխության ապագան. Ստեփան Գրիգորյանի բացառիկ հարցազրույցը ՕՐԵՐ-ին
5. «Լեռնային Ղարաբաղ. Կովկասի սև այգին» .Ֆրանսիական “GEO” ամսագրում լույս տեսավ Արցախին նվիրված հոդվածաշար
6. Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
7. Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
8. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՆՈՒ՞Մ ԵՆ
9. 52 տարի` օգտակար լինելու ցանկությամբ
10. Հայկ Մարությանի ուղերձը՝ «Էրեբունի-Երևանի» հիմնադրման 2800-ամյակի առթիվ

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: