ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՈՐՊԷՍԶԻ ԱՒԵԼԻՈՎ ՍՏՒԱՐԱՆԱՆ ԵՐԱԽՏԱԳԷՏՆԵՐԻ ՇԱՐՔԵՐԸ…

26 դեկտեմբերի, 2015 | 20:40

WebՃիշտ է, վերջին ժամանակներում (յատկապէս Իրանի 1905-1911 թթ. Սահմանադրական շարժման 100-ամեակի շրջանակներում) ապերախտութեան շղարշով երախտամոռները փորձեցին ստւերել Մեծ յեղափոխական Եփրեմ խան Դաւթեանի Իրանի սիրոյն վիթխարի եւ շրջադարձային ծառայութիւնները: Նրան, ով ներքին տզրուկներինª յետադէմ Մեհմեդ Ալիշահներին ու արտաքին գաղութատէրերª Լիախով-սփրինգ Ռայսներին խայտառակ նահանջի ու պարտութեան մատնեց, երաշխաւորելով Սահմանադրութեան յաղթանակն ու Իրանի պատմութեան մէջ առաջին անգամը լինելովª պարլամենտական համակարգըª ազատախոհ-դեմոկրատ պատգամաւորներով համալրւած…: Եղել են ՙպատմագիրներ՚ էլ, որոնք կուլ տալով միեւնոյն ռուս-անգլիական քարոզչական խայծը, անհամատեղելի բնութագրեցին Եփրեմի ազգային, կրօնական ու կուսակցական պատկանելութիւնըª Իրանի Սահմանադրութեան շարժմանն ու մասնաւորապէս նրաª Երկրի ընդհանուր ոստիկանապետ լինելու հանգամանքը:

Ահաւասիկ.-

Պատմութիւնն նենգափոխողների ու խեղաթիւրողների ՙյաղթերթն՚ մշտապէս լինում է կարճատեւ ու ծառայում լոկ կարճամիտների ու բախտախնդիրների հատւածական շահերին, որոնք էլ երբեւէ չեն գայթակղելու անաչառ պատմագիրներին ու պատմութիւնն լաւապէս սերտող ու նրանից դաս առնող յաջորդական սերունդներին:

Եւ այսպէսª ՙԻրանի Գարիբալդիին՚ եւս մէկ անգամ ակնածելու առիթը հանդիսացաւ օրերս պարսկատառ անաչառ մամուլի ներկայացուցիչներից մէկիª ՙՀաֆթէ սոբհ՚ (Առաւօտ-7)-ի անդրադարձըª Եփրեմի ու նրա հաւատաւոր զինակից Սարդար Բահադուրի անմնացորդ զոհաբերութիւններին, որոնք ցուցաբերեցին Իրանի Սահմանադրական ապստամբութեան, շարժման ու փառայեղ յաղթանակի նւաճման ճամբին, սրանից շուրջ 110 տարի առաջ…

Եփրեմ խան Դաւթեան Մեծ մարդու եւ յեղափոխականի մեծարժէք մասունքները, այսօր, ի ցոյց են դրւած Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի թանգարանում, որպէս յաւերժայուշ հպարտութիւնª հազարաւոր այցելու-զբօսաշրջիկների առջեւ:

Եփրեմի մարմնեղէն-շիրմային մասունքները, սակայն, իրենց յաւիտենական հանգրւանն են գտել Թեհրանի հինաւուրց Ս. Աստւածածին եկեղեցու անկիւնային շրջափակում, իր կիսանդրի արձանով:

Հարկաւոր է այլեւս իրանական հիւրընկալ երկրի ինքնիշխանութեան ու առաջընթացի եզակի խորհրդանիշը հանդիսացող Մեծ հայի ու Մեծ յեղափոխականի շիրմային-դամբարանային մասունքին հաղորդել առաւել ցայտուն ու թանգարանային տեսք եւ ոչ այնքան հեռու ապագայումª այդ առիթով համարժէք ու հպարտառիթ արարողակարգով վերաիմաստաւորել ու վերարժեւորել մեր հոգե-մտաւոր, ազգային ու քաղաքացիական գիտակցութիւնը, որպէսզի աւելիով ստւարանան Երախտագէտների շարքերը…:

ՙԱԼԻՔ՚ ՕՐԱԹԵՐԹԻ

ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ


Առնչվող նյութեր
1. «ՈՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ…» ԹՈՒՐՔԻԱՆ «ՄՏԱՀՈ՜Գ» Է ԿՈՏՈՐԱԾՆԵՐՈՎ…
2. Նախիջևանի սահմանը՝ Հայաստանի դեմ երկրորդ ճակատ. քննարկումներ Երեւանում
3. Անդրանիկ Խեչումյան՝ Հայ-Իրանական բարեկամության դրոշակիր
4. ԲՈԼՏՈՆԵԱՆ «ՀԱԿԱԻՐԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԷԶԸ»…
5. Իրանցի արդյունաբերողներն ու գործարարները մեկ հարկի տակ․ Երևանում բացվեց Իրանի Ալբորզ նահանգի արտադրանքների առաջին ցուցահանդեսը
6. Տեսակետ Իրանից. Վեցնյակից դուրս գալու Թրամփի արկածները…
7. ԻՐԱՆ. ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՐՔԵՐԻ ՀԱՆԴԱՐՏԵՑՄԱՆ ՆԱԽԱՆՇԱՆՆԵ՞Ր…
8. ԻՐԱՆԻ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ՈՒ ԿԱՅՈՒՆՈՒԹԵԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ…
9. Իրանական Յալդայի տոնը նշվեց Հայաստանում
10. ԻՐԱՆԻՆ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՀԱՒԱՍՏԻԱՆԱԼՈՒ ԲԱՔՒԻ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԸ…

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
4.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
5.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
6.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
7.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
8.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
9.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
10.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: