ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Շվեդիայում եւ Նորվեգիայում հիշատակել են Հայոց ցեղասպանությունը

26 ապրիլի, 2016 | 10:54
ՆՈՐՎԵԳԻԱ

ՆՈՐՎԵԳԻԱ

Ապրիլի 24-ին Շվեդիայում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ։

Ստոկհոլմում տեղի ունեցավ երթ դեպի Թուրքիայի դեսպանություն, որի ավարտին մասնակիցները կենտրոնական Կունգստրեգորդեն զբոսայգում գտնվող Սբ. Յակոբ եկեղեցում մասնակցեցին Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված սուրբ պատարագին։ Արարողությանը ներկա էին Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը, հայ համայնքի կառույցների ներկայացուցիչներ։

sweeden april2016 kՊատարագին հետևեց շվեդահայ համայնքի ներկայացուցիչների կողմից կազմակերպված հիշատակի միջոցառումը՝ ցույց Ստոկհոլմի կենտրոնական Սերգելս Տորյ հրապարակում։

Տարելիցին նվիրված միջոցառումներ տեղի ունեցան նաև Սյոդերթելյե, Օրեբրո, Նորշյոփինգ, Գոտեբուրգ և Մալմյո քաղաքներում։ Սյոդերթելյեի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում կազմակերպված միջոցառմանը ներկա էր քաղաքապետ Բոել Գոդները։ Վերջինս իր ելույթում անդրադարձավ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցին։

sweeden april2016Օրեբրոյում տեղի ունեցած միջոցառումը սկսվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին ծաղկեպսակի զետեղման արարողությամբ։ Ելույթ ունեցան Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Էվա-Լենա Յանսոնը և Խորհրդարանի նախկին պատգամավոր, Օրեբրոյի համայնքային խորհրդի անդամ Մուրադ Արթինը։ Միջոցառումը շարունակվեց եկեղեցում, որտեղ ելույթ ունեցավ Օրեբրոյի քաղաքապետ Ագնետա Բլոմը։

Նորվեգիայի երեք քաղաքներում  նույնպես անցկացվել են ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված ձեռնարկներ։

norwayԻնչպես տեղեկացնում է Նորվեգիայի հայերի մշակութային միությունը, հիշատակի միջոցառումներ են կազմկաերպվել Օսլոյում, Բորգենում եւ Կրագերոյում։ Այստեղ է գտնվում նորվեգացի մեծ հումանիստ Բոդիլ Կատարինե Բյորնի հուշաքարը։ Իսկ Բորգենում հարգել են նորվեգացի բևեռախույզ, գիտնական, դիվանագետ և ականավոր հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի հիշատակը։ 


Առնչվող նյութեր
1. «Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
2. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
3. Դոկտ. Արման Կիրակոսեանի նոր մենագրութեան շնորհահանդէս-գինեձօնը Ավստրիայում
4. Դեսպան Արզումանյանն իր հավատարմագրերը հանձնեց Նորվեգիայի Թագավորին
5. Մակրոնը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
6. Ֆրանսահայ լուսանկարիչ Գրիգոր Ճօլօլեանի հազվագյուտ ու անտիպ լուսանկարները՝ Հայոց ցեղասպանության թանգարանում
7. ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ «Կադանս» անսամբլի համերգ Ստոկհոլմում
8. Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
9. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
10. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
3.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
4.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
5.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
6.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
8.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
9.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
10.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: