ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
26 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ոսկե մեդալ` շվեդահայ ճանաչված կինոռեժիսոր Սյուզան Խարդալյանին

08 մայիսի, 2017 | 16:28

«Գնահատանքի խոսքը, որ Հայրենիքից է գալիս, ավելի թանկ է». Սյուզան Խարդալյան

Մայիսի 3-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց շվեդահայ ճանաչված գրող, կինոգործիչ Սյուզան Խարդալյանին: Նախարարը ողջունեց սփյուռքահայ գործչին, կարևորեց նրա հայանպաստ գործունեությունը՝ միջազգային հանրության ուշադրությունը Հայ դատի խնդիրների վրա գրավելու, նաև համամարդկային թեմաների միջոցով հայկական հարցերը աշխարհի ուշադրության կենտրոնում պահելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ սփյուռքի նախարարությունը։

Նա մասնավորապես նշեց. «Հայոց ցեղասպանության թեման եղել և շարունակում է մնալ և՛ պատմության, և՛ հոգեբանության, և՛ արվեստի կիզակետում: Պարտավոր ենք պատմական հիշողությունը փոխանցել հաջորդ սերունդներին այնքան ժամանակ, քանի դեռ չի լուծվել Հայ Դատի խնդիրը, քանի դեռ չի կատարվել հայ ժողովրդի արդար պահանջը:

Սյուզան Խարդալյանը Ցեղասպանության ամենազգայուն թեմաներից մեկին է անդրադարձել՝ հայ կնոջ տառապանքներին, պայքարին ու դժվարին ճակատագրին: Իր ողջ կյանքը նա նվիրել է Հայ Դատի պաշտպանությանը, և արել է համոզմունքով, հավատով: Հայ Դատի մարտիկները մեր ժողովրդի սերուցքն են և արժանի են մեր երախտագիտությանը, դրվատանքին, սիրուն: Սիրով ուզում եմ այդ սերն ու երախտագիտությունը փոխանցել Սյուզան Խարդալյանին և պարգևատրել նրան մեր նախարարության բարձրագույն պարգևով՝ Ոսկե մեդալով»:

Սյուզան Խարդալյանը շնորհակալություն հայտնեց ջերմ խոսքերի ու բարձր գնահատանքի համար և հավելեց. «Գնահատանքի խոսքը, որ Հայրենիքից է գալիս, ավելի թանկ է: Շնորհակալ եմ: Մի բան կարող եմ խոստանալ, որ գործս շարունակելու եմ, իմ էությունը սա է: Պատմությունը տղամարդիկ են գրում, և դրա համար էլ քիչ են նշվում կանանց հերոսությունները: Կանանց հետ կապված թեմաները զգայուն են, և տղամարդիկ խուսափում են արծարծել Եղեռնի տարիներին կանանց տառապանքներին առնչվող թեմաները»:

Այնուհետև հայտնի լրագրողն ու կինոգործիչը պատասխանեց ներկաների հարցերին:

Սյուզան Խարդալյանը կրթությամբ լրագրող է, սովորել է Բեյրութի ու Փարիզի համալսարաններում: Նա ավելի քան 3 տասնյակ ֆիլմերի հեղինակ է, այդ թվում՝ «Ատում եմ շներին», «Երիտասարդ Ֆրոյդը Գազայից», «Տատիկիս դաջվածքները» «Վերադարձ դեպի Արարատ»:

Նրա վերջին ֆիլմերից «Մեծ մորս դաջվածքները» ֆիլմն անդրադարձ է Հայոց ցեղասպանությանը, որում արծածվում է ցեղասպանությունը վերապրած, ամոթի ու տառապանքների միջով անցած, դաջված կանանց թեման: Ֆիլմը ցուցադրվել է աշխարհի բազմաթիվ երկրներում, նաև՝ եվրախորհրդարանում, և մեծ հնչեղություն ստացել հասարակության լայն շրջաններում:

«Մեծ մորս դաջվածքները» դիտել է 300 միլիոն մարդ է դիտել:

Օրեր


Առնչվող նյութեր
1. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
2. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
3. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան
4. Նարինե Գրիգորյանը՝ Լավագույն դերասանուհի ,,Կինոշոկ,, կինոփառատոնում
5. Ջորջ Բարսեղյանի եզակի նվիրատվությունը Հայոց ցեղասպանության թանգարանին
6. Գերմանիայի կանցլերը ծաղկեպսակ դրեց ցեղասպանության հուշակոթողին եւ եղեւնի տնկեց Ծիծեռնակաբերդում
7. Նախագահը ծանոթացել է եւ աջակցել Հայկական կինոթանգարանի ստեղծման ծրագրին
8. ,,Ոսկե ծիրանն,, ու հայաստանյան իրականությունը՝ ըստ Արսինե Խանջյանի
9. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
10. Մարուշա Մայերը ,,Իվան,, ֆիլմում, որն անցնում է ազգայինի սահմանները. Ոսկե ծիրան

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: