ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Շվեդիա. «Վիննետ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի գործունեությունը ներկայացվել է Ստոկհոլմում

Դեսպան Ապիտոնյանը մասնակցեց «Սեռային հավասարության կարևորությունը» թեմայով սեմաներին
10 նոյեմբերի, 2016 | 12:49

stokholm sweedenՍՏՈԿՀՈԼՄ.- Նոյեմբերի 8-9-ը Ստոկհոլմում կայացավ Բալթիկ ծովի տարածաշրջանում ԵՄ ռազմավարության ամենամյա 7-րդ ֆորումը, որի շրջանակներում տեղի ունեցավ «Սեռային հավասարության կարևորությունը» քաղաքական սեմինարը` նվիրված կայուն զարգացման համար կանանց հավասար իրավունքներին և հասարակական-քաղաքական կյանքում նրանց ակտիվ ներգրավվածության խնդիրներին: Սեմանիրում ընթացող քննարկումները վերաբերում էին նաև Արևելյան գործընկերության ծրագրի անդամ երկրներին:

Սեմինարի բանախոսներն էին Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը, Շվեդիայի ԱԳՆ ԵՄ Արևելյան գործընկերության հարցերով հատուկ դեսպան Աննա Վեստերհոլմը, Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ Էսաբել Դինգիզյանը, Օվանոկերի քաղաքապետ, ԵՄ ռեգիոնների հանձնախմբի անդամ Յումի Ռենստրյոմը:

stkholm sweeden 2Իր խոսքում դեսպան Ապիտոնյանն անդրադարձավ հասարակական կայուն զարգացման համար կանանց ակտիվ ներգրավվածության խնդիրներին, Հայաստանում սեռային հավասարության վիճակին, առկա մարտահրավերներին, ներկայացրեց Հայաստանի փորձը:

Դեսպանը նաև կարևորեց կանանց իրավունքների ծրագրերի իրականացումը և այդ խնդիրներով զբաղվող միջազգային կառույցների ակտիվ ներգրավվածությունը եվրոպական ողջ տարածաշրջանում` ներառյալ նաև հակամարտության գոտիներում: Մյուս բանախոսներն անդրադարձան նաևայդ ուղղությամբ շվեդական առաջատար փորձին։

Սեմինարին, որպես Արևելյան գործընկերության երկրների համար օրինակելի փորձ, ներկայացվեց «Վիննետ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի գործունեությունը։

stokholm seminar

Տեղեկանք. «Վիննետ Հայաստանը» 2016թ. ֆինանսական և կազմակերպչական աջակցություն է ստացել Շվեդիայի կառավարության միջազգային աջակցության շրջանակներում և նոյեմբերի երկրորդ կեսին Երևանում կազմակերպելու է տարածաշրջանային համաժողով` «Վիննետ Հայաստանի» փորձը Արևելյան գործընկերության երկրներում տարածելու նպատակով:


Առնչվող նյութեր
1. Շվեդիա. Առաջին Հանրապետությանը նվիրված դասախոսություն Մալմյոյի համալսարանում
2. Նալբանդյանը Դանիայում եւ Շվեդիայում. ստորագրվեց վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը
3. Շվեդիա. «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան բարերար Գրեգ Դինգիզյանին
4. Շվեդիա.Տիգրան Համասյանի փայլուն մենահամերգը Ստոկհոլմում
5. «Սայաթ – Նովա» աշուղական երգի վաստակաւոր անսամբլը Շվեդիայում
6. Հայաստան-Շվեդիա. 25-ամյա դիվանագիտական ճանապարհ
7. «Վերջին բնակիչը» ֆիլմը ցուցադրությունը Շվեդիայում և Ֆինլանդիայում
8. Ոսկե մեդալ` շվեդահայ ճանաչված կինոռեժիսոր Սյուզան Խարդալյանին
9. Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Շվեդիայում
10. Շվեդիա. Հրանտ Դինքի հիշատակին նվիրված երեկո Ստոկհոլմում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: