ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Ոչ մի տեղ՝ աքսորի մի պատմություն» գրքի շնորհանդեսը Նյու Յորքում

28 փետրվարի, 2014 | 22:45

anna astvatsatryanՓետրվարի 27-ին Նյու Յորքի ՀԲԸՄ-ի կենտրոնատեղիում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության հովանու ներքո կայացավ Աննա Աստվածատուրյան-Թըրքոթթի գրքի շնորհանդեսը:

«Ոչ մի տեղ՝ աքսորի մի պատմություն» վերնագրով գրքում արտացոլված է հեղինակի անձնական պատմությունն ու հուշերը` Բաքվի հայության դեմ իրականացված ոճրագործությունների վերաբերյալ: Որպես դեռահաս աղջիկ Աննան ականատես է լինում ողբերգության սարսափելի իրադարձությունների, իր ընտանիքի հետ միասին մազապուրծ փախչում Ադրբեջանից, դառնում փախստական և ստիպված լինում ԱՄՆ-ում ամեն ինչ սկսել նորից: Հեղինակը պատմում է վերապրածների ու համայն հայության վրա այդ ոճրագործությունների պատճառած ծանր հետևանքների մասին:

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը, բարձր գնահատելով հեղինակի յուրօրինակ աշխատությունը և կարևորելով ԱՄՆ հասարակական կարծիքի իրազեկմանն ուղղված հեղինակի շարունակական ջանքերը` դեսպանը նշեց, որ ամենամյա ոգեկոչման արարողություններն առիթներ են հանդիսանում ի մի բերելու համահայկական ներուժն ու կարողությունները` Ադրբեջանի «խավիարային դիվանագիտության» և կեղծ քարոզչության դեմ արդյունավետ ու նպատակաուղղված պայքար տանելու համար:

Միջոցառմանը ներկա էին համայնքային տարբեր կառույցների, ներկայացուցիչներ, լրագրողներ, ամերիկահայ երիտասարդներ և օտարերկրացիներ:

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը
2. Պերճ Զեյթունցյանի «ՈՏՔԻ՛, ԴԱՏԱՐԱՆՆ Է» ներկայացումը Երեւանում
3. Socially Relevant Film Festival New York կինոփառատոնում կցուցադրվեն հայկական ֆիլմեր
4. Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպել է Չեխիայի արտգործնախարարարին
5. Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Նյու Յորքում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
2.Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ
3.Մեր ժամանակի ամենամեծ վտանգը համարում եմ գերտերությունների մոլագար մրցակցությունը՝ աշխարհի վերաբաժանման համար. Աստղիկ Մելիքբեկյան
4.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
5.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
6.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
7.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
8.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
9.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
10.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: