ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային հոբելյանական` 10-րդ կինոփառատոնը կմեկնարկի հուլիսի 7-ին

25 մայիսի, 2013 | 00:51

ԵՐԵՎԱՆ-ՀՀ մշակույթի նախարարությունում կայացել է «Ոսկե ծիրան,, երևանյան միջազգային հոբելյանական` 10-րդ կինոփառատոնին նվիրված առաջին մամուլի ասուլիսը: Համատեղ մամուլի ասուլիսին մասնակցել են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և «Ոսկե ծիրան,, կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը,փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանն ու գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը:

«Ոսկե ծիրան,, երևանյան միջազգային 10-րդ կինոփառատոնը կկայանա հուլիսի 7-ից 14-ը: Այս տարի ևս փառատոնի կողքին են գլխավոր հովանավոր, բաժանորդի ազատ ընտրությունը քաջալերող ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը և ՀՀ մշակույթի նախարարությունը: «Ոսկե ծիրանի,, համար 2013 թվականն առանձնահատուկ է` հոբելյանական: Փառատոնին կհյուրընկալվեն կինոյում մեծ վաստակի համար «Փարաջանովյան թալերի,, արժանացած Քշիշտոֆ Զանուսին, Գոդֆրի Ռեջիոն և նշանավոր կինոգործիչ Յոս Ստելինգը: Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կտեղադրվի աշխարհահռչակ շանսոնյե, կինոդերասան Շառլ Ազնավուրի աստղը:

Փառատոնն այս տարի ստացել է շուրջ 1200 հայտ` աշխարհի 94 երկրից (2012թ.-ին` 67 երկիր), ինչը փաստում է, որ «Ոսկե ծիրանի,, հանդեպ հետաքրքրությունը տարեցտարի մեծանում է: «Ոսկե ծիրան,, կինոփառատոնն այս տարի ևս կներկայանա լիամետրաժ, վավերագրական և «Կորիզ,, կարճամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթային ծրագրերով, ինչպես նաև «Հայկական համայնապատկեր» ազգային մրցույթային ծրագրով: Մրցույթային ծրագրերում ընդգրկված ֆիլմերը գնահատելու է չորս ժյուրի: «Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթի,, ժյուրին կգլխավորի հունգարացի ականավոր կինոռեժիսոր, համաշխարհային կինոյի դասական` Իշտվան Սաբոն, իսկ «Վավերագրական ֆիլմերի միջազգային մրցույթի,, ժյուրին կգլխավորի 2012թ.-ի «Ոսկե ծիրանի,, դափնեկիր, նշանավոր կինոռեժիսոր Սերգեյ Լոզնիցան: Փառատոնի օրերին կաշխատեն նաև Կինոգետների և կինոքննադատների միջազգային ֆեդերացիան (ՖԻՊՐԵՍՍԻ) և Էկումենիկ ժյուրին: Հարուստ են «Ոսկե ծիրանի,, արտամրցույթային ծրագրերը: Դրանց թվում առանձնակի նշանակություն ունեն «Երևանյան պրեմիերաներ,, «Հետահայաց ցուցադրություններ» և «Հարգանքի տուրք,, ծրագրերը, որոնցում անակնկալներ են սպասվում համաշխարհային կինոյի վարպետներից: Փառատոնի շրջանակում հարգանքի տուրք կմատուցվի Արամ Խաչատրյանի 110, Արտավազդ Փելեշյանի և Ներսես Հովհաննիսյանի 75-ամյակների առթիվ:

«Ոսկե ծիրան,, հոբելյանական տասներորդ կինոփառատոնը կլուսաբանեն ոչ միայն Հայաստանի ԶԼՄ-ները, այլև միջազգային ճանաչում ունեցող հեռուստաալիքներ և պարբերականներ: Մասնավորապես՝ «Euronews,,-ը, «Культура,, հեռուստաալիքները, «The National,,-ը, «Sight and sound,,-ը, “Positif”-ը և այլն:

Մինչև փառատոնի մեկնարկը, միջազգային բարձրորակ մասնագետների և Արևելյան գործընկերության երկրներից ժամանած երիտասարդ կինոգետների, կինոքննադատների մասնակցությամբ, նախատեսվում է իրականացնել նաև դասընթաց՝ «Կինոլրագրություն առանց սահմանների,, խորագրով: Արդյունքում՝ փառատոնի օրերին համատեղ ուժերով կտպագրվի «Ոսկե ծիրան,, ամենօրյա պարբերականը:

«Ոսկե ծիրան,, երևանյան միջազգային կինոփառատոնի մամլո ծառայություն


Առնչվող նյութեր
1. «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի IV միջազգային փառատոնը Ուջանում
2. «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը
3. Մարուշա Մայերը ,,Իվան,, ֆիլմում, որն անցնում է ազգայինի սահմանները. Ոսկե ծիրան
4. ,,Ոսկե ծիրանը,, լավագույն ավանդույթների կինոփառատոն է եւ թիմային աշխատանքի արդյունք. Սուսաննա Հարությունյան
5. Շատերը երազում են լինել ,,Ոսկե ծիրան,,ում. Հարություն Խաչատրյան
6. Երևանի «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնը բացում է բոլոր գաղտնիքները
7. «Ոսկե Ծիրան» կինոփառատոն. GAIFF Pro Կինոյի զարգացման հարթակ
8. Հայտնի են «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի մրցույթային և ոչ մրցութային ծրագրերը
9. Հայաստանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնը
10. ՀԲԸՄ-ն եւ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն սկսում են GAIFF Pro կինոարտադրության զարգացման հարթակի նախագիծը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: