ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Որ՞ն է մարդկանց բնակարանների ամենակեղտոտ իրը

14 դեկտեմբերի, 2012 | 09:50

Պրահա,- Այն, որ մեր բնակարաններում զուգարանակոնքն ամենևին էլ ամենավարակակիր տարածքը չէ, հետազոտությունները վաղուց էին պարզել։ Ժամանակին անգլիացի գիտնականները նշեցին, որ համակարգիչների ստեղնաշարների վրա 200 անգամ ավելի շատ բացիլներ կան, քան զուգարանակոնքի վրա, իսկ մարդկանց ձեռքի հեռախոսների՝ բջջայինների վրա 400 անգամ ավելի շատ։

Այժմ գիտնականները հատկապես տնային տնտեսուհիների ուշադրությունն են հրավիրում նոր մի հետազոտության արդյունքների վրա։ Արիզոնայի համալսարանի միկրոկենսաբանության պրոֆեսոր Չակ Գերբան ուսումնասիրել է, թե ինչպես են շրջակա միջավայրում տարածվում տարբեր վարակիչ հիվանդությունները, ուստի նաև հետազոտություններ է անցկացնում, թե մեզ շրջապատող որ իրն ինչ և ինչքան բացիլ է կրում։ Հենց նա էլ հանգել է կանանց համար ամենաանսպանելի եզրակացության։

Պարզվում է, խոհանոցային տախտակները 200 անգամ կեղտոտ են զուգարանակոնքից, այսինքն անհամեմատ ավելի շատ հարուցիչներ ու բացիլներ ունեն։ Պատճառը հատկապես հում միսն է, ուստի նվազագույնն, ինչ պետք է անել՝ առանձնացնել հաց, բանջարեղեն ու միս կտրատելու խոհանոցային տախտակները։

Սակայն ամենասոսկալին խոհանոցներում ամանեղեն լվանալու համար նախատեսված սպունգներն ու սեղանի ջնջոցներն են։ Բի-Բի-Սիի համաձայն, գիտնական Գերբան պնդում է, որ ամեն քառակուսի մատնաչափ (մեկ մատնաչափը 2,54 սմ է) սպունգի վրա 10 միլիոն բացիլ կա, իսկ խոհանոցային սրբիչի վրա՝ գրեթե մեկ միլիոն։ Այլ խոսքերով ասած՝ խոհանոցի սպունգը 200 000 անգամ ավելի շատ բացիլներ ունի, քան զուգարանակոնքը, իսկ խոհանոցային սրբիչը՝ 20 հազար անգամ։ Ի՞նչ անել։ Պատասխանն ակնհայտ է՝ հաճախակի փոխել սպունգն ու սեղանի ջնջոցը, բարձր ջերմաստիճանում լվանալ սրբիչները։

Ի դեպ, հետազոտությունները ցույց են տալիս նաև, որ մտահոգիչ մյուս կենցաղային պարագաները, որոնք անմիջականորեն  կապված են խոհանոցի հետ, խանութի գնումների սայլակներն ու տոպրակներն են։


Առնչվող նյութեր
1. Գերմանիա. Ազատ Օրդուխանյանը Հայաստանում նախադեպը չունեցող առողջապահական մեծ աղետի մասին
2. ԲԺՇԿԱԿԱՆ.- Փսորիազ. Ի՞նչպես ապահովել երկարատև ռեմիսիա ու ապրել լիարժեք
3. Գրիգորի Գրիգորյան.Չի կարելի բիզնես անել մարդու հիվանդության հաշվին
4. ՀՀ նախագահի տիկինը ազգային համախմբման կոչ է անում՝ ի նպաստ վերարտադրողական բժշկության զարգացմանը
5. Ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի կառավարումը կհանձնվի «Գլոբալ Մեդիքալ Սոլյուշնս» ընկերությանը
6. Կա՞ արդյոք տղամարդկանց գրիպ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: