ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

,,Ոսկե ծիրանը,, ողողեցին Հասմիկ Պապյանն իր անզուգական ձայնով, իսկ Դարեն Արոնոֆսկին՝ ջրով

09 հուլիսի, 2018 | 04:47

15-րդ ,,Ոսկե ծիրան,, միջազգային  կինոփառատոնի բացումն այս տարի տեղի ունեցավ Արամ Խաչատրյան համերգասրահում, ուր ներկա էին ոչ միայն հայկական մշակույթի ընտրանին, հայտնի օտար կինոգործիչներ, այլեւ Հայաստանի նախագահն ու վարչապետը։ Բոլորը նախ անցան կարմիր գորգի վրայով, ապա սկսվեց բացման հանդիսավոր արարողությունը, որը վարպետորեն վարեցին Հայաստանի ժողովրդական արտիստ, աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն ու  Հայաստանի կինոակադեմիայի նախագահ, տաղանդավոր բեմադրիչ Վիգեն Չալդրանյանը, ապա հանդիսավարումը փոխանցեցին երիտասարդ սերնդի ներկայացուցիչներին։

Չնայած որ հանդիսությանը ներկա էր անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բայց նրա ողջույնի խոսքը հեռարձակվեց մեծ էկրանին, ինչ որ տեղ հիշեցնելով վերջինիս  ֆեյսբուքյան ուղիղ եթերները։ Նա մասնավորապես ասաց. «Հատուկ շնորհավորում եմ մեր հյուրերին, որոնք եկել են մի երկիր, որն ապրում է նոր հույսով, որը շարժվում է նոր շնչով, նոր լավատեսությամբ, լի է նոր էներգիայով և լավատեսությամբ է նայում դեպի ապագա։ Ես հույս ունեմ, որ տեղի ունեցած իրադարձությունները երբևէ իրենց արտահայտությունը կգտնեն կինոյում։ Հույս ունեմ, որ այն փոփոխությունները, որոնք տեղի ունեցան Հայաստանում, նոր ստեղծագործական լիցք և էներգիա կտան մեր կինոգործիչներին և նրանք հնարավորություն կունենան ստեղծելու նորանոր և բազմաթիվ գլուխգործոցներ»։

Իսկ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը տպագրվել էր կինոփառատոնի գրքույկում, որում նա մասնավորապես նշել էր. ,, Ոսկե ծիրան,, փառատոնը դարձել է Հայաստանի այցեքարտը, մեր տարածաշրջանի թերեւս ամենահեղինակավոր կինոփառատոնը, որը մշակույթներ ու մարդկանց կամրջելու առաքելությամբ իր շուրջն է համախմբում կինոյի աշխարհի հայտնի անուններին, ինչպես նաեւ այդ աշխարհում իրենց առաջին խոստումնալից քայլերն անող նորեկներին,,։

Ողջ երեկոյի ընթացքում ցուցադրվեցին եւ ներկայացվեցին փառատոնի ժյուրիների կազմն ու ներկայացվելիք մրցութային ֆիլմերի ազդագրերը։ /Ի դեպ, փառատոնի այս տարվա 15 ազդագրերի ցուցահչանդեսի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ կեսօրին Մոսկվա կինոթատրոնի սրահում։/

Բեմում հնչում էր ազգային երաժշտություն, ելույթ ունեցավ ,,Հովեր,, երգչախումբը՝ Մոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ, ապա իր անզուգական ձայնով ներկաներին հիացրեց Հասմիկ Պապյանը։

Այնուհետեւ բալետի պարուհին իր պարի վերջնամասում իջավ դահլիճ եւ բեմ բարձրացրեց համաշխարհային կինոյի հայտնի դեմքերից մեկին, ամերիկացի կինոբեմադրիչ Դարեն Արոնոֆսկուն։ Վերջինս ներկաներին ասաց, որ ինչ եկել է Երեւան, ողջ օրը փողոցներում իրեն ջրել են, ու քանի որ մեղքերի մաքրման օր է, ջրի տոն, ուստի այդ մթնոլորտին համապատասխան նա բացեց իր ձեռքի ջրի շիշը, մի կում խմեց, ապա շփեց դահլիճում նստածների վրա։ Ապա բեմ բարձրացավ փառատոնի հիմնադիր նախագահ, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը եւ մի բուռ ջուր էլ ինքը ցողեց իր եւ Արոնոֆսկու վրա։ Ջրային թեման այսքանով կարծես թե ավարտվեց, եւ բեմ մտավ Հայաստանի մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, ով ,,Ոսկե ծիրանի,, կողմից սահմանված ,,Փարաջանովյան թալերը,, հանձնեց ամերիկացի կինոբեմադրիչին, միաժամանակ շնորհավորելով ներկաներին ,, Ոսկե ծիրան,, 15-րդ կինոփառատոնի բացման կապակցությամբ։

Արդեն ավանդական դարձած՝ կինոփառատոնի բացումն ազդարարող  հայտարարությունն այս անգամ կատարեցին փառատոնի երեք հիմնադիրները՝ Հարություն Խաչատրյանը, Սուսաննա Հարությունյանը,  Միքայել Ստամբոլցյանը եւ իհարկե, մշտական հովանավոր ,,Վիվասել ՄՏՍ-ի գլխավոր տնօրեին Ռալֆ Յիրիկյանը, ով խոստացավ մինչեւ 2020 թվականը լինել փառատոնի կողքին։

Նշենք նաեւ, որ այս հանդիսությանը նախորդել էր փառատոնի բացման ֆիլմի ցուցադրությունը, որ տեղի ունեցավ ,,Մոսկվա,, կինոթատրոնի մեծ դահլիճում՝ ֆրանսահայ հայտնի կինոբեմադրիչ Ռոբեր Կետիկյանի ,,Առանձնատունը,, ընտանեկան դրամայով՝ նվիրված Մարսելում բնակվող մի ընտանիքի պատմությանը։ Ֆիլմը մրցանակի է արժանացել Վենետիկի կինոփառատոնում, իսկ գլխավոր դերակատարուհի Արիան Ասկարիդը՝ ներկայացվել էր Սեզար մրցանակաբաշխությանը։ Եվ ինչպես իր ողջույնի խոսքում նշեց կինոփառատոնի գործադիր տնօրեն Սուսաննա Հարությունյանը, Կետիկյանի ֆիլմերը նախկինում էլ ցուցադրվել են փառատոնի շրջանակներում, եւ ֆրանսիական կինոյի ցուցադրությունը խորհրդանշում է նաեւ Հայաստանում սպասվելիք Ֆրանկոֆոնիայի օրերը, Նա մաղթեց  ,,Ոսկե ծիրանին,, բարի մեկնարկ։

Այսպիսով շտապեք Երեւանի կինոթատրոններ՝ վայելելու համաշխարհային եւ հայկական կինոյի նոր, ինչպես նաեւ հայտնի կինոգործիչների դասական ֆիլմերը։

 

Հ.Ասատրյան

Երեւան

ՕՐԵՐ

Լուսանկարները՝ ՕՐԵՐ-ի


Առնչվող նյութեր
1. Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
2. Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
3. Բեռլինում վախճանվել է կինոբեմադրիչ Դոն Ասկարյանը
4. Նարինե Գրիգորյանը՝ Լավագույն դերասանուհի ,,Կինոշոկ,, կինոփառատոնում
5. Հայկական օրերը Մոնակոյում վերածվեցին մշակութային հրավառության
6. Նախագահը ծանոթացել է եւ աջակցել Հայկական կինոթանգարանի ստեղծման ծրագրին
7. ,,Ոսկե ծիրանն,, ու հայաստանյան իրականությունը՝ ըստ Արսինե Խանջյանի
8. «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը
9. ,,Ոսկե ծիրան,, Պատվո մրցանակ մեծանուն երգչուհի Հասմիկ Պապյանին
10. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վահագն Աթաբեկյանը՝ Լիբանանում Հայաստանի դեսպան
2.Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
3.Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
4.Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
5.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
6.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
7.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
8.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
9.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
10.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: