ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Շնորհավոր տարեդարձդ, Ատոմ Էգոյան

19 հուլիսի, 2013 | 21:00

ՊՐԱՀԱ. -Այսօր կանադահայ հայտնի կինոբեմադրիչ 52-ամյա Ատոմ Էգոյանի ծննդյան օրն է։ Ինչպես գիտեք, նա նաեւ Երեւանի ,,Ոսկե Ծիրան,, միջազգային կինոփառատոնի նախագահն է, կինոաշխարհում հարգանք ու սեր վայելող կինոգործիչ։

 Ի դեպ, այս տարվա կինոփառատոնի օրերին  ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ “Ոսկե ծիրան” կինոփառատոնի հիմնադիր, կինոռեժիսոր Ատոմ Էգոյանին շնորհվեց Պատվո շքանշան:

Մենք շնորհավորում ենք տաղանդավոր  կինոբեմադրիչին իր ծննդյան օրվա առիթով եւ ներկայացնում Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահ, կինոգետ Դավիթ Մուրադյանի այդ առթիվ գրված խոսքը։

Ատոմ Էգոյանը, որ իր համբավը ձեռք է բերել բացառապես իբրև art – ֆիլմերի հեղինակ, հոգեկենտրոնացումների ռեժիսոր է և նույնն էլ պահանջում է հանդիսատեսից: Նրա կինոն նախևառաջ մեծ աշխարհի բնակիչ է, բայց ռեժիսորը`,,հետադարձ հասցեն,, չմոռացող: Առաջին անգամ այդ հասցեն նա շոշափում է դեռևս 1992 – ին`լայն ճանաչում գտած ,,Օրացույց,, – ով, որը հիմնականում նկարահանվել է մեր դժվար տարիների Հայաստանում ու դարձել մի յուրատեսակ ենթահող մեկ տասնամյակ հետո էկրան ելած ,,Արարատի,, համար:

,,Արարատը,, հայտնություն էր միլիոնավոր օտարերկրացիների համար ու սպասված և միաժամանակ անսպասելի` հայկական միջավայրերում: Այդ ֆիլմում Էգոյանին առաջին հերթին հետաքրքրում էր մարդու հարաբերությունն իր անցյալի հետ: Իսկական արվեստագետի տեսողությամբ նա հայտնաբերում էր, որ անցյալը նույնպես զննում է ժամանակակիցներիս և նույնիսկ ազդեցություն գործում ներկայի վրա: Հատկապես, եթե եղել է ճակատագրական:

Վերնոյի ,,Մայրիկից,, հետո սա երկրորդ ու ավելի հեռուն գնացող փորձն էր` նկարագրելու և քննելու Եղեռնի իրողություններն ու հոգեբանական նստվածքը: Մանավանդ այս վերջինը ռեժիսորը վեր հանում ,, խոշոր պլանով,,: Նրա հերոսներից յուրաքանչյուրի գիտակցության խորքում կա մի տեկտոնական ճեղքվածք, որը համազգային աղետի հետքն է`մինչև օրս էլ մեզ պարտք մնացած արդարության պատճառով չջնջված:

Արշիլ Գորկու հանրահայտ կտավը`մի հուշ հին երկրի, նախնիների, կորստի ու չամոքվող ցավի մասին, դառնում է կենդանի, ապրված և մեր աչքերի առջև հյուսվող իրականություն: Հետո այդ իրականությունը վերածվում է փոքրիկ ու խունացած, կոտորածներից ու տեղահանությունից մի կերպ փրկված լուսանկարի, իսկ ավելի հետո`մեծ նկարչի ձեռքով ստեղծված ու սրբապատկերի ուժ ստացած հոգենյութի, որն ակնդետ նայում հետնորդների աչքերի մեջ ու դառնում է այդ ֆիլմի անպատասխան հարցը`մարդկության խղճին հասցեագրված: Իսկ հնամաշ վերարկուի կոճակն ամրացնելու տեսարանը (այդ կոճակը կարվում է դեռևս մանուկ Ոստանիկի`ապագա Արշիլ Գորկու մոր ձեռքով) Էգոյանն անսպասելիորեն կրկնում է ֆիլմի ավարտին, որպես մի ազդեցիկ ու խորհրդանշական վերջակետ: Այսպես, մեր հոգու մեջ, հենց մեր ծնողների ձեռքով, ագուցված են մեր սուրբ հիշատակները, մեր անհատական ու ընդհանրական կենսագրությունը:

Հ.Գ. 19 հուլիսի, Ատոմ Էգոյանի` իմ արդեն վաղեմի ու սիրելի բարեկամի ծննդյան օր:

Դավիթ Մուրադյան

Orer.eu

Լուսանկարում՝ Ատոմ Էգոյանը երկու տարի առաջ իր ծննդյան 50-ամյակը  նշեց  ,,Ոսկե Ծիրան,, փառատոնի շրջանակներում ,

Հեղինակ` ՕՐԵՐ ամսագիր

 


Առնչվող նյութեր
1. Նախագահը հյուրընկալել է Ատոմ Էգոյանին եւ Արսինե Խանջյանին
2. «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը
3. Մարուշա Մայերը ,,Իվան,, ֆիլմում, որն անցնում է ազգայինի սահմանները. Ոսկե ծիրան
4. Երևանի «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնը բացում է բոլոր գաղտնիքները
5. Հայտնի են «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի մրցույթային և ոչ մրցութային ծրագրերը
6. Հայաստանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնը
7. Ատոմ Էգոյանի ուղերձը հայ ժողովրդին
8. ՀԲԸՄ-ն եւ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն սկսում են GAIFF Pro կինոարտադրության զարգացման հարթակի նախագիծը
9. «Ոսկե ծիրան» կինոփառատոնում փոփոխություններ. տնօրեն Հարություն Խաչատրյանին կփոխարինի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը
10. ,,Ոսկե ծիրան,,ում ցուցադրվում է Կաննի միջազգային կինոփառատոնի հաղթանակած ֆիլմը՝ ,,Քառակուսին,,

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
2.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
3.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
4.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
5.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
6.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
7.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
8.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
9.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
10.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: