ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՇՎԵԴԻԱ. Զորի Բալայանի «Հաղթելով մահին» վեպի շվեդերեն հրատարակության շնորհանդեսը Ստոկհոլմում

29 հունվարի, 2016 | 18:48

sweeden zori balayanՀունվարի 28-ին Ստոկհոլմի թագավորական զինապալատ-թանգարանում տեղի ունեցավ հայ անվանի մտավորական, գրող, հրապարակախոս Զորի Բալայանի «Հաղթելով մահին» վեպի շվեդերեն հրատարակության շնորհանդեսը` հեղինակի մասնակցությամբ։

Միջոցառմանը ներկա էին Շվեդիայի թագավորական արքունիքի անդամներ, խորհրդարանի պատգամավորներ, Ստոկհոլմում հավատարմագրված դեսպաններ, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, կրոնական և մշակութային հաստատությունների ղեկավարներ, մամուլի ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ։

Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանում Շվեդիայի նախկին դեսպան Հանս Գուննար Ադենը, ով հեղինակել է շվեդերեն հրատարակության նախաբանը։ Նա անդրադարձավ հայ ժողովրդի պատմությանը և մշակույթին, Զորի Բալայանի անցած ուղուն, ներկայացրեց գրքի բովանդակությունը:

Ելույթին հետևած քննարկման ժամանակ Զորի Բալայանը խոսեց գրքի, այն գրելու դրդապատճառների մասին։ Նա անդրադարձավ նաև «Կիլիկիա» առագաստանավով ճամփորդության ժամանակ Ստոկհոլմ կատարած իր նախորդ այցելությանը, որի ընթացքում հարգանքի տուրք մատուցվեց Հայոց ցեղասպանության տարիներին հազարավոր հայերի կյանք փրկած շվեդ միսիոներուհի Ալմա Յոհանսոնի հիշատակին։ Զորի Բալայանը խոսեց արցախյան հակամարտության, դրա սկզբնապատճառների մասին:

zory balayan bookԵլույթ ունեցավ նաև Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը` ներկայացնելով Զորի Բալայանի հասարակական-քաղաքական գործունեությունը, նրա իրականացրած բազմաբնույթ նախաձեռնությունները, գիտարշավ-ճանապարհորդությունները և թողած մեծ գրական ժառանգությունը։ Միջոցառումը շարունակվեց հայկական դասական երաժշտության դաշնամուրային կատարումներով և հեղինակի կողմից գրքի ստորագրությամբ։

Իր այցելության ընթացքում Զորի Բալայանը հանդիպումներ ունեցավ նաև շվեդահայ համայնքի հետ: Սյոդերթելյեի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում հանդիպմանը ցուցադրվեց ՀՀ պետական մրցանակի արժանացած «Արմենիա». ծովից ծով» վավերագրական ֆիլմը, որին հետևած զրույցի ընթացքում համայնքի անդամները բարձրացրեցին իրենց հուզող բազմաթիվ հարցեր։

balayan bookՏեղեկանք: Զորի Բալայանի «Հաղթելով մահին» վեպի շնորհանդեսով մեկնարկեց Ստոկհոլմի թագավորական զինապալատ-թանգարանում հայկական միջոցառումների շարքը, որը ներառելու է նաև «Մետաքսի առևտրի հետքերով. Հայ վաճառականները Կարլ 11-րդի արքունիքում» ցուցադրությունը, հայ-շվեդական պատմական առնչությունների մասին դասախոսություն և հայկական հեքիաթների ընթերցումներ շվեդ մանուկների և պատանիների համար:


Առնչվող նյութեր
1. Շվեդիա. Առաջին Հանրապետությանը նվիրված դասախոսություն Մալմյոյի համալսարանում
2. Նալբանդյանը Դանիայում եւ Շվեդիայում. ստորագրվեց վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը
3. Շվեդիա. «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան բարերար Գրեգ Դինգիզյանին
4. Շվեդիա.Տիգրան Համասյանի փայլուն մենահամերգը Ստոկհոլմում
5. «Սայաթ – Նովա» աշուղական երգի վաստակաւոր անսամբլը Շվեդիայում
6. Հայաստան-Շվեդիա. 25-ամյա դիվանագիտական ճանապարհ
7. «Վերջին բնակիչը» ֆիլմը ցուցադրությունը Շվեդիայում և Ֆինլանդիայում
8. Ոսկե մեդալ` շվեդահայ ճանաչված կինոռեժիսոր Սյուզան Խարդալյանին
9. Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Շվեդիայում
10. Շվեդիա. Հրանտ Դինքի հիշատակին նվիրված երեկո Ստոկհոլմում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
2.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
3.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
4.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
5.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
6.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
7.Հայկ Մարությանը քաղաքապետի պարտականությունները կստանձնի հոկտեմբերի 10-ին. երեք քաղաքական ուժ նոր ավագանիում
8.,,Հայաստան» հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է հաստատվել Հայկակ Արշամյանը
9.Քանկոր. Պրոֆեսիոնալիզմ ու սրտացավություն, որ Ձեր սիրտը առողջ լինի
10.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: