ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Ոսկե ծիրանը» մշակութային մեր ամենամեծ գանձն է, որն արժանի է ունենալու պետության ամուր աջակցությունը. Արսինե Խանջյան

03 հուլիսի, 2018 | 16:21

«Մեր ամենամեծ խնդիրը միմյանց չճանաչելն է».  ասել է  Արսինե Խանջյանը մշակույթի  եւ սփյուռքի նախարարություններում

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ հանդիպմանը կանադահայ դերասանուհի և պրոդյուսեր Արսինե Խանջյանը նախ նախարարին փոխանցեց հանդիպմանը ներկա Սեդա Գրիգորյանի «Ճանապարհ դեպի տուն» վավերագրական ֆիլմի հրավերը: Արսինե Խանջյանի, Ատոմ Էգոյանի, Սերժ Թանկյանի, Վահե Բերբերյանի ու Էրիկ Նազարյանի մասնակցությամբ ֆիլմի պրեմիերան կկայանա հուլիսի 13-ին, Կինոյի տան մեծ դահլիճում:
Այնուհետև, կանադահայ կինոգործիչն անդրադարձավ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին.
««Ոսկե ծիրանը» մշակութային մեր ամենամեծ գանձն է, որն արժանի է ունենալու պետության ամուր աջակցությունը: 15 տարի շարունակ փառատոնի թիմն իրականացնում է պրոֆեսիոնալ մեծ աշխատանք: Ես ճանաչում եմ արտասահմանցի բազմաթիվ կինոգործիչների, որոնք պարզապես «վազելով» են գալիս Երևան՝ մասնակցելու «Ոսկե ծիրան» կինոփառատոնին:

Չափազանց կարևորում եմ մշակույթի նախարարության ակտիվ համագործակցությունը «Ստեղծարար Եվրոպա» կազմակերպության հետ, որովհետև այն տաղանդավոր հայ երիտասարդ կինոգործիչների առջև նոր հնարավորություններ է բացում»,-ասաց Արսինե Խանջյանը:


Լիլիթ Մակունցը նշեց, որ փառատոնի կազմակերպիչների հետ համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու խնդիրն արդեն քննարկվել է: Անելիքը կհստակեցվի առաջիկայում:
««Ստեղծարար Եվրոպա» կազմակերպության հետ համագործակցությունն ակտիվ հունի մեջ դնելու ուղղությամբ ևս գործնական քայլեր են իրականացվել»,-վստահեցրեց նախարարը՝ հավելելով.
«Մշակույթի նախարարությունում նախատեսում ենք ստեղծել խորհրդատվական մարմին, որի անդամներն իրենց խորհուրդներով կամրապնդեն մեր մշակութային թիկունքը: Հայաստանի մշակութային կյանքը չպետք է ցնցումների ենթարկվի՝ անկախ նրանից, թե ով կլինի մշակույթի նախարարը: Խորհրդակցական մարմնի առաքելությունը կլինի նաև այդ կայունության ապահովումը»,-ասաց Լիլիթ Մակունցը:

Այդ մարմնում ներգրավվելու և հայ մշակույթին աջակից լինելու՝ նախարարի առաջարկությունը Արսինե Խանջյանն ընդունեց ոչ միայն սիրով, այլև հուզմունքով.
«Սփյուռում մենք ապրում ենք ձուլման հարատև վախի մեջ: Ապրում ենք տարբեր երկրներում՝ շատ լավ հասկանալով, որ դրանցից որևէ մեկը՝ լինի դա Լիբանան, Սիրիա, թե՝ Կանադա, Հայաստան չենք դարձնելու: Ամբողջ հայության ներուժը պետք է ուղղել Հայաստանի հզորացմանը: Ինձ համար հստակ է՝ կյանքիս մնացած մասը ծառայելու է հենց այդ նպատակին: Մեր հայրենիքը նոր դարաշրջան է մտել, և այստեղ արմատական փոփոխությունների կարիք կա: Ամենից առաջ մենք միմյանց ճանաչելու խնդիր ունենք»,-ասաց Արսինե Խանջյանը:

Հուլիսի 3-ին սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը նույնպես ընդունեց  կանադահայ հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանին:

Նախարարը ջերմագին ողջունեց դերասանուհուն ու ներկայացրեց նախարարության առաջիկա ծրագրերը: Դերասանուհին իր հերթին անդրադարձավ հայկական պատվիրակության՝ Տորոնտո կատարած այցին և նշեց, որ այն օգտակար էր նաև այն առումով, որ  կոտրվեցին  որոշ կարծրատիպեր՝ կապված  հայ քաղաքական գործիչների երիտասարդ լինելու հետ:

Դերասանուհին նաև նշեց, որ հիմա շատ կարևոր է սփյուռքահայ երիտասարդների ներգրավումը Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին: « Սփյուռքը բաղկացած է նաև երիտասարդներից, ու պետք է այնպես անել, որ վերջիններս զգան իրենց ներգրավվածությունը հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններին»,-նշեց Արսինե Խանջյանը:

Նախարարը համաձայնեց դերասանուհու հետ՝ ընդգծելով, որ այդ ուղղությամբ արդեն իսկ իրականացվում են աշխատանքներ:

 

 

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
2. Նարինե Գրիգորյանը՝ Լավագույն դերասանուհի ,,Կինոշոկ,, կինոփառատոնում
3. Նախագահը հյուրընկալել է Ատոմ Էգոյանին եւ Արսինե Խանջյանին
4. Մրցույթ- փառատոներ, որոնք ճանապարհ են բացում դեպի մեծ բեմեր…
5. Մինչեւ տարեվերջ կընդունվեն կինոյի եւ թանգարանների մասին օրենքները. Լիլիթ Մակունցն ամփոփել է 100 օրը
6. Վիկտորիա Անանյան. Բալետի հայազգի թագուհին երազում է պարել Հայաստանում
7. Հայաստանի աննախադեպ օրեր Մոնակոյում
8. Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը ներկայացվեց Մոսկվայի Մեծ թատրոնում
9. Նախագահը ծանոթացել է եւ աջակցել Հայկական կինոթանգարանի ստեղծման ծրագրին
10. ,,Ոսկե ծիրանն,, ու հայաստանյան իրականությունը՝ ըստ Արսինե Խանջյանի

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
2.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
3.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
4.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
5.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
6.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
7.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
8.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
9.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
10.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: