ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 հունիսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Շվեդիա. Առաջին Հանրապետությանը նվիրված դասախոսություն Մալմյոյի համալսարանում

23 մայիսի, 2018 | 15:23

Մայիսի 22-ին Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված դասախոսությամբ հանդես եկավ Մալմյոյի համալսարանի «Ռուսաստանի և Կովկասի ուսումնասիրությունների կենտրոն»-ի կողմից կազմակերպած համաժողովին։ 

ՀՀ դեսպանն իր ելույթում անդրադարձավ Հայաստանի առաջին Հանրապետության նշանակությանը հայ ժողովրդի պատմության ու ներկայի համար, ավելի քան հինգդարյա ընդմիջումից հետո վերականգնված հայոց պետականության առջև ծառացած մարտահրավերներին։ Դեսպանը հավելեց, որ պետականության կայացումը հնարավոր դարձավ մայիսյան հերոսամարտերում հայ ժողովրդի անձնազոհ սխրանքի շնորհիվ, որը կարողացավ ապացուցել սեփական անկախ հայրենիք կերտելու իրավունքը:

Դեսպան Ապիտոնյանը նաև ներկայացրեց Հայաստանի առաջին Հանրապետության փորձից քաղված դասերը, որոնք հիմնարար ազդեցություն ունեցան 1991թ․ Հայաստանի Հանրապետության հռչակման և կայացման, արդյունավետ կառավարման գործում։

Ինտերակտիվ կապի միջոցով Երևանից թեմայի վերաբերյալ հանգամանալից ելույթ ունեցավ նաև քաղաքագետ, պրոֆեսոր Ալեքսանդր Մարկարովը։

Ելույթներից հետո դեսպանը պատասխանեց ներկաների հարցերին:

Նույն օրը ՀՀ դեսպանը հանդիպեց Մալմյոյի համալսարանի ռեկտոր Շերստին Թամի և փոխռեկտոր Պեռ Հիլբուրիհեի հետ և զրուցակիցներին հակիրճ տեղեկացրեց Հայաստանի բուհերի՝ Շվեդիայի մի շարք համալսարանների հետ ստեղծված միջբուհական համագործակցության և Շվեդական ինստիտուտի ծրագրերով շվեդական տարբեր համալսարանններում ուսանողների, դասախոսների փոխանակման ծրագրերի մասին։ Զրույցի ընթացքում քննարկվեցին Մալմյոյի համալսարանի և հայաստանյան բուհերի միջև համագործակցության հարցեր։
orer.eu


Առնչվող նյութեր
1. Նալբանդյանը Դանիայում եւ Շվեդիայում. ստորագրվեց վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը
2. Շվեդիա. «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան բարերար Գրեգ Դինգիզյանին
3. Շվեդիա.Տիգրան Համասյանի փայլուն մենահամերգը Ստոկհոլմում
4. «Սայաթ – Նովա» աշուղական երգի վաստակաւոր անսամբլը Շվեդիայում
5. Հայաստան-Շվեդիա. 25-ամյա դիվանագիտական ճանապարհ
6. «Վերջին բնակիչը» ֆիլմը ցուցադրությունը Շվեդիայում և Ֆինլանդիայում
7. Ոսկե մեդալ` շվեդահայ ճանաչված կինոռեժիսոր Սյուզան Խարդալյանին
8. Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Շվեդիայում
9. Շվեդիա. Հրանտ Դինքի հիշատակին նվիրված երեկո Ստոկհոլմում
10. Շվեդիա. «Վիննետ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի գործունեությունը ներկայացվել է Ստոկհոլմում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Մենք կարևորում ենք Արևելյան գործընկերության 20 արդյունք մինչև 2020 թվականը. ասել է Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում
2.Նիկոլ Փաշինյանը հայ-չեխական կապերը քննարկել է Հայաստանում Չեխիայի դեսպանի հետ
3.Բրյուսելում կայացավ Հայաստան – Եվրամիություն գործընկերության խորհրդի առաջին նիստը
4.Փաշինյանը չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականը. կուտակայինի շուրջ քննարկումները կշարունակվեն, նախարարը հանդես է եկել հայտարարությամբ
5.Բրյուսելում ստորագրվեց Բենիլյուքսի երկրների հետ ռեադմիսիայի համաձայնագիրը
6.Եվրամիություն.Մնացականյան-Մորեգինի հանդիպում, համատեղ հայտարարություն. ավելի քան 160 մլն եվրո՝ 2017-2021 թվականների համար
7.Ոստիկանները խուզարկել են 12 <<օրենքով գողերի>> և 18 քրեական հեղինակությունների բնակարաններ /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
8.Արտգործնախարարը Բրյուսելում քննարկեց ԵՄ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման հարցը
9.Զոհրաբ Մնացականյանը Բելգիայում հանդիպել է ՀԲԸՄ Եվրոպայի եւ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակների ղեկավարների հետ
10.Հայ-իսպանական երեկո Պրահայում. Կերգեն նաեւ հայ երգիչները
Դիտել բոլորը
Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
6.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
7.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.Կարդինալ Դուկան անտուններին ճաշ տվեց իր նստավայրում, իսկ Պրահայի քաղաքապետը ձկնապուր բաժանեց Ստարոմեստսկա հրապարակում
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: