ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

,,Ոսկե Ծիրան,, կինոփառատոնը ներկայացրել է այս տարվա ծրագիրը

26 հունիսի, 2015 | 13:12

gaiff 12«Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնը մամլո ասուլիսով ներկայացրեց  մրցութային ֆիլմերի  ծրագրերը:

Փառատոնն այս տարի ստացել է շուրջ 1600 հայտ` 105 երկրից:  Ընտրված 76 ֆիլմից 12-ը կմրցեն Միջազգային Խաղարկային, 13-ը` Միջազգային Վավերագրական, 17-ը` Հայկական համայնապատկեր, և 34-ը` «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրերում:

Մրցութային ֆիլմերի աշխարհագրությունը այս տարի ընդգրկում է 26 երկիր:

 

ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ

1.Ընտի՜ր է, Ռադու Ժուդե, Ռումինիա/Բուլղարիա/Չեխիա

2.Դորա կամ մեր ծնողների սեռական նևրոզները, Շթինա Վերենֆելս,

Շվեյցարիա/Գերմանիա

3.Ձմռան վերջը,  Կիմ Դե-հուան, Հարավային Կորեա

4.Իշկանուլ,  Խայրո Բուստամանտե, Գվատեմալա/Ֆրանսիա

5.Կրակ,  Խուան Շնիտման, Արգենտինա

6.Սրբարան,  Մարկ Բրումունդ, Գերմանիա

7.Ձմեռային,  ասպատակները, Ֆարուք Հաջըհաֆըզօղլու, Թուրքիա

8.Քլինչ,  Սերգեյ Պուսկեպալիս, Ռուսաստան

9.Օձի գրկում,  Սիռո Գեռա, Կոլումբիա

10.Մարդու չափը,  Ստեֆան Բրիզե, Ֆրանսիա

11.Դարի նախագիծը,  Կարլոս Մաչադո Կինտելա,

Արգենտինա/Կուբա/Գերմանիա/Շվեյցարիա

12.Ցյուրիխ, Սաշա Պոլաք, Նիդերլանդներ/Բելգիա/Գերմանիա

 

ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ

1.Գերմանական երիտասարդություն, Ժան-Գաբրիել Պերիո, Ֆրանսիա/Գերմանիա/Շվեյցարիա

2.Սիրիական սիրավեպ, Շոն Մքալիսթեր, Մեծ Բրիտանիա

3.Էսպես, Տանիտ Ֆեռնանդես, Իսաակ Ռոդրիգես, Իսպանիա

4.Ձկան պոչ, Ժուակին Պինտու, Նունու Լեոնել, Պորտուգալիա

5.Գրոզնի բլյուզ, Նիկոլա Բելլուչչի, Շվեյցարիա

6.Մեկ, երկու, երեք, Արման Երիցյան, Հայաստան/Գերմանիա/Նորվեգիա

7.Հավալուսնը անապատում, Վիեստուրս Կայրիշս, Լատվիա

8.Արծաթազօծ ջուր. Սիրիայի ինքնանկարը, Ուսամա Մոհամեդ, Վիամ Սիմավ Բեդիրքսան, Ֆրանսիա/Սիրիա

9.Միայնակ, միասին, Դավիդ Կրեմեր, Ֆրանսիա

10.Իմաստի ստեղծումը, Սիմոնե Ռապիզարդա Կազանովա ,Կանադա/Իտալիա

11.Տոտոն և նրա քույրերը, Ալեքսանդր Նանաու, Ռումինիա

12.Անդրատլանտիկա, Ֆելիքս Դյուֆուր-Լապերիեր, Կանադա

13.Վարպետը և Տատյանան, Գիեդրե ժիցկիտե, Լիտվա

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ

Խաղարկային լիամետրաժ ֆիլմեր

1.1915, Կարին Հովհաննիսյան, Ալեք Մուհիբյան, ԱՄՆ

2.Մոսկվիչ, իմ սեր, Արամ Շահբազյան, Հայաստան/Ֆրանսիա/Ռուսաստան

3.Նարնջագույն բաճկոնով մարդը, Հայկ Կարապետյան, Լատվիա/Էստոնիա

4. Չքնազ մի տեղ, Ալբերտ Կոդագոլյան, Բրազիլիա

Վավերագրական ֆիլմեր

1.Վերադարձ դեպի Գյուրուն, Ադրինե Գրիգորյան, Հայաստան

2. Ընտանեկան ալբոմ, Հովհաննես Իշխանյան, Հայաստան

3.Վերադարձ կամ մենք գոյություն ունենք, Արմեն Խաչատրյան, Հայաստան

4.Ինչպես անցնել (Ջիլիզից Ջիլիզ), Սոնա Քոչարյան, Մարինե Քոչարյան, Հայաստան

5.Մեկ, երկու, երեք, Արման Երիցյան, Հայաստան/Գերմանիա/Նորվեգիա

6.Հովվի երգը, Վահրամ Մխիթարյան, Լեհաստան

7.Հատանցում, Ալեքս Իգիթբաշյան, Էմիլի Մկրտչյան, Հայաստան

Կարճամետրաժ ֆիլմեր

1.Մնաս բարով,  «Վոլգա», Համլետ Վարդանյան, Հայաստան

2.Հնչյունների ֆիլմ, Սեզար Կանանյան, Ալեշանդրե Մոուրա, Բրազիլիա

3.Վերևից, Ալեն Մանուկյան, Հայաստան

4.Ինչպես գիրանալ առողջ եղանակով, Գևորգ Ասլանյան, Բուլղարիա

5.Բժիշկը, Աննա Գորոյան, Ռուսաստան

6.Ճանապարհ, Գագիկ Մադոյան, Հայաստան

7.Սանդվիչ կղզու մարդը, Լևոն Մինասյան, Ֆրանսիա

 

«ԿՈԻՐԻԶ» ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԵՐԻ ՄՉՑՈՒՅԹ

1.Ամեն ինչ՝ վաճառքի, Ֆարհադ Ղոլամի, Իրան

2.Ալֆա,  Ֆակունդո Վ. Սկալերանդի, Գերմանիա

3.Անոմալիա, Այտոր Գուտիերրես, Իսպանիա

4.Մրջնանոց, Թոֆիղ Ամանի, Իրաք

5.Բևըրլի, Ալեքսանդր Թոմաս, Մեծ Բրիտանիա

6.Չելլե, Դավուդ Խայամ, Իրան

7.Կարա Բելուգա, Էնրիկե դե Տոմաս, Իսպանիա

8.Գետի զավակները, Խավիեր Մասիպե, Իսպանիա/Պորտուգալիա

9.Դինոզավր, Մարգո Զուբաշվիլի, Վրաստան

10.Պատիժ, Քրիստոֆ Մ. Սաբեր, Շվեյցարիա

11.Եղերերգ, Յուսեֆ Քարգար, Իրան

12.Ամեն ինչ լավ կլինի, Պատրիկ Ֆոլռաթ, Գերմանիա/Ավստրիա

13.Էքսկուրսիա, Ադրիան Սիտարու, Ռումինիա

14.Ծախու  ընտանիք, Սեբաստիան Պետրետտի, Բելգիա

15.Անջատիչը, Սերգեյ Դախին, Ռուսաստան

16.Ֆերդինանդ Քնապ, Անդրեա Բալդինի, Ֆրանսիա

17.Տենդ, Իրա Ուստելենցևա, Ուկրաինա

18.Ընդմիշտ, Էրիկ Շմիթ, Գերմանիա

19.Բեկորներ, Ագա Վոշչինսկա, Լեհաստան

20.Հիտլերն օպերայում, Միխալ Գժիբովսկի, Լեհաստան

21Ձիադեմք, Մարկ Մարտինես Խորդան, Իսպանիա

22.Լիլա, Կարլոս Լասկանո, Իսպանիա/Արգենտինա

23.Լսեք, Համի Ռամեզան, Ռունգանո Նյոնի, Դանիա/Ֆինլանդիա

24.Պիմ Պում փոքրիկ պանդան, Ալեքսիս Միխալիկ, Ֆրանսիա

25.Ռիո. բաց մարմին, Կադու Բուրգուս, Բրազիլիա

26.Դարաշրջանի վերջը, Սոֆյա Չերնիշովա, Ռուսաստան

27.Միակ ելքը, Պյոտր Դոմալևսկի, Լեհաստան

28.Սանդվիչ կղզու մարդը, Լևոն Մինասյան, Ֆրանսիա

29.Օտարը, Տաթև Հակոբյան, Հայաստան

30.Թավջութակ, Օլեսյա Մորգունեց-Իսայենկո, Ուկրաինա

31.Մինչ նրանք լուսին էին թռչում, Բորիսա Սիմովիչ, Սերբիա

32.Թե ինչու վերացան դինոզավրերը, Միհայ Գիցը, Ռումինիա

33.Ձմեռնաշունչ գարուն, Մոհամեդ Քամել, Եգիպտոս

34. Տատիկը, Վանյան և այծը, Դարյա Յուրկևիչ, Ֆրանսիա/Բելառուս

 

ԱՐՏԱՄՐՑՈՒՅԹԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ

«Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնը ներկայացրեց նաև այս տարվա արտամրցույթային ծրագրերը՝ մանրամասներ տալով Երևանյան պրեմիերաներ, Հարգանքի տուրք և Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված ծրագրերի, ինչպես նաև փառատոնի բացման և փակման ֆիլմերի մասին:

Փառատոնի ծրագրերում կներկայացվեն համաշխարհային հնչողություն ստացած մրցանակակիր ֆիլմեր,  մասնավորապես՝ Կաննից, Բեռլինից և Վենետիկից: Ընդհանուր առմամբ կցուցադրվի մոտ 200 ֆիլմ:

 

 

 

ԵՐԵՎԱՆՅԱՆ ՊՐԵՄԻԵՐԱՆԵՐ

Իրենց Երևանյան պրեմիերաները կունենան Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջ» մրցանակին արժանացած Ջաֆար Փանահիի «Տաքսի»  (Իրան, 2015),  անվանի շվեդ ռեժիսոր Ռոյ Անդերսոնի Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ»-ի մրցանակակիր սև կատակերգությունը՝ «Աղավնին նստել էր ճյուղին՝ մտորելով կյանքի մասին» (Շվեդիա/Նորգեգիա/Ֆրանսիա/Գերմանիա, 2014) և ամերիկացի անկախ կինոգործիչ Ռոբ Նիլսոնի «Կամուրջ դեպի սահման» (ԱՄՆ, 2014) ֆիլմերը:

 

ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՅՈՒՐԵՐՈՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ

 

Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի կապակցությամբ 12-րդ «Ոսկե ծիրան»-ի առանցքում կլինեն թեմատիկ ֆիլմերի ցուցադրություններ: Փառատոնի շրջանակներում կիրականացվի Մեծ Եղեռնին նվիրված երկու ծավալուն ծրագիր՝ «Մենք կանք» և «Այլևս երբեք»:

 

Մենք կանք

խորագրի ներքո կցուցադրվեն հայ և արտասահմանցի ռեժիսորների տարբեր ժամանակահատվածներում նկարահանված ֆիլմերը, որոնք անդրադառնում են Հայոց ցեղասպանությանը:

 

  1. Հանդիպում ցուցահանդեսում, Ներսես Հովհաննիսյան, Հայաստան
  2. Ապրիլ, Վիգեն Չալդրանյան, Հայաստան
  3. Արարատ, Ատոմ Էգոյան, Կանադա/Ֆրանսիա
  4. Artmenians, Ռիկարդու Էշպիրիտու Սանտու, Պորտուգալիա
  5. Արյունակից եղբայրներ, Քես Սխափ, Նիդեռլանդներ
  6. Պոլիս, Էրիկ Նազարյան, Թուրքիա
  7. Երկունք, Ֆրունզե Դովլաթյան, Հայաստան
  8. Խավարում, Արա Երնջակյան, Հայաստան
  9. Գերմանիան և գաղտնի ցեղասպանությունը, Մայքլ Հակոբյան, ԱՄՆ
  10. Տատիկին դաջվածքները, Սյուզան Խարտալյան, Շվեդիա
  11. Homo Politicus, Հաջի Օրման, Թուրքիա
  12. Մխրճում կրակի մեջ, Համլետ Դուլյան, Ռուսաստան
  13. Նահապետ, Հենրիկ Մալյան, Հայաստան
  14. Կարոտ, Ֆրունզե Դովլաթյան, Հայաստան
  15. Ուրիշ հայրենիք. Մարիա Յակոբսենի օրագրությունը, Վրեժ Պետրոսյան, Հայաստան
  16. Մեր Ատլանտիսը, Արթուր Սուքիասյան, Հայաստան/Ֆրանսիա/Թուրքիա
  17. Երգը տարագրության մեջ, Նատալի Ռոսսետտի, Տուրի Ֆինոկկիառո, Բելգիա/Լեհաստան/Ֆրանսիա
  18. Գետը կարմրել էր, Մայքլ Հակոբյան, ԱՄՆ
  19. Թուրքիա. ժառանգած լռություն, Աննա Բենժամեն, Գիյոմ Կլեր, Ֆրանսիա
  20. Ձայներ լճից, Մայքլ Հակոբյան, ԱՄՆ
  21. Մենք, Արտավազդ Փելեշյան, Հայաստան
  22.  Տղաս, ո՞ւր է Երփրատը, Ռուբեն Փաշինյան, Հայաստան
  23. Փրկության քարտեզ, Արամ Շահբազյան, Հայաստան

 

Այլևս երբեք

ծրագիրը կանդրադառնա տարբեր ցեղասպանությունների մասին նկարահանված դասական և նոր շրջանի ֆիլմերին:

1.Մարդն իր ժամանակի առաջ, Հենրի Չար, ԱՄՆ

2. Կորչակ, Անջեյ Վայդա, Գերմանիա/Լեհաստան/Ֆրանսիա

3. Մորգենթաու, Մաքս Լևկովիչ, ԱՄՆ

4. Գիշեր և մշուշ, Ալեն Ռենե, Ֆրանսիա

5. Մեր պետականությունը, Ալանիս Օբոմսավին, Կանադա

6. Փյունիկ, Քրիստիան Փեցոլդ, Գերմանիա

7. Ճչացողները, Կարլա Կարապետյան, Մեծ Բրիտանիա

8. Սպանության գործողությունը, Ջոշուա Օփենհայմեր, Դանիա

9. Լռության հայացքը, Ջոշուա Օփենհայմեր, Դանիա

10. Անհետացած պատկերը, Ռիթհի Պան, Ֆրանսիա/Կամբոջա

11. Մարգարտե կոճակը, Պատրիսիո Գուսման, Ֆրանսիա/Չիլի/Իսպանիա

 

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ

Այս տարի ևս «Ոսկե ծիրան»-ը հարգանքի տուրք կմատուցի հայ կինոյի վարպետներին: Ցուցադրություններ կլինեն` նվիրված Հենրիկ Մալյանի և Հենրիկ Մարգարյանի 90, Լևոն Աթոյանցի 85 և Հարություն Խաչատրյանի 60-ամյա հոբելյաններին: Կցուցադրվեն Հենրիկ Մալյանի «Կտոր մը երկինք»  (Հայաստան, 1980), Հենրիկ Մարգարյանի «Տերտերին ուխտը» (1964), օպերատոր Լևոն Աթոյանցի նկարահանած «Ավդոյի մեքենան» (1966), ինչպես նաև Հարություն Խաչատրյանի «Սպիտակ քաղաք»  (1988) ֆիլմերը:

 

 

ՀԱՅԵՐ` ՀԱՅԱՑՔ ՆԵՐՍԻՑ ԵՎ ԴՐՍԻՑ

                Հայաստանի մասին պատմող հայ և օտարազգի հեղինակների ֆիլմերին անդրադարձող ծրագիրը այս տարի ներառում է 26 ֆիլմ::

 

ԲԱՑՄԱՆ ԵՎ ՓԱԿՄԱՆ ՖԻԼՄԵՐ

 «Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ կինոփառատոնի մեկնարկը կազդարարվի Ռոբեր Գեդիգյանի (Կետիկյան)`  Կաննի հատուկ ցուցադրությունների շարքում ընդգրկված «Խենթ պատմություն» (Ֆրանսիա, 2015) ֆիլմի ցուցադրությամբ:

Փառատոնը կեզրափակվի Համո Բեկնազարյանի «Նամուս»  (1925) ֆիլմով՝ նվիրված առաջին հայկական կինոնկարի իննսունամյա տարելիցին:

 

Բանախոսներ՝

Արա Խանջյան՝ «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի փոխտնօրեն

Տաթևիկ Մանուկյան` «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի միջազգային բաժնի ղեկավար

Րաֆֆի Մովսիսյան`«Ոսկե ծիրան»-ի ՄԿՓ-ի ծրագրերի համադրող, կինոքննադատ

Վարդան Հակոբյան` ընտրող հանձնաժողովի անդամ

Արթուր Վարդիկյան` ընտրող հանձնաժողովի անդամ

 

 «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն իրականացվում է ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:15

 

Մամլո գրասենյակ


Առնչվող նյութեր
1. «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի IV միջազգային փառատոնը Ուջանում
2. «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը
3. Մարուշա Մայերը ,,Իվան,, ֆիլմում, որն անցնում է ազգայինի սահմանները. Ոսկե ծիրան
4. ,,Ոսկե ծիրանը,, լավագույն ավանդույթների կինոփառատոն է եւ թիմային աշխատանքի արդյունք. Սուսաննա Հարությունյան
5. Շատերը երազում են լինել ,,Ոսկե ծիրան,,ում. Հարություն Խաչատրյան
6. Երևանի «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնը բացում է բոլոր գաղտնիքները
7. «Ոսկե Ծիրան» կինոփառատոն. GAIFF Pro Կինոյի զարգացման հարթակ
8. Հայտնի են «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի մրցույթային և ոչ մրցութային ծրագրերը
9. Հայաստանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնը
10. ՀԲԸՄ-ն եւ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն սկսում են GAIFF Pro կինոարտադրության զարգացման հարթակի նախագիծը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
3.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
4.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
5.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
6.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
8.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
9.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
10.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: