ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«ՈՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ…» ԹՈՒՐՔԻԱՆ «ՄՏԱՀՈ՜Գ» Է ԿՈՏՈՐԱԾՆԵՐՈՎ…

09 սեպտեմբերի, 2018 | 11:33

 

 

 

Սիրիայի հարցով թեհրանեան գագաթաժողովում Թուրքիան, ի դէմս Էրդողանի, քաղաքական պարտութիւն կրեց լոկ անազնիւ կեցւածքի ու դիրքորոշումների պատճառով…

Միաժամանակ թէ՛ մեխին, եւ թէ՛ նալին խփելով ու դիւանագիտական լարախաղացութեամբ Թուրքիայի հնարքները յօդս ցնդեցին՝ Սիրիայի ու մասնաւորապէս Իդլիբի հարցում Իրանի եւ Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշման առկայութեամբ:

Եւ սա այն դէպքում, երբ դեռ սեպտ. 7-ին, եռակողմ նիստի նախօրեակին, Թուրքիայի «Հուրրիէթ» պարբերականը  անդրադառնալով Սիրիայի հիւսիսային Իդլիբ քաղաքում Սիրիական բանակի ու նրա դաշնակիցների ձեռնարկած ռազմական գործողութիւնների մասին եւ վկայակոչելով արտգործնախարար Չաւուշօղլուին գրում էր.- «Ռուսաստանի ու Իրանի նպատակն է գրաւել Իդիլբը»… կամ՝ «…. Ոչ ոք դիմացինին թող չխաբի, սրանց (Ռուսաստան, Իրան – Դ. Մ.) նպատակն Իդլիբը գրաւելն է…»:

Էրդողանն էլ միւս կողմից, կրկին ժողովի նախօրեակին, հիւմանի՜ստ ձեւանալով՝ յայտարարում է. «Սիրիական Իդլիբում կարող է բնակչութեան կոտորած տեղի ունենալ…»:

Ահա, նմանատիպ շանտաժներով Էրդողանը եւ Չաւուշօղլուն ներկայանալով թեհրանեան ժողովին, «Իդլիբում զինադադար հաստատելու» մասին առաջարկ են ներկայացնում, որն էլ բնականաբար ընդունելութեան չի արժանանում Ռուսաստանի եւ Իրանի կողմից: Աւելին՝ յաջորդիւ, սեպտ.-ի 8-ի վաղ առաւօտեան ռուսական օդուժը եւ սիրիական բանակը թիրախային նոր հարւածների են ենթարկում ԴԱԷՇ եւ «Ալ Նուսրա» ահաբեկչական խմբաւորումների՝ Իդլիբում տեղակայւած յենակէտերին…:

….Եւրոպայի ու առհասարակ արեւմուտքի հետ «բարիշելու» թուրքական նկրտումները, յատկապէս երբ դիմագրաւում է տնտեսական խոր ճգնաժամ նոյն արեւմուտքի ու մասնաւորապէս ԱՄՆ-ի ճնշման ներքոյ, այսպիսով ձախողւեցին, իսկ այս վերջիններիս կողմից պատւիրւած հաշտարարի ու զինադադար իրացնելու «պատւին» արժանանալը՝ խաբկանք ու պատրանք:

Եւ վերջապէս, Իդլիբում բնակչութեան կոտորածով «մտահոգւած» Թուրքիայի կոկորդիլոսի արցունքները հակադարձ արդիւնքներով աշխատում են ի վնաս հէնց իրեն, երբ իր իսկ ղեկավարութեամբ նոյն Սիրիայի Մանբիջում, իսկ աւելի վաղ՝ Լաթաքիայում ու հայաբնակ Քեսաբում ԴԱԷՇ-ականների ուղեկցութեամբ կոտորածներ ու բռնագաղթեր էին իրականացւում:

ԱԼԻՔ ՕՐԱԹԵՐԹԻ  ԳԼԽԱՒՈՐ

ԽՄԲԱԳԻՐ  ԴԵՐԵՆԻԿ  ՄԵԼԻՔԵԱՆ


Առնչվող նյութեր
1. ԹՈՒՐՔԻԱ. ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ-ԱՐՏԱԴՐՈՂ՝ ԱՐԱՄ ԳՅՈԻԼՅՈՒԶԸ ՈՉ ԵՎՍ Է
2. Ոստիկանները բաց են թողել Կարո Փայլանին
3. Արա Գյուլերի թանգարան Թուրքիայում
4. Նախիջևանի սահմանը՝ Հայաստանի դեմ երկրորդ ճակատ. քննարկումներ Երեւանում
5. Անդրանիկ Խեչումյան՝ Հայ-Իրանական բարեկամության դրոշակիր
6. Կարո Փայլանն ու Մարգար Եսայանը ընտրվեցին Թուրքիայի խորհրդարանի անդամ
7. ԲՈԼՏՈՆԵԱՆ «ՀԱԿԱԻՐԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԷԶԸ»…
8. Իրանցի արդյունաբերողներն ու գործարարները մեկ հարկի տակ․ Երևանում բացվեց Իրանի Ալբորզ նահանգի արտադրանքների առաջին ցուցահանդեսը
9. Թուրքիայում համացանցով կարող ես պարզել նախնիներիդ ազգությունը
10. Պոլսոյ Կուսակալութիւնը Անվաւեր Նկատեց Պատրիարքի Տեղապահին Ընտրութիւնը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վահագն Աթաբեկյանը՝ Լիբանանում Հայաստանի դեսպան
2.Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
3.Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
4.Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
5.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
6.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
7.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
8.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
9.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
10.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: