ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Շուշիի ամրոցում կայացել է Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» օպերայի արցախյան պրեմիերան

03 սեպտեմբերի, 2014 | 15:18

avet terteryan operaՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի նախարարությունների աջակցությամբ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ՝ ս. թ. սեպտեմբերի 1-ին, Շուշիի ամրոցում մեծ հաջողությամբ կայացել է հայ նշանավոր կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» օպերայի արցախյան պրեմիերան /լիբրետոն` Վլադիմիր Շահնազարյանի, ըստ Բորիս Լավրենյովի «Քառասունմեկերորդը» վեպի և Եղիշե Չարենցի բանաստողծությունների/: Արցախյան պրեմիերային ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, երկու երկրների այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

«Կրակե օղակ» օպերայի արցախյան պրեմիերան նվիրվում է Արցախի Անկախության օրվան և Ավետ Տերտերյանի ծննդյան 85-ամյակին: Նախագծի հեղինակն ու գեղարվեստական ղեկավարն է` Սարինե Ավթանդիլյանը:

mincult.am


Առնչվող նյութեր
1. ,,Տերտերյանի ժամանակը,, փառատոնը՝ հուլիսի 29-ին Հայրավանքում
2. Երեւանում ամփոփվեց Տերտերյան ֆեստը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: