ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

,,Ոսկե ծիրան,, Պատվո մրցանակ մեծանուն երգչուհի Հասմիկ Պապյանին

14 հուլիսի, 2018 | 22:57

,,Ոսկե ծիրան,, կինոփառատոնի փակման արարողությանը Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի ժողովրդական արտիստ , մեծանուն օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը պարգեւատրվեց Պատվո մրցանակով՝ Ոսկե ծիրանով։ Մրցանակը հանձնեց Հայաստանի կինոակադեմիայի նախագահ Վիգեն Չալդրանյանը։

Անակնկալի գալով, Հասմիկ Պապյանը շնորհակալություն հայտնեց կինոփառատոնից, ասելով , որ շատ մրցանակներ է ստացել կյանքում, բայց այս մեկը հատկանշական է, քանի որ այն ստանում է Նոր Հայաստանում։

Ի՞նչ նշանակություն ունի ,,Ոսկե ծիրանի,, մրցանակն իր համար ՕՐԵՐ-ի հարցին, պարգեւատրումից անմիջապես հետո Հասմիկ Պապյանը պատասխանեց. ,, Շատ մեծ նշանակություն։ Ընդհանրապես ,,Ոսկե ծիրանը,, լուսավոր կետ է մեր երկրի համար։ Միշտ եղել է՝  դժվար ժամանակներում կարողացել է ճանապարհ գտնել ապրելու, գոյատեւելու  եւ զարգանալու համար։ Եվ այսօր դարձել է 15 տարեկան եւ այն էլ Նոր Հայաստանում։ Իսկապես շատ ուրախալի երեւույթ է  նոր փոփոխությունների շրջանում եւ բոլորս պետք է աջակցենք ,,Ոսկե ծիրանին,, ինչով կարող ենք,,։

Հիշեցնենք, որ այս տարի Հասմիկ Պապյանը բեմադրիչ Վիգեն Չալդրանյանի հետ վարեց կինոփառատոնի բացման արարողության առաջին մասը, որի ընթացքում անզուգական երգչուհին  հանդես եկավ նաեւ օպերային կատարմամբ։

ՕՐԵՐ-ը միանում է բոլոր շնորհավորանքներին։

Լուսանկարները՝ ՕՐԵՐ-ի


Առնչվող նյութեր
1. Հայկական օրերը Մոնակոյում վերածվեցին մշակութային հրավառության
2. ,,Ոսկե ծիրանն,, ու հայաստանյան իրականությունը՝ ըստ Արսինե Խանջյանի
3. «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը
4. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
5. ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. Հայաստանի վարչապետի մրցանակ ՍինեՄիտք ծրագրի երկու նախագծերին
6. Դանիել Վարուժանի մասին ֆիլմ ,,Ոսկե ծիրան,,ում. ,,Դանիել,,
7. ,,Եղիցի լույս,, մրցանակ Արմեն Մեդվեդեւին
8. Արոնոֆսկին միգուցե ֆիլմ նկարահանի նաեւ Հայաստանում
9. Բուլղարական ,,Ամենագոն,,ը ,,Ոսկե Ծիրանի,, հիմնական հավակնորդներից մեկն է
10. Հայաստանում զգում եմ ինչպես տանը. ,,Ոսկե Ծիրան,, մրցանակներ Բեքի Փրոբստին եւ Արսինե Խանջյանին

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: