ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 հուլիսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

,,Ոսկե ծիրանը,, լավագույն ավանդույթների կինոփառատոն է եւ թիմային աշխատանքի արդյունք. Սուսաննա Հարությունյան

07 հուլիսի, 2018 | 07:10

ՕՐԵՐ-ի գլխավոր խմբագրի հարցերին պատասխանում է ,,Ոսկե ծիրան,, երեւանյան միազգային կինոփառատոնի տնօրեն Սուսաննա Հարությունյանը

 

 

  • Ի՞նչ է փոխվել այս կես տարում, Ձեր՝ ,,Ոսկե ծիրան,,ի գործադիր տնօրեն դառնալուց հետո, երբ Հարություն Խաչատրյանն ընտրվեց Կինոգործիչների միության նախագահ։
  • Ես հատուկ չէի առանձնացնի, քանի որ մենք մնում ենք մի թիմ։ Հետեւաբար, մեր թիմում պարտականությունների վերաբաշխում ենք կատարել։ Հիմա պարտականությունների մի մասը ես եմ ստանձնել, եւ այդպես չէ, որ Հարություն Խաչատրյանը փառատոնի կազմակերպչական գործերից մի կողմ է քաշվել, հակառակը, մենք երեքով /Հ.Խաչատրյան, Ս. Հարությունյան, Մ. Ստամբոլցյան-խմբ./ մնացել ենք մի թիմ եւ բոլոր որոշումները կայացնում ենք երեքով՝ սկսած փառատոնի տեսակի, ձեւի, հիմնական ուղերձի որոշումից մինչեւ  բացման եւ փակման արարողությունների կազմակերպման հարցեր։ Ըստ էության Հարություն Խաչատրյանը ոչ միայն փառատոնի նախագահն է, այլեւ պրոդյուսերի դերն է ստանձնել, քանի որ այդ կազմակերպչական հարցերը, հովանավորների հետ բանակցությունները, վերջիվերջո իր ուսերին է։  Ուզում եմ ասել, որ մեր թիմը շարունակում է նույն  ձեւով աշխատել։ Եվ մեր հաջողության գրավականը այս թիմային աշխատանքն է, որ մենք երբեւիցե չպետք է կորցնենք։

 

  • Հոբելյանական ,,Ոսկե ծիրան,,ն ինչո՞վ է տարբերվելու նախորդներից, ի՞նչ է նախատեսված այս տարի։
  • Ցանկացած փառատոնի որակը եւ միջազգային մակարդակը՝ նշաձողը նշանավորվում է, եւ դա որպես կինոքննադատ կարող եմ ասել, հյուրերի եւ ֆիլմերի ընտրությամբ։  Անցած 15 տարիներին նման մի ավանդույթ ենք ձեւավորել, որ փառատոնը հենց դրանով  առանձնանա բոլոր տեսակի մշակութային միջոցառումներից, որոնք կատարվում են կինոյի ասպարեզում։ Այդ առումով,  ուզում ենք 15-րդ կինոփառատոնում հավաքենք այն բոլոր լավ ավանդույթները, որ մենք ձեռք ենք բերել անցած տարիներին։ Մենք  ցանկանում ենք մի հաստ գիծ քաշել դրա տակ եւ ասել, որ սա է ,,Ոսկե ծիրանը,,։

Դա ֆիլմերի լավագույն ընտրությունն է, որ մենք փորձում ենք բերել աշխարհում ներկայացված  հեղինակավոր կինոփառատոններից՝ 12-ական  լավագույն ֆիլմեր եւ՛ խաղարկային, եւ՛ վավերագրական։

Ներկա են լինում մեր պատվավոր հյուրերը, որոնք ոչ միայն իրենց ֆիլմերն են ցուցադրելու, որոնցով ոչ միայն   աչքի են ընկնում, բայց նաեւ կինոյի աշխարհին  թելադրում են ուղղություն, գոյության կերպ, եւ այսօրվա համաշխարհային կինոյի դեմքն են նախանշում։ Այս տարի այդ դեմքը նույնպես փորձել ենք պահպանել։

Բացի այդ ,,Ոսկե ծիրանն,, իր ուրույն դեմքն է ունեցել հայկական կինոյի զարգացման եւ նոր երիտասարդ անունների բացահայտման գործում։

Ձեզ շատ լավ հայտնի է, որ մեր փառատոնի երկրորդ տարվանից սկսած մեր ծրագիրը շատ բազմազան է եղել տարբեր կլոր սեղաններով, քննարկումներով, աշխատաժողովներով  ու սեմինարներով , որոնք շատ տարբեր դռներ են բացել մեր երիտասարդների համար։

Հիմա 15 տարի անց արդեն ունենք մի երիտասարդ սերունդ, որն անցել է դրա միջով, ,,եփվել է,, այդ ամենի մեջ, ու նրանք են այժմ լավ նախագծեր ներկայացնում։ ,,Եվրիմաժ,, են դիմում արդեն։

Փառատոնի կարեւորության  հարցը միշտ տրվում է բացասական իմացությամբ։ Շատերին թվում է, թե փառատոնը միայն ֆիլմերի ցուցադրություն է։ Թեեւ այն ֆիլմերը, որոնք մենք ցուցադրում ենք, Հայաստանում  ոչ հեռուստաստեությամբ կարող են դիտել, ոչ էլ մի այլ տեղ։ Փառատոնը մի հարթակ է, որտեղ նաեւ մշակույթի մարդիկ հնարավորություն ունեն ազգային լեզվով, այսինքն՝ հայերենով դիտել համաշխարհային կինոյի լավագույն նմուշները։

Մյուս կողմից չենք կարող անտեսել մեր այն մյուս ծրագրերը, որոնք իրականացնում  ենք, քանի որ դրանց միջով անցած սերունդն արդեն իրենց ցույց է տալիս։

15-րդ կինոփառատոնի առանձնահատկություններից է նաեւ  այն, որ մենք որոշեցինք կրկին մեր երիտասարդներին այդ հնարավորությունները տալ ՝ մասնակցելու այդ աշխատաժողովներին ու սեմինարներին,  եւ դա կլինի մի տանիքի տակ, որ կոչել ենք ,,ԳԱԻՖՊՐՈ,։ Սա շատ ճիշտ միջազգային ընդունված ֆորմատ է, որի տարբեր բաժինները տարբեր խմբերի հետ են աշխատելու։

Սի Թու Սի /C2C/ նախագծերի շուկան, նույնպես շատ կարեւոր է, քանի որ Հայաստանի սահմանից դուրս կապեր են ստեղծվում հարեւանների հետ, Եվրոպայից ժամանած  պրոդյուսերների հետ, վարժանքներ եւ աշխատաժողովներ են անցկացվում։ Նաեւ մեր երիտասարդ պրոդյուսերների ու ռեժիսորների կրթության հարցն  ենք դնում, եւ այդ նպատակով Հայաստան ենք հրավիրում  պրոֆեսիոնալ մարդկանց, որպեսզի նոր կապեր ու ծանոթություններ ստեղծվեն եւ այդ հնարավորությունները օգտագործեն։ Դա  ,,Ոսկե ծիրանի,, շատ կարեւոր մաս է, որը միայն ու միայն նպաստելու է տեղական արտադրության զարգացմանը։

  • 2016 թվականից Հայաստանն անդամակցում է նաեւ Եվրիմաժին։ Այս ընթացքում ունե՞նք արդեն դրական արդյունքներ, որոնք տեսանելի են։  
  • Մենք ունեք երկու նախագիծ, որ արդեն իսկ ֆինանսավորվել է Եվրիմաժի կողմից։  Մեկը  հայ-ռուսական համատեղ արտադրության ,,Սպիտակ,, ֆիլմն է, որի պրեմիերան Մոսկվայում է կայացել եւ շահել է ,,Արծաթե  մրցանակ,,  լավագույն ռեժիսուրայի համար։ /Ռեժ.  Ալեքսանդր Կոտ/։  Հայկական թեմայով ֆիլմ  է եւ նվիրված է երկրաշարժի 30-ամյակին։ Դա առաջին հայ-ռուսական նախագիծն էր, որը երկու երկրների  պաշտոնական համաարտադրություն էր։ Բոլոր նախորդ համաարտադրությունները  եվրոպական կոնվենցիայից դուրս էին, եւ  սիրողական ձեւաչափեր էին։ Ֆիլմն արդեն հաջողություն ունի։

Եվրիմաժին Հայաստանի անդամակցությունը բերում է հետաքրքիր ֆորմատներ, որովհետեւ մենք երբեւիցե չենք մտածել, որ Հայաստանը ունենալով շատ քիչ գումար կինոարտադրության համար, կարող է դառնալ համաարտադրող երկիր։ Պարտադիր չի, որ ինքը լինի հիմնական արտադրողը՝ միայն հայկական թեմայով ու հայկական ռեժիսորով։  Հնարավոր են նաեւ վերը նշված տարբերակները։

  • Չեխերեն ու սլովակներն էլ այժմ հիմնականում համաարտարդությամբ են ֆիլմեր թողարկում։
  • Այո, եւ պարտադիր չէ, որ մենք ֆիլմի բյուջեի մեծ մասը վճարենք, այլ կարող ենք լինել փոքրամասնությունը , նույնիսկ կարող ենք 5 տոկոսով մասնակցել։ Եվրիմաժը նման մասնակցություն թույլատրում է։ Այդ տոկոսի չափով նաեւ Հայաստան է գալիս գումարը այն պրոդյուսերներին, ովքեր իբրեւ համաարտադրող են հանդես գալիս։

Այդ առումով լրիվ նոր հնարվաորություններ է բացվում։ Մի այլ ռուս-հայակական նախագիծ էլ է ֆինանսավորվել՝ Յուրի Բիկովի ,,Ֆաբրիկա ,, ֆիլմը, որում ,,Շարմ,, ընկերությունը 10 տոկոսով է մասնակցում եւ էլի Եվրիմաժից  ֆինանսավորում ունեն։

Եվրիմաժը ֆինանսավորում է նաեւ երկու ուրիշ ուղղություն։ Նա գումար է տալիս կիոթատրոններին, բայց  ավելի քիչ տոկոսով։ Օրինակ,  մեր ,,Մոսկվա,, կինոթատրոնը դիմել է Եվրիմաժին, եկել են, ստուգել են ֆինանսական վիճակը, տեսքը, պայամանները, խաղացանկը, հավանություն են տվել,եւ  այդպիսով Մոսկվա կինոթատրոնը մտել է Եվրիմաժի կողմից ֆինանսավորվող  կինոթատրոնների ցանկի մեջ։ Այժմ 2017 թվականից սկսած բոլոր իրենց  եվրոպական ֆիլմերի ցուցադրությունների հետ կապված փաստաթղթերը այդ թվում հայկական ֆիլմերինը, նրանք ներկայացնում են։  Եվրոպական եւ հայկական ֆիլմերի ցուցադրություններին վաճառված ամեն մի տոմսի դիմաց Եվրիմաժը տալիս է 50 սենթ։ Այդ առումով, անցյալ տարի Մոսկվա կինոթատրոնը ստացել է 15 հազար եվրո։ Այժմ նրանք կարող են ակտիվացնել եւ բերել ավելի շատ եվրոպական եւ հայկական ֆիլմեր։ Այս տարի Նոռա Մարտիրոսյանի հայ-ֆրանսիական փայլուն նախագիծն է ներկայացվելու։

Եվրիմաժին արդեն մեկուկես տարվա անդամակցության ընթացքում նման հաջողություններ ենք գրանցել։  Երեւանում  անցկացրեցինք Եվրիմաժի տնօրենների խորհրդի  տարեկան ժողովը եւ կազմակերպության նախագահից շնորհակալություն ստացանք։

Եվրիմաժին անդամակցության  մեր տարեկան անդամավճարը 116 հազար դոլլար է , բայց դրա դիմաց արդեն երկու նախագիծ է անցել եւ կինո Մոսկվան է մտել այդ ծրագրի մեջ։

Մենք պետք է վարժանքների վրա շատ գումար ծախսենք, ուրիշ տեղից էլ ենք գումարներ ճարում եւ երբեւիցե մշակույթի նախարարությունը տեղական եւ պետական գումար չի տվել, ինչն իմ կարծիքով  սխալ է։ Նույնը կինոկենտրոնը ավելի լավ է գումարի մի մասը տա վարժանքների եւ զարգացման ծարգրերին, ապագայի մեջ ներդում անի։ Կինոկենտրոնի նոր տնօրենն այդ մասին հասկանում է եւ ջանքեր է տանում այդ ուղղությամբ, միայն թե նախ այդ կանոնակարգը պետք է վերանայվի։

Զրույցը վարեց Հակոբ Ասատրյանը

Լուանկարը՝ ՕՐԵՐ-ի

 


Առնչվող նյութեր
1. «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը
2. ,,Ոսկե ծիրան,, Պատվո մրցանակ մեծանուն երգչուհի Հասմիկ Պապյանին
3. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
4. Մարուշա Մայերը ,,Իվան,, ֆիլմում, որն անցնում է ազգայինի սահմանները. Ոսկե ծիրան
5. ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. Հայաստանի վարչապետի մրցանակ ՍինեՄիտք ծրագրի երկու նախագծերին
6. Դանիել Վարուժանի մասին ֆիլմ ,,Ոսկե ծիրան,,ում. ,,Դանիել,,
7. ,,Եղիցի լույս,, մրցանակ Արմեն Մեդվեդեւին
8. Արոնոֆսկին միգուցե ֆիլմ նկարահանի նաեւ Հայաստանում
9. Բուլղարական ,,Ամենագոն,,ը ,,Ոսկե Ծիրանի,, հիմնական հավակնորդներից մեկն է
10. Հայաստանում զգում եմ ինչպես տանը. ,,Ոսկե Ծիրան,, մրցանակներ Բեքի Փրոբստին եւ Արսինե Խանջյանին

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Կարդինալ Դուկան անտուններին ճաշ տվեց իր նստավայրում, իսկ Պրահայի քաղաքապետը ձկնապուր բաժանեց Ստարոմեստսկա հրապարակում
3.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
4.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
5.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
6.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
7.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
8.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
9.Օրեր 5-8/ 77/ 2016
10.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: