ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Ոսկե ծիրան» կինոփառատոնում փոփոխություններ. տնօրեն Հարություն Խաչատրյանին կփոխարինի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը

07 սեպտեմբերի, 2017 | 10:49

Ինչպես ՕՐԵՐ-ը տեղեկանում է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի  գրասենյակից, կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը նոր ֆիլմաշարի նկարահանման աշխատանքների  ծանրաբեռնվածության առիթով և իր դիմումի համաձայն ազատվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրենի պաշտոնից:

Փառատոնի հիմնադիր խորհրդի որոշմամբ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն է նշանակվել փառատոնի գեղարվեստական տնօրեն, կինոգետ Սուսաննա Հարությունյանը:

Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով որոշման պատճառներին՝ Հարություն Խաչատրյանը նշել է.

«Արդեն կարողացել եմ այս փառատոնը ոտքերի վրա ամուր կանգնեցնել, ու այն գնում է իր կայուն ճանապարհով: Փառատոնը շարունակելու համար այլևս մեծ ջանքեր պետք չեն: Նաև կարող եմ գաղտնիք բացել ու ասել, որ պատրաստվում եմ իմ թեկնածությունը դնել Կինոմիության նախագահի պաշտոնում: Իսկ մի քանի գործ հնարավոր չէ միաժամանակ անել, պետք է հնարավորինս ազատ ժամանակ ունենալ: Այնպես որ, իմ ազատման միակ պատճառն այն է, որ կինոյին օգնելու ավելի կարևոր ասպարեզ է բացվել, իսկ կինոն օգնության կարիք ունի, անկասկած»:

Հ. Խաչատրյանի վստեհեցմամբ՝ ի սկզբանե չի մտածել նոր պաշտոնի մասին, սակայն, երբ բազմաթիվ առաջարկներ ունեցավ ոլորտի գիտակներից, որոշեց առաջադրվել: Հուսով է՝ հոկտեմբերի 7-ին տեղի ունեցող ընտրությունների արդյունքում ինքը կղեկավարի այս ոլորտը:

«Հիմա շատ բան ունեմ հասցնելու, զբաղված եմ ծրագրեր կազմելով, եթե ընտրվեմ, ապա ինձ բավականին լուրջ ու պատասխանատու աշխատանք է սպասվում», – նշեց նա:

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի IV միջազգային փառատոնը Ուջանում
2. «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը
3. Մարուշա Մայերը ,,Իվան,, ֆիլմում, որն անցնում է ազգայինի սահմանները. Ոսկե ծիրան
4. ,,Ոսկե ծիրանը,, լավագույն ավանդույթների կինոփառատոն է եւ թիմային աշխատանքի արդյունք. Սուսաննա Հարությունյան
5. Շատերը երազում են լինել ,,Ոսկե ծիրան,,ում. Հարություն Խաչատրյան
6. Երևանի «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնը բացում է բոլոր գաղտնիքները
7. «Ոսկե Ծիրան» կինոփառատոն. GAIFF Pro Կինոյի զարգացման հարթակ
8. Հայտնի են «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի մրցույթային և ոչ մրցութային ծրագրերը
9. Հայաստանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնը
10. ՀԲԸՄ-ն եւ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն սկսում են GAIFF Pro կինոարտադրության զարգացման հարթակի նախագիծը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
2.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
3.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
4.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
5.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
6.Հայկ Մարությանը քաղաքապետի պարտականությունները կստանձնի հոկտեմբերի 10-ին. երեք քաղաքական ուժ նոր ավագանիում
7.,,Հայաստան» հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է հաստատվել Հայկակ Արշամյանը
8.Քանկոր. Պրոֆեսիոնալիզմ ու սրտացավություն, որ Ձեր սիրտը առողջ լինի
9.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
10.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: