ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Ոսկե ծիրանը» ներկայացնելու է «Ֆրանկոֆոն երկրների կինոն» ծրագիրը

04 հուլիսի, 2018 | 21:16

Օտարերկրյա ներկայացուցչությունների  հետ համագործակցություն

 Հուլիսի 4-ին տեղի ունենած մամլո ասուլիսին  Երևանի  «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնը ներկայացրեց Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա ներկայացուցչությունների  հետ համագործակցությունը:

Բանախոսներն էին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Սուսաննա Հարությունյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտակարգ և Լիազոր դեսպան  պարոն Մաթիաս Քիսլերը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության Արտակարգ և Լիազոր դեսպան պարոն Ժոնաթան Լաքոտը, ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության Արտակարգ և  Լիազոր դեսպան տիկին Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիեվան, Երևանի «Գյոթե կենտրոնի» ներկայացուցիչ Հասմիկ Մուրադյանը։

Ընդառաջ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովին, որն անց է կացվելու Հայաստանում՝ «Ոսկե ծիրանը» ներկայացնում է «Ֆրանկոֆոն երկրների կինոն» ծրագիրը։ Ծրագրին աջակցում է փառատոնի վաղեմի գործընկեր ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանությունը, ինչպես նաև Կանադայի դեսպանությունը։

«Ֆրանկոֆոն երկրների կինոն» մեկնարկելու է հուլիսի 10-ին, ժամը 17:00-ին Մոսկվա կինոթատրոնում Վալերի Մասադյանի «Միլա» ֆիլմով։

Միևնույն ժամանակ կինոփառատոնի բացման ֆիլմն է Ֆրանսիահայ կինոռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի  «Առանձնատունը»։

«Ֆրանկոֆոն երկրների կինոն» ծրագրում ներառված է 15 ֆիլմ։

 

«Ոսկե Ծիրան» կինոփառատոնը, Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի դեսպանատունը և  Երևանի «Գյոթե կենտրոնը» միասին երկար ճանապարհ են անցել: Կազմակերպությունների միջև արդյունավետ համագործակցությունը սկսվել է դեռևս առաջին «Ոսկե Ծիրան» -ից (2005 թ.) և շարունակվում է առ այսօր։

 

Ամեն տարի փառատոնը պարբերաբար ներկայացնում է գերմանական լավագույն նոր ֆիլմերի ընտրանին, ինչպես հիմնական մրցութային ծրագրերում, այնպես էլ հատուկ ցուցադրությունների, Երևանյան պրեմիերաների և հետադարձ հայացքների շրջանակներում: «Ստեղծվել է Գերմանիայում»՝ այսպես է այս տարի անվանվում գերմանական ծրագիրը։

 

Ոսկե Ծիրանն ընդլայնում է օտարերկրյա ներկայացուցչությունների  հետ համագործակցությունը։ Այս տարի փառատոնին միացել են Հայաստանում Շվեդիայի և Բուլղարիայի դեսպանությունները։

Շվեդիայի դեսպանությունն աջակցում է աշխարհահռչակ շվեդ ռեժիսոր Ինգմար Բերգմանին հարյուրամյա հոբելյանի ծրագրին։ Կցուցադրվի ռեժիսորի ֆիլմերի ընտրանին: Ծրագիրը կբացի ռեժիսոր Յանե Մագնուսոնի «Բերգման․ Մի տարի, մի կյանք» ֆիլմը։

Բուլղարիայի դեսպանությունն աջակցում է  «Ոսկե Ծիրանի» մրցութային ծրագրում ներկայացված երկու բուլղարական ֆիլմերին՝ Իլիան Ջևելեկովի «Ամենագոն»-ը (միջազգային խաղարկային մրցույթ ) և  Կոստադին Բոնև «Բնաջնջում»-ը (Հայկական համայնապատկեր)։

Շարունակվում է նաև Լենաստանի դեսպանության հետ Ոսկե Ծիրանի երկարատև համագործակցությունը։ Հիշեցնենք, որ գլխավոր մրցույթում ներկայացված է Բերլինի միջազգային կինոփառատոնի մրցանակակիր «Դեմք» (Մալգոժատա Շումովսկայի )ֆիլմը։

 


Առնչվող նյութեր
1. ,,Ոսկե ծիրանն,, ու հայաստանյան իրականությունը՝ ըստ Արսինե Խանջյանի
2. «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը
3. ,,Ոսկե ծիրան,, Պատվո մրցանակ մեծանուն երգչուհի Հասմիկ Պապյանին
4. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
5. ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. Հայաստանի վարչապետի մրցանակ ՍինեՄիտք ծրագրի երկու նախագծերին
6. Դանիել Վարուժանի մասին ֆիլմ ,,Ոսկե ծիրան,,ում. ,,Դանիել,,
7. ,,Եղիցի լույս,, մրցանակ Արմեն Մեդվեդեւին
8. Արոնոֆսկին միգուցե ֆիլմ նկարահանի նաեւ Հայաստանում
9. Բուլղարական ,,Ամենագոն,,ը ,,Ոսկե Ծիրանի,, հիմնական հավակնորդներից մեկն է
10. Հայաստանում զգում եմ ինչպես տանը. ,,Ոսկե Ծիրան,, մրցանակներ Բեքի Փրոբստին եւ Արսինե Խանջյանին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
2.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
3.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
4.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
5.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
6.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
7.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
8.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
9.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
10.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: