ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Շվեդիայում Հայաստանի դեսպանը հակադարձել է Եվրատեսիլի կազմակերպիչներին

13 մայիսի, 2016 | 06:45

IVETA MukuchianՇվեդական «Աֆտոնբլադետ» օրաթերթը, անդրադառնալով «Եվրատեսիլ» մրցույթին հայ մասնակից Իվետ Մուկուչյանի կողմից ԼՂՀ դրոշի ցուցադրմանը, նաև հարցազրույց է տպագրել Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանի հետ։

«Եվրատեսիլ» երգի մրցույթում դրոշի ծածանումը ստացավ քաղաքական բարձր հնչեղություն։ Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը քննադատում է Եվրոպական հեռարձակողների միության որոշումը՝  Իվետա Մուկուչյանին պատժելու վերաբերյալ:

Չորեքշաբթի առավոտյան՝  Եվրատեսիլ երգի մրցույթի ընթացքում, «Եվրոպական հեռարձակողների միություն»-ը հայտարարությամբ է հանդես եկել  Հայաստանը ներկայացնող երգչուհի Իվետա Մուկուչյանին պատժելու վերաբերյալ, քանի որ նա կանաչ սենյակում՝ «Եվրատեսիլ» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլի հեռարձակման ժամանակ ծածանել է Լեռնային Ղարաբաղի դրոշը:

Ըստ շվեդական թերթի, այս հայտարարությունը կատարվել է անմիջապես այն բանից հետո, երբ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիեվը ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալության միջոցով դրոշի ծածանման վերաբերյալ հայտարարությամբ է հանդես  եկել, ասելով, որ «Հայաստանի սադրանքն անընդունելի է»։

Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը քննադատում է «Եվրոպական հեռարձակողների միության» որոշումը.

«Ես իսկապես հիասթափված եմ։ Միջադեպն անհարկի ուռճացվել է։ Ունկնդրելով  Իվետա Մուկուչյանի մամուլի ասուլիսը, պարզ է դառնում, որ նա ցույց է տվել դրոշը մարդասիրական մտահոգություններից ելնելով:

Դեսպանը պնդում է, որ միջադեպը իրականում քաղաքականացվել է միայն այն ժամանակ, երբ ադրբեջանական հեռուստաընկերություն գլխավոր տնօրենի տեղակալ Շեյգ Մամմադովը նույն մամուլի ասուլիսում հանդես է եկել անհավասարակշիռ և բորբոքված քաղաքական ելույթով:

finlandia despan apitonyanԹերթի հարցին, արդյոք, հատկապես ապրիլյան հակամարտությունից հետո այս պահին ավելի զգայուն չէր դրոշը ցույց տալը, դեսպանը հակադարձել է.
«Ընդհակառակը, հակամարտության սրացումը էլ ավելի հրատապ  է դարձնում մարդասիրական խնդիրների բարձրացումը։ Այս խնդիրը պետք է հաշվի առնել»։

Դեսպանը կարծում է, որ Եվրոպական հեռարձակողների միությունը տեղի է տվել Ադրբեջանի ԱԳՆ ճնշմանը, ինչը մերժել է Եվրատեսիլի միջոցառման կազմակերպիչ Սիետսե Բաքերը: Նա ընդգծել է, որ Եվրոպական հեռարձակողների միության որոշումը  կայացվել է ժողովրդավարական ոգով:

«Ամենայն հարգանքով դեսպանի անձի հանդեպ, ես համաձայն չեմ նրա հետ և հուսով եմ, որ նա ընդունում է մեր տարակարծությունը, ասել է նա, ավելացնելով ԵՀՄ պաշտոնական հայտարարության մասը, որ Լեռնային Ղարաբաղում վերջին ամսվա ընթացքում լարվածության աճի պայմաններում դրոշը չափազանց զգացմունքային խորհրդանիշ է այդ տարածաշրջանում մեծ էմոցիաներ առաջացնելու համար»,-ասել է նա:

Հինգշաբթի Եվրոպական հեռարձակողների միությունը կուսումնասիրի ադրբեջանական հեռուստատեսության  ներկայացուցչի բորբոքված ելույթը։
«Սակայն մեծ տարբերություն կա այն բանի մեջ, որ  ինչ-որ մեկը ասում է ուղիղ եթերով, ինչը ղեկավարվում է խիստ և հստակ կանոններով և այն ամենի մեջ, ինչ պատահեց մամուլի ասուլիսի ժամանակ և դրանից հետո»,- ասել է Սիետսե Բաքերը:

Դեսպան Ապիտոնյանը նաև հարցազրույց էր տվել շվեդական ազգային TT գործակալությանը, որը տպագրել են բազմաթիվ լրատվամիջոցներ։

Հարցազրույցում դեսպանը կրկին շեշտում է իրադարձությունների արհեստական ուռճացվածությունը.  «Ես հասկանում  եմ, որ որոշ մարդիկ կցանկանան կատարվածում քաղաքական ուղերձ տեսնել, բայց երգչուհին փորձել է իր ձայնը բարձրացնել հանուն մարդկանց իրավունքների։ Վերջին ամսվա ընթացքում հակամարտությունը խլել է մեծ թվով մարդկանց կյանքը, որոնցից շատերը շատ երիտասարդ էին: Երգչուհին փորձել է ցույց տալ, որ խաղաղություն հաստատելու կարիք կա»:

Դեսպանի կարծիքով, դրոշների խնդրի արծարծմանը նպաստել է նաև Եվրոպական հեռարձակողների միության ոչ-հստակ կանոնները, երբ սահմանվել է չթույլատրվող դրոշների ցանկ, ապա այն չեղյալ է հայտարարվել, ի վերջո ընդունվել են շատ անհասկանալի կանոններ։

Դեսպանը կարևորում է նաև ստեղծագործական ազատության խնդիրը, ՝ հավելելով, որ նույն շոուի շրջանակներում որոշ ելույթներ, ինչպիսին օրինակ փախստականների շարունակվող ճգնաժամին նվիրված համարն էր, նույնպես քաղաքական բնույթ ուներ։ Դեսպանը կրկին կազմակերպիչների ուշադրությունն է հրավիրել ադրբեջանական պատվիրակության ներկայացուցչի սադրիչ ելույթին։

Իր հերթին , Իվետան իր ֆեյսբուքյան էջում գրել է . «Հիմա նույնիսկ չեմ կարողանում անհրաժեշտ բառեր գտնել, խոսքերն այժմ ավելորդ են թվում։ Սիրո ալիքը հասավ բոլորին և այնքան տարածվեց, որ անգամ ես չէի կարող պատկերացնել»։Նա նաև նշել է. «Թիկունքս ամուր է ձեզնով, միասին մենք անպարտելի ենք։ Սիրում եմ Ձեզ անսահման»։

Հիշեցնենք, որ Եվրոպական հեռարձակողների միությունը տարածել էր հայտարարություն մրցույթի ժամանակ Հայաստանի պատվիրակ Իվետա Մուկուչյանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը ծածանելու մասին: Այս մասին տեղեկանում ենք Եվրոպական հեռարձակողների միության ֆեյսբուքյան էջից:

Հայտարարության մեջ նշվում է, որ «խստորեն դատապարտում են» մայիսի 10-ին «կանաչ սենյակում» արդյունքներին սպասելիս  ուղիղ հեռարձակման ընթացքում հայաստանյան պատվիրակի կողմից ԼՂՀ դրոշը ցուցադրելու փաստը, համարում, որ դրոշի ցուցադրումը վնասում է «Եվրատեսիլ» բրենդին»» : Որոշում է կայացվել համաձայն կանոնների, մրցույթը հեռարձակող հեռուստաընկերության՝ Հայաստանի  Հանրային հեռուստաընկերության դեմ պատժամիջոցներ կիրառել: Պատժամիջոցի բնույթը կորոշվի  հունիսին կայանալիք Ռեֆերենտ խմբի հերթական հանդիպման ժամանակ:Եվրոպական հեռարձակողների միությունը նախազգուշացրել է, որ, մրցույթի կանոնների համաձայն, հետագայում ցանկացած խախտման դեպքում  Հայաստանը որպես մասնակից երկիր, կարող է որակազրկվել, զրկվել մրցույթին մասնակցելու իրավունքից:

Աղբյուր` Panorama.am


Առնչվող նյութեր
1. Շվեդիա. Առաջին Հանրապետությանը նվիրված դասախոսություն Մալմյոյի համալսարանում
2. «Մանկական Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնելու է 9-ամյա Միշան. պատմում է Լիրա Քոչարյանը
3. Հայաստան-Շվեդիա. 25-ամյա դիվանագիտական ճանապարհ
4. Այսօր քվեարկեք Արծվիկի օգտին
5. «Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը կներկայանա մայիսի 9-ին՝ առաջին կիսաեզրափակչում. Արծվիկը կկատարի “Fly with me” երգը
6. Շվեդիա. Հրանտ Դինքի հիշատակին նվիրված երեկո Ստոկհոլմում
7. Շվեդիա. «Վիննետ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի գործունեությունը ներկայացվել է Ստոկհոլմում
8. Ստոկհոլմի երկնքում ինքնաթիռ է պտտվել Ղարաբաղ-Սեր-Իվետա պաստառով
9. Մայիսի 14-ին եվրոպահայությունը կքվեարկի Իվետա Մուկուչյանի օգտին.նա հանդես կգա վերջինը
10. Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը բաց նամակ է հղել «Եվրատեսիլ-2016»-ի կազմակերպիչներին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: