ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
26 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Շնորհավոր Նոր տարի, ՕՐԵՐ-ի սիրելի ընթերցողներ

31 դեկտեմբերի, 2016 | 19:02

Անցնող 2016-ը լի էր մարտահարվերներով թե՜ Հայաստանի ու Արցախի, եւ թե՜  սփյուռքահայության, հատկապես՝ սիրիահայության համար։ Փառք Աստծո, Հալեպը ազատագրվեց եւ ամենօրյա ռմբահարումներից հալեպցիները շունչ քաշեցին, թեեւ երկիրը դեռեւս գտնվում է պատերազմական վիճակում եւ  շարունակում է պայքարն իսլամ ահաբեկիչների դեմ։

Արցախյան ճակատում թեեւ ապրիլյան չորսօրյա պատերազմից հետո հարաբերական անդորր էր, սակայն հարեւան պետության անկանխատեսելի ղեկավարը շարունակում է իր հարձակումները՝ ընտրելով վախկոտ քաղաքականություն։

Ինչպես ցույց տվեց անցնող տարին, հայ ժողովուրդը՝ Հայաստան, Արցախ եւ Սփյուռք կանգնած է իր զինվորների կողքին, պատրաստ է օգնելու եւ Տեր կանգնելու իր հաղթանակներին, միայն թե պետք է նաեւ ղեկավարները չթալանեն բանակին տրված միջոցները եւ  ամենախիստ ձեւով պատասխանատվության ենթարկվեն, այլ ոչ թե միայն ազատվեն աշխատանքից։ Հայ զինվորի արժանապատիվ ծառայությունը պետք է դառնա Հայաստանի ղեկավարության կարեւորագույն խնդիրը։ Հայ զինվորը մնում է անցնող տարվա գլխավոր հերոսը։

Իսկ մենք շարունակելու ենք լուսաբանել եվրոպահայության առօրյան, անդրադառնելով մեր ազգի նվիրյալների աշխատանքին, հաղթանակներին ու նվաճումներին։  Շարունակելու ենք Եվրոպայի հայության ներկային ու ապագային նվիրված հոդվածաշարը, արդեն իսկ գրված Ռումինիայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Չեխիայի, Սլովակիայի, Ավստրիայի հայկական համայնքներին առաջիկայում կմիանան Պորտուգալիան, Գերմանիան, Լեհաստանը, Բելգիան, Կիպրոսը եւ այդպես շարունակ։

Մաղթում ենք, որ մեր հայրենակիցները, աշխարհի որ ծայրում էլ  ապրելիս լինեն, չմոռանան իրենց արմատները, իրենց մայրենի լեզուն, իրենց հայրենիքը, ապրեն խաղաղ ու երջանիկ,   եւ իրենց տեղը գտնեն մեր մոլորակի ցանկացած անկյունում, իրենց սերն ու կարողությունը ի նպաստ դնելով հայության բարօրությանը։

Շնորհավոր Նոր Տարի սիրելիներ, բարին ընդ Ձեզ….

ՕՐԵՐ  եվրոպական ամսագիր 

orer_christmas_card_2017_small


Առնչվող նյութեր
1. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
2. ՕՐԵՐ-ի բացառիկը՝ նվիրված լեհահայությանը
3. Շնորհավոր Նոր տարի եւ Սուրբ Ծնունդ, ՕՐԵՐ-ի սիրելի ընթերցողներ
4. 2018 թուականին պէտք է ամբողջութեամբ դուրս գանք հիասթափութեան հոգեվիճակէն. Թորոս Սէֆիլեան
5. 2018 ԹՎԱԿԱՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔՆԵՐ ԵՒ ԽՈՀԵՐ
6. Լույս է տեսել ՕՐԵՐ-ի բացառիկ համարը՝ նվիրված Հովհաննես Այվազովսկուն, նաեւ Դանիայի եւ Նորվեգիայի հայկական համայնքներին
7. Հանդիպում իսպանահայ խմբագիր Արարատ Ղուկասյանի հետ
8. ՕՐԵՐ-ի նոր համարը՝ Պորտուգալահայությունը եւ Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամը
9. Ավստրիահայությունը ջերմորեն ընդունեց համայնքի պատմությանն ու ներկային նվիրված ՕՐԵՐ-ի բացառիկ համարը. Շնորհանդես Վիեննայում
10. “ՀԻՆ ՆՈՐ ՏԱՐԻՆ” ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ. ՕՐԵՐ ամսագրի Չեխիայի հայ համայնքին նվիրված համարի ներկայացում եւ Իրանահայ համայնքին նվիրված զեկուցում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: