ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Որակյալ կահույքի արտադրություն ու մատչելի գներ․ սա «Ավելինո»-ն է

28 հուլիսի, 2018 | 09:01

Ճիշտ ընտրված կահույքը տան մթնոլորտը դարձնում է առավել ջերմ ու հարմարավետ, ընդգծում մարդու ճաշակը: «Ավելինո» խանութ-սրահում տեսականին բազմաձև է՝ համապտասխան  տարբեր ճաշակի ու ոճի մարդկանց, իսկ տարբերվող ոճը՝ չձանձրացնող:

«Ավելինո» կահույքի սրահն ունի ավելի քան 20 տարվա փորձ, գերժամանակակից սարքավորումներով զինված մի քանի արտադրամաս, ինչը հնարավորություն է տալիս  կահույքի ձևն ու մշակումը հասցնել կատարելության: Արդյունքում, պատվիրելով հայկական արտադրության կահույք, կարելի է ստանալ որակ՝ անհամեմատ մատչելի գնով։

«Ավելինո» կահույքի սրահի տնօրեն Գարեգին Ավետիսյանը վստահեցնում է՝ այս ամենը մեկ օրվա աշխատանք չէ, տարիներ և գերմարդկային եռանդ են ներդրել այս արդյունքին հասնելու համար․ «Այսօր հպարտությամբ կարող եմ նշել, որ «Ավելինո»  կահույքի սրահն ունի իր ոճը և ուրույն տեղը հայկական կահույքարտադրության շուկայում։ Դա մեկ օրվա աշխատանքի արդյունք չէ, դա իմ ու մեր թիմի ամենժամյա նվիրված, հետևողական ու արդար աշխատանքի արդյունքն է»:
Ընկերությունը իրականացնում է կահույքի արտադրություն, ներմուծում, վաճառք, պատվերների ընդունում:

«Մեզ համար որակն առաջնային է։ Ամենաաննշան դետալից մինչև ներկանյութեր, ձեռք ենք բերում ամենաորակյալը: Օրինակ՝ մենք օգտագործում ենք արտասահմանյան ավտոներկեր ու ավտոլաքեր, որոնք հայտնի են իրենց որակով։ Սովորաբար աշխարհում նման որակի ոչ ալերգիկ ներկերը օգտագործում են գերազանցապես մանկական կահույքի արտադրության մեջ»,-նշում է Գ․ Ավետիսյանը՝ հավելելով, որ «Ավելինո»-ն գնահատում է ազնվությունը և շուկա է հանում լավագույնը:

«Մեր արտադրամասերում հիմնականում երիտասարդներն են աշխատում նրանք ամեն ինչին նայում են ավելի նորարական, հետևում են միջազգային տենդենցներին, կահույքի աշխարհի նորություններին, և հետաքրքիր դիզայիներական լուծումներ են գտնում, որոնք հարմար են տեղի շուկայի պահանջներին»,-պատմում է կազմակերպության տնօրենը։

Ի դեպ, «Ավելինո» կահույքի արտադրամասերում աշխատում են ոչ միայն տղամարդիկ, այլև կանայք, որոնք մեծ  հմտությամբ  ու վարպետությամբ ընտրում են ոճային լուծումներ ու զբաղվում փափուկ կահույքի կարուձևով:

Այս ընկերության վարպետները հայկական վարպետաց դպրոցի լավագույն ավանդույթները շարունակողն են, ցանկացած պատվեր կարող են պատրաստել բավական սեղմ ժամկետներում՝ ապահովելով գեղեցիկ դիզայն ու բարձր որակ: Եթե հաճախորդներին չի գոհացնում ժամանակակից դիզայներների աշխատանքները, առկա տեսականին, նրանք կարող են իրականություն դարձնել երազանքները՝ պատվիրելով այն կահուքը, որը կա իրենց մտքում:

Այսօր մարդիկ հիմնականում նախընտրում են նուրբ ձևավորումներով, առավել մինիմալիստական տարրեր պարունակող կահույք: «Ավելինո» խանութ-սրահը նույնպես քայլում է ժամանակին համընթաց: Այստեղ կարելի է տեսնել  գեղեցիկ լուծումներով, պրակտիկ և ժամանակակից կահույքի լայն տեսականի:  Իսկ տեսականին առավել ամբողջացնելու և ընտրության առավել լայն հնարավորություն տալու համար իրականացվում է բարձրորակ ու նրբաոճ սեղանների ներմուծում այլ երկրներից:

Մատչելի գները, պարբերաբար առաջարկվող զեղչերն ու նվերները կահույքի-սրահի առավելություններից են: Այստեղ գործում է նաև ապառիկ վաճառք 0% կանխավճարով: «Ավելինո» խանութ-սրահում մեկտեղվում են պարզությունը, հարմարավետությունը և որակը:


Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: