ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
12 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Շվեդիա. Հայկական խաչքարի օծում Սէոդերթելիէ քաղաքում

22 օգոստոսի, 2016 | 10:54

sweeden 2016 avazanՕգոստոսի 21-ին Շուէդիայի Սէոդերթելիէ քաղաքի Ս. Մարիամ Աստուածածին հայկական եկեղեցում մեծ տօնակատարութիւնն էր: Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մարկոս եպիսկոպոս Յովհաննիսեանի հանդիսապետութեամբ եւ ձեռամբ օծուեցին եկեղեցու մկրտութեան Ս. Աւազանը եւ բակում տեղադրուած հրաշակերտ խաչքարը` նուիրուած Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին: Այս մասին տեղեկացնում է armchurch.info-ն։ 

Սրբազան հորը՝ Կենտրոնական Եւրոպայի Հայրապետական Պատուիրակի պաշտօնակատար հոգեշնորհ Տ. Տիրան վարդապետ Պետրոսեանի գլխաւորութեամբ համայնքի անդամներից կազմուած թափորը դիմաւորեցին աղուհացով:

Արարողութեանը կազմակերպչական իրենց մասնակցութիւնն էին բերել Կենտրոնական Եւրոպայի Հայրապետական Պատուիրակի Սկանդինաւիոյ Փոխանորդ հոգեշնորհ Տ. Եղիշէ վարդապետ Աւետիսեանը, ինչպէս նաեւ հոգեւոր հովիւներ Տ. Նորայր քահանայ Գեանջումեանը եւ Տ. Ստեփանոս քահանայ Յովհաննիսեանը, Օհան սարկաւագ Պետրոսեանը, Սէոդերթելիոյ հայ եկեղեցական խորհուրդի անդամները, բարերարները եւ եկեղեցւոյ հաւատացեալները:

sweeden 2016 xachkar 1Արարողութեանը ներկայ էին քոյր եկեղեցիների բարձրաստիճան հոգեւորականներ, Շուէդիայում եւ Ֆինլանդիայում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտակ Ապիտօնեանը, Սէոդերթելիոյ քաղաքապետուհի տիկին Բուել Գոդներ, հիւպատոս Դաւիթ Մանուկեանը, Շուէդիոյ քրիստոնէական փոքրամասնութիւնների պետական խորհրդի քարտուղար Մաքս Ստոքմանը, բարերարներ Հրաչ Մարութեանը, Մելքօն Մելքօնեանը, Սիլվա Յարութիւնեան, Ջուէլ Յովհաննիսեանը եւ այլն:

Գերաշնորհ Մարկոս եպիսկոպոս Յովհաննիսեանը քարօզի մեջ նշեց, որ Սոդերթելիոյ հայ եկեղեցական համայնքը եւս մեկ ձեռքբերում ունեցաւ հոգեւոր կեանքում ՝ խաչքարի եւ աւազանի օծման կապակցութեամբ և հորդորեց ամուր մնալ ազգային եւ հոգեւոր աւանդութեան մեջ: Գերաշնորհ Սրբազանը Սրբալոյս Մյուռոնով եկեղեցւոյ մկրտութեան ս. աւազանը օծելուց յետո օծեց ըստ կարգի նաեւ մկրտութեան սրբապատկերը:

Մկրտութեան աւազանը եկեղեցուն էր նուիրաբերել Շուէդահայ բարերար տիար Հրաչ Մարութեանը: Խաչքարի քանդակագործն է Հայաստանի արուեստագետ Գարեգին Մխիթարեանը:

sweeden 2016 xachkarՇնորհակալական խօսքերով հանդես եկան Շուէդիայում եւ Ֆինլանդիայում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտակ Ապիտօնեանը, Սէոդերթելիոյ քաղաքապետուհի տիկին Բուել Գոդներ, Շուէդիոյ քրիստոնէական փոքրամասնութիւնների պետական խորհրդի քարտուղար Մաքս Ստոքմանը, Ասորի եկեղեցու հոգեւորական տէր Գաբրիէլ Բարկաշոն:

Հոգեշնորհ Հայր Տիրանը շնորհաւորելով սէոդերթելիահայերին խաչքարի օծման առթիւ` իր օրհնությունը բերեց նախաձեռնող բարերարներին ու եկեղեցական խորհուրդին՝ մաղթելով, որ քարակերտ այդ խաչերը` որպես Կենաց ծառի փրկագործութեան խորհուրդ եւ Հայոց Ցեղասպանութեան սրբադասուած նահատակների բարեխօսութեամբ դառնան մեր աղօթքներն առ Աստուած վերառաքողներ՝ աշխարհի խաղաղութեան, Սէոդերթելիոյ հայ եկեղեցական համայնքի հոգեւոր յառաջընթացի համար:

sweeden xachkar 2016 seodertelesweeden xachkar 2016 3sweden xachkar 2016


Առնչվող նյութեր
1. ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ «Կադանս» անսամբլի համերգ Ստոկհոլմում
2. Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
3. Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
4. Շվեդիա. Առաջին Հանրապետությանը նվիրված դասախոսություն Մալմյոյի համալսարանում
5. Ապրիլի 21-ին Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու պատին տեղադրվելու է խաչքար
6. Նալբանդյանը Դանիայում եւ Շվեդիայում. ստորագրվեց վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը
7. Ուկրաինա. Խերսոնում նոր խաչքար է օծվել
8. Շվեդիա. «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան բարերար Գրեգ Դինգիզյանին
9. Գերմանիայի Քյոլն քաղաքում օծվեց հայկական խաչքար
10. Նորվեգիայի Քրագերո քաղաքում տեղադրվել է հայկական խաչքար

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
2.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
4.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
5.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
6.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
7.Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
8.Սիմոն Մարտիրոսյան.Ութ տարի անց Հայաստանն ունեցավ աշխարհի նոր չեմպիոն և կրկնակի ռեկորդակիր
9.Յուրի Վարդանյանը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
10.Սա Ձեր ապրած կյանքի գնահատականն է. նախագահ Սարգսյանը Երվանդ Մանարյանին հանձնել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կրծքանշանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: