ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները խոստանում են «աչքի և հոգու խրախճանք»

05 հունիսի, 2017 | 12:20

Հայկական ու միջազգային կինոն միավորող՝ մեզանում արդեն ընդունված ու սպասված իրադարձություն. ամառային Երևանի անբաժանելի մաս դարձած «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 9-16-ը:


««Ոսկե ծիրան»-ը ոչ միայն կինոյի տոն է, այլև արվեստի, մշակույթի ու տրամադրության տոն, որն ամեն տարի ջերմություն ու պայծառություն է բերում մեր քաղաքին:

Փառատոնը կարևորագույն դերակատարում կունենա նաև կինոյի զարգացման՝ այս պահին մշակվող մեր հայեցակարգում, որովհետև «Ոսկե ծիրանը» նաև հարթակ է, որտեղ կարող են շփվել, մտքեր փոխանակել ու գործարար ծրագրեր քննարկել կինոգործիչները և կինոարտադրողները, բոլոր նրանք, ովքեր զարգացման նոր իրավիճակում շահագրգիռ են դաշտում իրենց լրջագույն դերակատարմամբ»,-«Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկն ազդարարող ասուլիսում մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նաև իր երախտագիտությունը հայտնեց նրանց, ովքեր դժվարագույն ժամանակներում կարողանում են կինոյի իրական տոն պարգևել հայ արվեստասերներին:

Այդ գործում փառատոնի կազմակերպիչների կողքին հիմնադրման առաջին իսկ օրից ՎիվաՍել-ՄՏՍ-ն է՝ ի դեմս Ռալֆ Յիրիկյանի:


«Սա այն միջոցառումներից է, որոնց շնորհիվ մեր երկրի անունը հայտնվում է միջազգային կարևորագույն հարթակներում՝ ներկայացնելով, թե ինչ կարող է անել հայ մարդը նաև այս ոլորտում:

«Ոսկե ծիրանի» կողքին լինելու նախապայմաններից մեկն էլ այն է, որ այն իսկապես սպասված տոն է և դրական մեծ լիցք է հաղորդում երևանցիներին ամեն տարի»,-ասաց կինոփառատոնի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի ղեկավար Ռալֆ Յիրիկյանը:
Հուլիսյան մեկ շաբաթվա ընթացքում երևանյան արվեստասեր հանրությանը փառատոնի կազմակերպիչները խոստանում են «աչքի և հոգու խրախճանք»:

«Ոսկե ծիրան»-ի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանն ասաց, որ փորձում են բերել աշխարհի լավագույն ֆիլմերը, այդ թվում՝ ութ ֆիլմ Կաննի կինոփառատոնից, Բեռլինի ու Վենետիկի կինոփառատոներում հաղթած ֆիլմերը, Ռոտերդամի կինոփառատոնի երեք լավագույն ֆիլմերը և այլն:


«14-րդ «Ոսկե ծիրանը» կնշանավորվի երեք հոբելյաններով: Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կբացվեն Ֆրունզե Դովլաթյանի, Յուրի Երզնկյանի և Սերգեյ Իսրայելյանի անվանական աստղերը: Չմոռանանք՝ որտեղից ենք գալիս և ուր ենք գնում»,-ասաց Խաչատրյանը:
«Ոսկե ծիրանի» գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը տեղեկացրեց, որ փառատոնի բացման ֆիլմը Համո Բեկնազարյանի 1927 թվականին նկարահանած «Խաս-փուշ»-ն է, որը կցուցադրվի Վահագն Հայրապետյանի և նրա բենդի՝ հատուկ ֆիլմի համար գրված երաժշտության ուղեկցությամբ: 14-րդ «Ոսկե ծիրանի» փակման ֆիլմը ռեժիսոր Ջո Բեռլինգերի՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Բնաջնջման մտադրություն» ժապավենն է:
Նախարար Ամիրյանն իր խոսքում ընդգծեց, որ փառատոնի օրերին մայրաքաղաքի յոթ տարբեր հատվածներում կկազմակերպվեն կինոցուցադրություններ՝ շարժական յոթ կինոթատրոններով:
Հանդիպման ավարտին լրագրողները նախարարին խնդրեցին գնահատել նաև Կաննի կինոշուկայում հայկական պատվիրակության գրանցած արդյունքը.
«Մենք ունենք կարևորագույն մի քանի նախագծերի շուրջ ընթացող բանակցություններ: Կառանձնացնեմ, թերևս, միայն մեկը. Արտավազդ Փելեշյանի «Տարերք» ֆիլմի վերաբերյալ մենք ունենք պայմանավորվածություն համաարտադրողների հետ: Կաննում արձանագրած արդյունքը ոչ թե քայլ առաջ էր, այլ մի քանի քայլ առաջ էր՝ նախորդ տարիների համեմատությամբ»:
Ալիսա Գևորգյան

Մշակույթի նախարարություն

 


Առնչվող նյութեր
1. Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
2. «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի IV միջազգային փառատոնը Ուջանում
3. Մրցույթ- փառատոներ, որոնք ճանապարհ են բացում դեպի մեծ բեմեր…
4. Մինչեւ տարեվերջ կընդունվեն կինոյի եւ թանգարանների մասին օրենքները. Լիլիթ Մակունցն ամփոփել է 100 օրը
5. Վիկտորիա Անանյան. Բալետի հայազգի թագուհին երազում է պարել Հայաստանում
6. Հայաստանի աննախադեպ օրեր Մոնակոյում
7. Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը ներկայացվեց Մոսկվայի Մեծ թատրոնում
8. Մշակույթի օրենք է պետք, որ լավն ու վատը չորոշվի մեկի ճաշակով. հանդիպում-քննարկում
9. «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը
10. Մարուշա Մայերը ,,Իվան,, ֆիլմում, որն անցնում է ազգայինի սահմանները. Ոսկե ծիրան

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
2.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
3.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
4.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
5.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
6.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
7.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
8.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
9.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
10.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: