ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 հուլիսի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

,,Ոսկե ծիրանն,, ամփոփեց արդյունքները. ժյուրին հիացած է ֆիլմերի բարձր որակով եւ փառատոնի բարձր մակարդակով

16 հուլիսի, 2017 | 10:07

Այսօր ,,Ոսկե ծիրան,, միջազգային կինոփառատոնի գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը եւ գլխավոր ժյուրիների անդամներն ամփոփեցին փառատոնի արդյունքները։ Հարություն Խաչատրյանը նշեց, որ ինչպես երկիրն ու ժողովուրդը, այնպես էլ փառատոնը ունեն եւ իրենց հաջողությունները, եւ խնդիրները։

Հարություն Խաչատրյանն անդրադարձավ նաեւ Մալյանի թատրոնում չցուցադրված երկու ֆիլմին, ասելով, որ դա փառատոնի դեմ ատելություն արշավի մաս էր, որի պատճառով չցուցադրվեցին նաեւ այնտեղ նախատեսված 37 ֆիլմերը։ Նրա ասելով, այդ երկու ֆիլմերի պատճառով, որոնք ոչ հատուկ բան ունեին իրենց մեջ, ոչ էլ կինեմատոգրաֆիական մեծ արժեք, մյուսները նաեւ զրկվեցին ցուցադրությունից, քանի որ կինոգործիչների միությունը հրաժարվեց Մալյանի թատրոնի տարածքը տրամադրել։ Իսկ երկու ֆիլմերի հեղինակները ոչ միայն մինչեւ իրենց տրված ժամկետում չհրաժարվեցին  իրենց ֆիլմերի ցուցադրությունից, ոչ էլ տարածք գտան դրանց ցուցադրության համար։ ,,Մենք չէինք կարող մեր հաստատած ծրագրից հրաժարվել, քանի որ դա նման կլիներ աջ ձեռքը կտրելուն,,- ասաց նա։

Նա նաեւ նշեց, որ Հայաստանի նման փոքր երկրում շատ դժվար է նման փառատոնը պահելը, ինչն էլ ամենամեծ դժջարությունն է։

,,Փառատոնի ֆիլմերն  ինձ զարմացրեցին իրենց պարզությամբ եւ ջերմությամբ, որոնք արտացոլում էին փառատոնի կարգախոսը՝ տարբեր մշակույթների արգասիքն էին եւ օգնեցին ինձ խորացնելու կինոյի մասին իմ պատկերացումները,,- ասաց ամերիկացի կինոռեժիսոր, վավերագրական ժյուրիի նախագահ Չուջին Քորը։

Ժյուրիների անդամները գոհունակությամբ նշեցին ընտրված ֆիլմերի բարձր որակի մասին, խոսեցին նաեւ հայկական ֆիլմերի մասին, նշելով, որ դրանց թեմաները շատ են, բայց պետք է ավելի լավ մոնտաժել ու կրճատել, քանի որ կարճ ֆիլմով պետք է աշխատել շատ բան ասել։

Բրիտանացի Մարիամ դԱբոն մեծ առավելություն համարեց, որ որեւէ գրաքննություն չի եղել ժյուրիի աշխատանքում, եւ իրենց համար ապահովել են լիարժեք ազատություն։

Իբրեւ հայկական ֆիլմերի առավելություն նշվեց  դերասանական խաղը, այդ իսկ պատճառով պարգեւատրել են հատուկ մրցանակով ,,Կյանք ու կռիվ,, ֆիլմի գլխավոր դերակատար Սամվել Թադեւոսյանին։

Թոմ Մաքրին նշեց, որ առնվազն 12 ֆիլմերից 6-ը ուներին միջազգային բարձր մակարդակ։

Ասուլիսի մասնակիցները նաեւ հիացած էին փառատոնի կազմակերպվածությամբ եւ Հայաստանը բացահայտելու բացառիկ հնարավորությամբ։

 

Հ.Ա. ՕՐԵՐ

 


Առնչվող նյութեր
1. «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակը ,,Ցանկալի Դուրգան,, ֆիլմին
2. «ՈՍԿԵ ԾԻՐԱՆԸ» ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ Է ԱՆԿԱՐԱՅՈՒՄ
3. Սերբ ռեժիսոր Ժելիմիր Ժիլնիկին՝ «Փարաջանովյան թալեր»
4. ,,Ոսկե Ծիրանը,, հանձնեց մրցանակները
5. «Եղիցի լույս» մրցանակ ֆրանսահայ կինոռեժիսոր Ռոբեր Կետիկյանին եւ «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» շքանշան՝ Հարություն Խաչատրյանին
6. Ոսկե Ծիրան կինոփառատոնի պատվավոր հյուրերին ընդունել է ՀՀ նախագահը
7. Ոսկե ծիրան. «Փարաջանովյան թալեր» հատուկ մրցանակները հանձնվեցին պատվավոր հյուրեր՝ Օռնելա Մուտիին և Նաստասյա Կինսկիին (Տեսանյութերը եւ լուսանկարները)
8. «Պարունակներ» սերբական ֆիլմն արժանացավ Ոսկե Ծիրանի գլխավոր մրցանակին, Մարիա Սահակյանի ֆիլմը՝ Հայկական համայնապատկերի գլխավորն էր
9. Պիետրո Մարչելլո. Նա լուռ էր, եւ ես ֆիլմն անվանեցի «Փելեշյանի լռությունը»

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
6.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
9.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: