ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. Հայաստանի վարչապետի մրցանակ ՍինեՄիտք ծրագրի երկու նախագծերին

13 հուլիսի, 2018 | 13:40

Այսօր Երեւանում Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության գրասենյակում տեղի ունեցավ ԳԱԻՖՊՐՈ ընդհանուր ծրագրի շրջանակներում անցկացվող ՍինեՄիտք  ծրագրին ներկայացված հայկական 13 կինոնախագծերի մրցույթի ամփոփումը։

Բացելով այն, համադրող Մելիք Կարապետյանը նշեց, որ ծրագրի նպատակն է , որպեսզի հայ կինոգործիչները լավացնեն իրենց հրապարակախոսական ունակությունները։ Ֆրանսիայից պրոդյուսեր Գիյոմը նշեց, որ շատ գոհ է մնացել փիչինգների մասնակիցներից, զարմացել է նախագծերի որակով ու մակարդակով, եւ որ ամենակարեւորը, դրանք բավարարում էին միջազգային պահանջներին։ Նրան զարմացրել է նաեւ կին բեմադրիչների ակտիվությունը, եւ նրանց մեծ թիվը։ Միակ ցանկությունը, որ նա հայտնեց, կապված էր թեմատիկ ընտրությունների հետ։ Իհարկե, ասաց նա, Ղարաբաղի կամ մի այլ պատմական թեման կարեւոր է, բայց պետք է նաեւ շոշափել ժամանակակից կյանքից վերցված թեմաներ եւ առաջ գնալ։

Ժյուրին բաղկացած է եղել չորս անդամից, որոնցից մեկը՝ Ոսկե ծիրան կինոփառատոնի տնօրեն Սուսաննա Հարությունյանը հատուկ շեշտեց, որ նախագիծը իրականացվել է միայն տեղական կինոգործիչների համար, որպեսզի սովորեցնեն, թե ինչպես են ներկայացնում կինոնախագծերը։ Ծրագիրն իր աջակցություն է ստացել նաեւ Եվրոպայի խորհրդից։

Նախկինում Հայկական համայնապատկերի որեւէ ֆիլմի տրվող մրցանակը, այժմ տրվում է նման նախագծերի։ Երկու մրցանակակիր  ֆիլմերից յուրաքանչյուրը  կստանա 2000 ական դոլլար՝ որպեսլի ավարտեն սցենարի հետ կապված անհարթությունները, նաեւ թարգմանվի այն եւ ներկայացվի նման այլ հարթակների։

Ժյուրիի մեկ այլ անդամ, բեմադրիչ Դիանա Քարդումյանը շատ կարեւորեց այս նախագիծը, եւ նշեց, որ ժյուրին միահամուռ եւ համերաշխ որոշում է կայացրել, եւ երկու մրցանակ է տվել։ Վավերագրական ֆիլմի համար մրցանակը տրվեց Էլենա Մելքոնյանին՝ ,,Ապեր,, ֆիլմի սցենարի համար։ Ֆիլմը ներկայացրեց պրոդյուսերը՝ Սոնա Մարգարյանը, ով նշեց, որ ֆիլմը Խարբերդի մանկատան մի թերապեւտի մասին է, ով ամբողջությամբ նվիրված է երեխաների բուժմանը։ Նշվեց նաեւ որ բեմադրիչն ինքը շատ կապված է այդ մանկատան հետ եւ խորությամբ պատկերացնում է բոլոր խնդիրները։

Երկորդ մրցանակը տրվեց Լուսինե Սարգսյանի ,,Վարորդը,, ֆիլմին, որը ներկայացրեց սցենարիստ-պրոդյուսերը՝ Նաիրի Հախվերդյանը։ Նա նշեց, որ դա իր երրորդ խաղարկային ֆիլմն է, իբրեւ սցենարիստ եւ առաջինը՝ իբրեւ պրոդյուսեր։ Ֆիլմում ցույց է տրվում կնոջ հոգեբանական վիճակը, կնոջ ներքին ազատությունը եւ պայքարելու ցանկությունը, նրա ներքին վախերը։ Ֆիլմը վերջանում այն խոսքերով, որ այդ պահից հերոսուհին իր ձեռքն է վերցնում կյանքի ղեկը։

Մրցանակակիրները շնորհակալություն հայտնեցին կազմակերպիչներից, որոնք իրենց համար նաեւ երկամսյա վարժանքների ծրագիր էին նախատեսել։

 

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Նարինե Գրիգորյանը՝ Լավագույն դերասանուհի ,,Կինոշոկ,, կինոփառատոնում
2. Նախագահը ծանոթացել է եւ աջակցել Հայկական կինոթանգարանի ստեղծման ծրագրին
3. ,,Ոսկե ծիրանն,, ու հայաստանյան իրականությունը՝ ըստ Արսինե Խանջյանի
4. «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը
5. ,,Ոսկե ծիրան,, Պատվո մրցանակ մեծանուն երգչուհի Հասմիկ Պապյանին
6. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
7. Մարուշա Մայերը ,,Իվան,, ֆիլմում, որն անցնում է ազգայինի սահմանները. Ոսկե ծիրան
8. Դանիել Վարուժանի մասին ֆիլմ ,,Ոսկե ծիրան,,ում. ,,Դանիել,,
9. ,,Եղիցի լույս,, մրցանակ Արմեն Մեդվեդեւին
10. Արոնոֆսկին միգուցե ֆիլմ նկարահանի նաեւ Հայաստանում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: