ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

,,Ոսկե ծիրան,,ում շարունակվում են կինոբացահայտումները

14 հուլիսի, 2017 | 06:57

«Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնի հինգերորդ օրն իր աշխատանքները շարունակեց «Ստեղծարար Եվրոպա» համաժողովը: Մամուլի ասուլիսների ընթացքում լրատվամիջոցները հանդիպեցին Սոֆի Գուայետի («Դեռ մութ, դեռ լույս», Խաղարկային մրցույթ), Էդգար Բաղդասարյանի («Սիմոնի ճամփան», Հայկական համայնապատկեր), Հրանտ Վարդանյանի («Լույսի ձայները», Հայկական համայնապատկեր), Յանա Փափենբրոքի («Ինչո՞ւ է ծիծաղում պարոն Վ.-ն», Վավերագրական մրցույթ), Ցվետան Դրագնևի («Գյուղացիներ», Վավերագրական մրցույթ) և Վիգեն Չալդրանյանի («Վարդապետի լռությունը», Խաղարկային մրցույթ) հետ:

Այնուհետև վարպետության դաս անցկացրեց ռեժիսոր Սիռո Գեռան: Իսկ ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում վարպետության դասով հանդես եկավ սցենարիստ, ռեժիսոր Յուջին Քորը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց Գարեգին Բ-ի կողմից հիմնադրված «Եղիցի լույս» հատուկ մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը։ Մրցանակը շնորհվեց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին՝ հայկական կինոյում ունեցած մեծ ավանդի համար։

«Մոսկվա» կինոթատրոնում «Երևանյան պրեմիերաների» շրջանակում ցուցադրվեցին Թոմ Ֆասարթիի «Ընտանեկան պատմություն» և Սերգեյ Լոզնիցայի «Հեզը» ֆիլմերը: Իսկ «Գերմանական կինոյի օր» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ Ֆաթիհ Աքինի «Անէությունից» ֆիլմի ցուցադրությունը:  Այս ֆիլմը ներկայացրեցին Հայաստանոմւ Գերմանիայի դեսպանը, ով նշեց, որ անցած 14 տարիների ընթացքոմւ դեսպանության աջակցությամբ Ոսկե ծիրան կինոփառատոնում ցուցադրվել է 140 գերմանական ֆիլմ, իսկ Վրաստանում գործող գերմանական Գյոթե ինստիտուտի ներկայացուցիչը նշեց, որ անցած տարիներին սերտորեն համագործակցել են կինոփառատոնի եւ գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանի հետ , իսկ հաջորդ տարվանից հնարավոր է որ , որ գերմանական Գյոթե ինստիտուտի մասնաճյուղ բացվի նաեւ Հայաստանում։

Ի դեպ,  թուրքական ծագումով գերմանացի Աքինի նոր ֆիլմը  շարունակությունն էր իր նախորդ ֆիլմերի բարձր մակարդակի եւ ռեժիսորական հմտության։

Grand Hotel Yerevan  հյուրանոցում տեղի ունեցավ «Ոսկե ծիրան»-ի ավանդական պրես կոկտեյլը, ինչպես նաև տեղի ունեցավ Հ. Բեկնազարյանի ծննդյան 125-ամյակին նվիրված նամականիշերի մարման արարողությունը: Երեկոյի ընթացքում  «Արծաթե ծիրան» մեդալ շնորհվեց «Ոսկե ծիրան»-ի գործընկեր IDeA Foundation-ին:

Կինոցուցադրությունները շարունակվեցին նաև Պողոսյան պարտեզներում, որտեղ ներկայացվեցին Շարլոթ Սքոթի «Դեյվիդ Աթենբորոն և հսկա դինոզավրը», ինչպես նաև Անդրեյ Լոշակի «Մահմուդ Դարվիշ» ֆիլմերը: Փառատոնային հինգերորդ օրը,  կեսգիշերային հանդիպմամբ, ամփոփվեց The Club-ում:

 


Առնչվող նյութեր
1. Հոկտեմբերի 1-5-ը՝ «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնը Հայաստանում
2. Վիգեն Չալդրանյանը` Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ
3. «Ոսկե ծիրան» կինոփառատոնում փոփոխություններ. տնօրեն Հարություն Խաչատրյանին կփոխարինի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը
4. ,,Ոսկե ծիրան,,ում ցուցադրվում է Կաննի միջազգային կինոփառատոնի հաղթանակած ֆիլմը՝ ,,Քառակուսին,,
5. «Եղիցի լույս» մրցանակ` Տիգրան Մանսուրյանին
6. «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները խոստանում են «աչքի և հոգու խրախճանք»
7. «ՈՍԿԵ ԾԻՐԱՆԸ» ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ Է ԱՆԿԱՐԱՅՈՒՄ
8. Հայաստանը մասնակցեց «Մեկ աշխարհ. Ռումինիա» կինոփառատոնին «Փակուղի» ֆիլմով
9. Վիգեն Չալդրանյանը՝ Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար
10. Ավո Գաբրիելյանի ,,Առանց դռների տները,, ֆիլմն արժանացավ գլխավոր մրցանակի Տորինոյի կինոփառատոնում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սերգեյ Մինասյանը՝ Ռումինիայում Հայաստանի նոր դեսպան
2.Լեհաստանի հայ համայնքի պատմությանը նվիրված գիտաժողով Վարշավայում
3.Լեզվի տեսչության ապագան. բացահայտում է Սերգո Երիցյանը
4.ՅՈՒՆԵՍԿՕ-ն կնշի Կոմիտասի եւ Թումանյանի հոբելյանները
5.Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայտարարում է Ռաֆայել Լեմկինի անվան 2018թ. կրթաթոշակի ծրագրի մեկնարկը
6.Հայ արվեստն ուսուցանող առաջին հայկական խաղը՝ «Արվեստ» խաղ-գիրքը կթարգմանվի նաեւ այլ լեզուների
7.Թաթուլ Հաճյանը Պրահայում նվաճել է «Կրիստալ Սթար» միջազգային երաժշտական փառատոնի գլխավոր գավաթը
8.,,Կոմիտաս,, քառյակն ու շնորհալի հայ երեխաները ներկայացան ավստրիացի հանդիսականներին
9.Մեկ մլրդ. ԱՄՆ դոլարի ներդրում՝ Հայաստանի էներգետիկայի ոլորտում
10.Հենրիխ Մխիթարյանի շապիկը աճուրդին վաճառվել է 20 հազար ԱՄՆ դոլարով. կանադահայերը 530 հազար դոլար են նվիրել Հայաստան հիմնադրամին
Դիտել բոլորը
Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: