ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային 11-րդ կինոփառատոնը նվիրվում է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 90-ամյակին -13-20 հուլիս, 2014թ.

06 մայիսի, 2014 | 11:20

golden apricot11Մայիսի 6-ին «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը ՀՀ Մշակույթի նախարարության և իր գլխավոր գործընկեր՝ Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ մամլո ասուլիսով ներկայացրեց փառատոնի 11-րդ մեկնարկը: Ասուլիսի բանախոսները` ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ինչպես նաև փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը և փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը լրագրողներին ներկայացրեցին այս տարվա կարևորագույն խորագրերը, և իրենց դիտարկումներն արեցին փառատոնի կարևորության և կայուն զարգացման վերաբերյալ:

Փառատոնը այս տարի կկայանա հուլիսի 13-20-ը` նախորդ տարիների պես Երևան հրավիրելով համաշխարհային կինոարվեստի, և մասնավորապես` հեղինակային կինոյի ինչպես վերջին տարիներին, այնպես էլ նախորդ տեսնամյակներում ստեղծված լավագույն ֆիլմերը և նշանավոր ներկայացուցիչներին:

«Ոսկե ծիրան»-ի այս տարվա մեկնարկը նվիրված է Սերգեյ Փարաջանովի հիշատակին` ի պատիվ մեծանուն արվեստագետի 90-ամյա հոբելյանի: Այս կապակցությամբ է, որ փառատոնային ողջ ընթացքը, ներառյալ իրադարձությունը ներկայացնող վիզուալ բոլոր ազդագրերը ներշնչված են փարաջանովյան ոգով, իսկ փառատոնային ծրագրում հատուկ կարևորությամբ ընդգրկված են Փարաջանովի արվեստը ներկայացնող մի քանի խորագիր. մասնավորապես` տեղի կունենան ռեժիսորի բոլոր ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ, ինչպես նաև կներկայացվեն Փարաջանովին նվիրված ֆիլմեր` ստեղծված տարբեր տարիներին: Փառատոնի օրերին «Մոսկվա» կինոթատրոնում ներկայացված կլինի Փարաջանովին նվիրված լուսանկարչական ցուցահանդես:

«Ոսկե ծիրան»-ի ֆիլմերի ծրագիրը կպահպանի Միջազգային խաղարկային, Միջազգային վավերագրական, Հայկական համայնապատկեր և «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի ավանդական դարձած չորս մրցույթները, որոնք կգնահատվեն հրավիրյալ ժյուրիների կողմից: Որպես ևս մեկ ձեռքբերում պետք է նշել, որ այս տարի փառատոնին մասնակցության համար ներկայացվել է ավելի քան 1500 հայտ շուրջ 95 երկրից, ինչը գերազանցում է նախորդ տարիների հայտերի քանակը (2013թ.` շուրջ 1200 ֆիլմ): Մասնակցության հայտերի մեծ քանակը հերթական անգամ ապացուցում է կինոփառատոնի հանդեպ միջազգային կինոհանրության կողմից տարեցտարի աճող հետաքրքրությունը:

Համաշխարհային կինոյի հին և նոր շրջանների գլուխգործոցները երևանյան հանդիսատեսին կներկայացվեն Երևանյան պրեմիերաներ, Հետահայաց ցուցադրություններ և Հարգանքի տուրք հատուկ արտամրցութային ծրագրերում:

Կինոցուցադրությունները կուղեկցվեն ռեժիսորների հետ հանդիպումներով: Տեղի կունենան վարպետության բաց դասեր ուսանողների և կինոյի բոլոր սիրահարների համար:

Փառատոնի օրերին ավանդաբար կկայանան «Ռեժիսորներ առանց սահմանների» և «Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ» համատեղ արտադրության ֆորում-դասընթացները, որոնք կարևոր խթան են հանդիսանում ոչ միայն տարածաշրջանային կինոինդուստրիայի զարգացման, այլև արվեստի միջոցով միջմշակութային կապերի զարգացման, և հետևաբար` երկրների միջև խաղաղ երկխոսության առաջխաղացման համար:

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն իրականացվում է ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ: Գլխավոր գործընկեր` Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ:


Առնչվող նյութեր
1. «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի IV միջազգային փառատոնը Ուջանում
2. «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը
3. Մարուշա Մայերը ,,Իվան,, ֆիլմում, որն անցնում է ազգայինի սահմանները. Ոսկե ծիրան
4. ,,Ոսկե ծիրանը,, լավագույն ավանդույթների կինոփառատոն է եւ թիմային աշխատանքի արդյունք. Սուսաննա Հարությունյան
5. Շատերը երազում են լինել ,,Ոսկե ծիրան,,ում. Հարություն Խաչատրյան
6. Երևանի «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնը բացում է բոլոր գաղտնիքները
7. «Ոսկե Ծիրան» կինոփառատոն. GAIFF Pro Կինոյի զարգացման հարթակ
8. Հայտնի են «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի մրցույթային և ոչ մրցութային ծրագրերը
9. Հայաստանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնը
10. ՀԲԸՄ-ն եւ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն սկսում են GAIFF Pro կինոարտադրության զարգացման հարթակի նախագիծը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
2.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
4.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
5.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
6.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
7.Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
8.Սիմոն Մարտիրոսյան.Ութ տարի անց Հայաստանն ունեցավ աշխարհի նոր չեմպիոն և կրկնակի ռեկորդակիր
9.Յուրի Վարդանյանը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
10.Սա Ձեր ապրած կյանքի գնահատականն է. նախագահ Սարգսյանը Երվանդ Մանարյանին հանձնել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կրծքանշանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: