ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Ոսկան Երևանցի» վավերագրական ֆիլմի ցուցադրությունն Ալմելոյում

06 փետրվարի, 2018 | 21:10

Վավերագրական ֆիլմ 350 տարի առաջ հայերեն առաջին
Աստվածաշնչի հրատարակիչ Ոսկան Երևանցու մասին

Նիդերլանդական Ալմելո հայաշատ  քաղաքում փետրվարի 4-ին տեղի  ունեցավ «Ոսկան Երևանցի» վավերագրական ֆիլմի ցուցադրության պրեմիերան՝  հովանավորությամբ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ, Ֆրանսիայի թեմի առաջնորդ Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի:

Ֆիլմը ներկայացրել է պրոդյուսերը՝ հայտնի հայ լրագրող և հեռուստահաղորդավար Նվեր Մնացականյանը: Ցուցադրությանն աջակցել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) Նիդերլանդների ներկայացուցչությունը: Այն կազմակերպել էին Ալմելոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, Հ.Մ.Հ.Մ. Ալմելոյի կազմակերպությունը:
Ցուցադրությանը ներկա են եղել   և խոսք են ասել Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Ձյունիկ Աղաջանյանը,  Ալմելոյի քաղաքապետ Արժեն Խերիտսենը:  Վերջինս հատկապես նշեց  փաստը, որ,  հայերեն Աստվածաշունչն առաջին անգամ տպագրվել է Հոլանդիայում:
Ֆիլմը  հայ մշակութային գործիչ, տպագրիչ, լեզվաբան   Ոսկան Երեւանցու (նաեւ` Ոսկան Ջուղայեցի) մասին էր: Նա 1666թ. մարտի 11-ին  իր աշակերտների հետ Ամստերդամում սկսել է հայերեն Աստվածաշնչի տպագրությունը: Աստվածաշնչի հայերեն առաջին ամբողջական հրատարակությունը տեւել է երկու տարուց ավելի:
Ամստերդամում հայերեն  Աստվածաշունչը լույս է տեսել 5000 օրինակ տպաքանակով :

 

Հայերեն Աստվածաշնչի առաջին տպագրության 350-ամյակը ընդգրկվել է հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2016-2017-ի օրացույցի մեջ:
«Ոսկան Երևանցի» վավերագրակաան ֆիլմը ցուցադրվելու է Եվրոպայի հայաշատ համայնքներում:

(Սեփ.լրատվ)

Լուսանկարները` Հակոբ Մուրադյանի (Նիդ.օրագիր) , Armeens Apostolische Kerk Almelo և Nver Mnatsakanyan կայք էջերից


Առնչվող նյութեր
1. Ռոբին Հայկ Գելիջի. Մենք ավելի շատ կարող ենք օգտակար լինել Նոր Հայաստանին
2. ՀՈԼԱՆԴԻԱ. Մաստրիխտի քաղաքապետի այցը ,,ԱՆԻ,, հայ համայնք
3. Հայաստանի Առաջին Հանրապետության և ՀՄԸՄ հիմնադրման 100-ամյակներին նվիրված միջոցառումներ Նիդերլանդներում
4. «Արի Պարի Քոչարի» համահայկական ֆլեշմոբ կանցկացվի Պրահայում, Ստրասբուրգում, Նիդերլանդներում եւ եվրոպական այլ երկրներում
5. Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան կողմնակից է ժողովրդական շարժմանը
6. ՀՀ նորանշանակ դեսպանը հավատարմագրեր հանձնեց Նիդերլանդների թագավորին
7. Ապրիլի 21-ին Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու պատին տեղադրվելու է խաչքար
8. Երեք հայ թեկնածուներ հաղթել են Նիդերլանդների տեղական ընտրություններում
9. Հայերը 2018 թ. Նիդերլանդների ավագանու ընտրություններում
10. Հայազգի թեկնածուներ 2018 թ. նիդերլանդական համայնքների ավագանու ընտրություններում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: