ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
26 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բումանի պատվին կազմակերպված հանդիսություն Ժնևում

16 հունվարի, 2018 | 22:18

Հունվարի 16-ին Ժնևի հայտնի «Շատո դը Պանտ» (Chateau de Penthes) թանգարանում ՀՀ դեսպանության կողմից տրվեց ընդունելություն՝ ի պատիվ Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նորընտիր նախագահ Դոմինիկ դը Բումանի։

Ընդունելությանը ներկա էր Շվեյցարիայի նախկին նախագահ տիկին Միշլին Կալմի-Ռեյը, ինչպես նաև Շվեյցարիայի օրենսդիր, գործադիր և տեղական իշխանությունների, Ժնևի հայ համայնքի ներկայացուցիչներ։

Հանդիսությանը ողջույնի խոսքով հանդես եկան Շվեյցարիայում ՀՀ դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանը, Ժնևի քաղաքային խորհրդի ներկայացուցիչ Գիյոմ Բարազոնեն, Ժնև կանտոնի պետական խորհրդի նախագահ Ֆրանսուա Լոնշանը, ինչպես նաև՝ Շվեյցարիայի Ազգային խորհրրդի նախագահ Դոմինիկ դը Բումանը։

Երեկոյի մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում Հասմիկ Տոլմաջյանը նշեց, որ Դոմինիկ դը Բումանի՝ Շվեյցարիայի Համադաշանության Ազգային խորհրդի նախագահի պաշտոնում ընտրությունը գնահատականն է նրա անցած երեսնամյա ակտիվ քաղաքական գործունեության:

Նա առանձնակի շեշտեց, որ 2003թ. դեկտեմբերին Ազգային խորհրդի անդամ ընտրվելուց ընդամենը շաբաթներ անց, Դոմինիկ դը Բումանը հանձն առավ շարունակել և փայլուն եզրահանգման հասցնել ժնևցի պատգամավոր Ժան-Կլոդ Վոդրոյի նախաձեռնած՝ Շվեյցարիայի Ազգային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը։ Բարձր գնահատվեց նաև դրան հաջորդող ամիսների ընթացքում Դոմինիկ դը Բումանի՝ Ազգային խորհրդի պատգամավոր Ուելի Լոեմբերժեի հետ միասին Շվեյցարիայի խորհրդարանում Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբի հիմնումն ու ակտիվ գործունեությունը:

Ժնևի քաղաքային խորհրդի անդամ, 2016թ. քաղաքապետ Գիյոմ Բարազոնեն իր ողջույնի խոսքում մասնավորապես նշեց, որ Հայաստանը, 1991թ. անկախություն ձեռքբերելուց հետո բռնեց վերակառուցման ուղին՝ արժևորելով և պահպանելով իր հումանիստական ինքնությունն ու հարուստ մշակութային ժառանգությունը։ Գ․Բարազոնեն համոզմունք հայտնեց նաև, որ Դոմինիկ դը Բումանը՝ որպես Շվեյցարիայի թիվ մեկ քաղաքացի և Հայաստանի մեծ բարեկամ, կանի ամենը Հայաստանի և Շվեյցարիայի միջև հարաբերություններն ամենատարբեր բնագավառներում առավել ամրապնդելու ուղղությամբ։

Ժնև կանտոնի պետական խորհրդի նախագահ Ֆրանսուա Լոնշանն իր խոսքում անդրադարձավ Հայաստանը և Շվեյցարիան կապող բարեկամական հարաբերություններին և, մասնավորապես, Դոմինիկ դը Բումանի գործունեությանը՝ հօգուտ այդ բարեկամական հարաբերությունների ամրապնդման։ Ի շարունակություն մյուս բանախոսների՝ նա կարևորեց դը Բումանի դերը Շվեյցարիայի հիմնական օրենսդիր մարմնի կողմից Հայոց ցեղասպանության պատմական իրողության ճանաչման գործում։

Ընդունելության մասնակիցներին ուղղված իր խոսքում Դոմինիկ դը Բումանը մասնավորապես նշեց, որ Հայաստանն ու Շվեյցարիան շատ ընդհանրություններ ունեն: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության իրողության և պատմական արդարության ճանաչմանն ուղղված ջանքերին՝ դը Բումանը հատկապես կարևորեց պայքարը ժխտողականության դեմ: Նա հիշեցրեց, որ ցեղասպանություն եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինը իրավական այդ նեոլոգիզմը սահմանելիս հիմնվել էր երկու՝ հայ և հրեա ժողովուրդների բնաջնջման ուսումնասիրության վրա:

Նա իր խոսքում ջերմորեն անդրադարձավ նաև շվեյցարահայ համայնքի ներկայությանը՝ նշելով, որ Շվեյցարիայում իրականում չկան փոքրամասնություններ կամ ազգային համայնքներ, քանի որ Շվեյցարիայում չկա նաև բացարձակ մեծամասնություն կազմող ազգային խումբ։ Հետևապես, պետք է մշտապես պահպանել և արտահայտել սեփական ինքնությունը՝ միևնույն ժամանակ հարգելով նաև այլոց ինքնությունը:

Տեղեկանք. Համաձայն Շվեյցարիայի Սահմանադրության՝ Ազգային խորհրդից և Պետությունների խորհրդից կազմված Դաշնային խորհրդարանը համարվում է երկրի իշխանության բարձրագույն մարմինը, իսկ Ազգային խորհրդի նախագահը, հանդիսանալով Դաշնային խորհրդարանի նախագահ, երկրի «Առաջին քաղաքացին»։


Առնչվող նյութեր
1. Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
2. Շվեյցարահայությունը աջակցում է հայաստանյան շարժմանը
3. Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Շվեյցարիայում
4. Հասմիկ Տոլմաջյանը՝ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան
5. Ազնավուրը Ժնեւում մասնակցել է Հայաստանին նվիրված համերգին
6. Ազնավուրի, Սերգեյ եւ Լուսինե Խաչատրյանների ելույթները Ժնեւի հանդիսությանը
7. «Արիստոտելը Հայաստանում» խորագրով գիտաժողով Ժնևի համալսարանում
8. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ՝ ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ
9. Աղօթք՝ «հաց բերող» Արթուր Սարգսեանի հոգիին համար Ժընեւի Սուրբ Յակոբ եկեղեցւոյ մէջ
10. Ռուբեն Հախվերդյանի բարեգործական համերգները Գերմանիայում եւ Շվեյցարիայում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Ապիլայֆ»ը երեք գյուղերում կզարգացնի մեղվաբուծությունը
2.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
3.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
4.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
5.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
6.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
7.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
8.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
9.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
10.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: