ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Ոսկե ծիրան» փառատոնի համագործակցությունը օտարերկրյա դեսպանությունների հետ

08 հուլիսի, 2015 | 15:14

gaiff 2015 asulis«Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնը այսօր` հուլիսի 2-ին, մամլո ասուլիսով ներկայացրին փառատոնի համագործակցությունը ՀՀ օտարերկրյա դեսպանությունների հետ: Որպես բանախոսներ հանդես եկան և համագործակցային ծրագրերը մամուլի ներկայացուցիչներին ներկայացրին ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, ՀՀ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դեսպանության մշակույթային ատաշե Աննեմարի Կուլումանը, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությանը կից Գիտության և Մշակույթի Ռուսական Կենտրոնի տնօրեն Մարկ Կալինինը, և “Ոսկե ծիրան” Երևանի ՄԿՓ գեղարվեստական տնօրեն Տկն. Սուսաննա Հարությունյանը:

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն այս տարի ևս պատիվ ունի համագործակցելու ՀՀ-ում մի շարք օտարերկրյա դեսպանությունների հետ: Մասնավորապես` փառատոնային մի շարք նախաձեռնություններ իրականացվում են ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության, ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության դեսպանությանների աջակցությամբ:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ արդեն ավանդական դարձած համագործակցության շնորհիվ այս տարի ևս «Ոսկե ծիրանի» շրջանակներում կիրականացվեն համատեղ նախաձեռնություններ: Մասնավորապես տեղի կունենա «Ֆրանսիական նոր կինո» ծրագիրը: Ծրագիրը ներառում է վերջին շրջանում նկարահանված լավագույն ֆրանսիական ֆիլմերը:

«Աղախնի օրագիրը», Բենուա Ժակո

«Ես սիրվելու համար չեմ այստեղ», Ստեֆան Բրիզե

«Ֆիդելիո». Ալիսի ոդիսականը», Լյուսի Բորլըտո

«Մուրճի վերջին հարվածը», Ալիքս Դըլապորտ

«Դաժանը», Էրիկ Շերիեր

«Կապրիս», Էմանյուել Մուռե

Էմանյուել Մուռեի «Կապրիս» ֆիլմը «Ֆրանսիական նոր կինո» ծրագրի բացման ֆիլմն է: Կինոնկարի պրոդյուսեր Ֆրեդերիկ Նիդերմայերը ներկա կգտնվի ֆիլմի պրեմիերային:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության աջակցության շնորհիվ հնարավոր դարձավ նաև մի շարք անվանի կինոգործիչների ներկայությունը «Ոսկե ծիրան»-ին: Երևան կժամանի Ֆրանսահայ կինոռեժիսոր Ռոբեր Գեդիգյանը: Գիդիգյանը «Ոսկե ծիրան»-ի խաղարկային ժյուրիի նախաագահն է, իսկ նրա՝ Կաննի կինոփառատոնի այս տարվա հատուկ ցուցադրությունների շարքում ընդգրկված, «Խենթ պատմություն»-ը «Ոսկե ծիրան»-ի բացման ֆիլմը:

Փառատոնի հյուրն է նաև դերասան Պատրիկ Շենեն: Դերասանը ներկա կգտնվի իր մասնակցությամբ՝ Ստեֆան Բրիզեի «Ես սիրվելու համար չեմ այստեղ» ֆիլմի Երևանյան պրեմիերային:

12-րդ «Ոսկե ծիրան»-ի մրցույթային տարբեր ծրագրերում ներկայացված է ավելի քան 14 ֆրանսական և համատեղ արտադրության ֆիլմեր, այդ թվում Կաննի կինոփառատոնի պաշտոնական ծրագրում ընդգրկված՝ Ստեֆան Բրիզեի «Մարդու չափը»-ը ֆիլմը:

«Ոսկե ծիրանի շրջանակներում կիրականացվի նաև «Գերմանակական նոր կինո» ծրագիրը: ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության և Գյոթեի ինստիտուտի հետ համատեղ ծրագիրը կներկայացնի գերմանական կինոյի վերջին շրջանի լավագույն նմուշները: Կցուցադրվեն

«Փյունիկ», Քրիստիան Փեցոլդ

«Երբ մենք երազում էինք», Անդրեաս Դրեզեն

«Մենք երիտասարդ ենք, մենք՝ ուժեղ», Բուրհան Քուրբանի

«Շյոնեֆելդ բուլվարը», Զիլքո Էնդերս

«Սիրած քույրեր», Դոմինիկ Գրաֆ

Գերմանական ֆիլմերի մեծ ընտրանի կա նաև փառատոնի մրցույթային ծրագրերում. հիմնական մրցույթում ներառված է Մարկ Բրումունդի «Սրբարան» ֆիլմը:

«Ոսկե ծիրան»-ի արտամրցույթային ծնագրում Լեհաստանի դեսպանության հետ համատեղ կիրականացվի Լեհական կինոյի օր: Կցուցադրվի Բեռլինի կինոփառատոնում լավագույն ռեժիսուրայի համար «Արծաթե Արջ»-ի արժանացած Մալգոժատա Շումովսկայի «Մարմին» ֆիլմը:

Լեհական ֆիլմերը միշտ էլ «Ոսկե ծիրան»-ի մրցույթային ծրագրերում մեծ ընդգրկում են ունեցել և այս տարին բացառություն չէ: Լեհական ֆիլմերով հարուստ է հատկապես «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթը:

«Բեկորներ», Ագա Վոշչինսկա («Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային

մրցույթ)

«Հիտլերն օպերայում», Միխալ Գժիբովսկի («Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի

միջազգային մրցույթ)

«Միակ ելքը», Պյոտր Դոմալևսկի («Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային

մրցույթ)

«Հովվի երգը», Վահրամ Մխիթարյան (Հայկական համայնապատկեր ազգային

մրցույթ)

Փառատոնին կհյուրընկալվի նաև անվանի լեհ կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսսին:

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության և դեսպանությանը կից Գիտության և Մշակույթի Ռուսական Կենտրոնիը աջակցում է փառատոնում ռուսական ֆիլմերի ցուցադրությանը: Փառատոնի գրեթե բոլոր մրցույթային ծրագրերում ընդգրկված են Ռուսական արտադրոթյան ֆիլմեր.

«Քլինչ»,Սերգեյ Պուսկեպալիս (Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթ)

«Անջատիչը», Սերգեյ Դախին («Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթումում)

«Դարաշրջանի վերջը», Սոֆյա Չերնիշովա («Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթումում)

«Բժիշկը», Աննա Գորոյան (Հայկական համայնապատկեր կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ)

Իսկ «Պիոներ հերոսներ» ֆիլմով կբացվի ռեժիսորներ առանց սահմանների ծրագիրը:

Հայ-ռուսական համագործակցության շրջանակներում միշտ ակտիվ է եղել ռուսական առաջատար լրատվամիջոցների և լրագրողների ներկայությունը «Ոսկե ծիրանի»-ին: Այս տարի փառատոնի լուսաբանման նպատակով Երևան կժամանեն հայտնի կինոքննադատ Անդրեյ Պլախովը («Կոմերսանտ»), Դանիլ Դոնդուրեյը և Զառա Աբդուլաևան («Իսկուստվո կինո»):

Հարկ է նշել նաև Ռուբեն Վարդանյանի IDeA հիմնադրամի հետ տևական համագործակցությունը, որն արդեն երրորդ տարին է «Ոսկե ծիրան»-ի կողքին է և աջակցում է տարբեր ծրագրերի իրականացմանը:

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն իրականացվում է ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:


Առնչվող նյութեր
1. «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը
2. Մարուշա Մայերը ,,Իվան,, ֆիլմում, որն անցնում է ազգայինի սահմանները. Ոսկե ծիրան
3. Երևանի «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնը բացում է բոլոր գաղտնիքները
4. Հայտնի են «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի մրցույթային և ոչ մրցութային ծրագրերը
5. Հայաստանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնը
6. ՀԲԸՄ-ն եւ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն սկսում են GAIFF Pro կինոարտադրության զարգացման հարթակի նախագիծը
7. «Ոսկե ծիրան» կինոփառատոնում փոփոխություններ. տնօրեն Հարություն Խաչատրյանին կփոխարինի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը
8. ,,Ոսկե ծիրան,,ում ցուցադրվում է Կաննի միջազգային կինոփառատոնի հաղթանակած ֆիլմը՝ ,,Քառակուսին,,
9. ,,Ոսկե ծիրան,,ում շարունակվում են կինոբացահայտումները
10. «Եղիցի լույս» մրցանակ` Տիգրան Մանսուրյանին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: