ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Շնորհավո´ր Տարեդարձդ, Արամ Խաչատրյան

06 հունիսի, 2013 | 14:36

Հունիսի 6-ը երաժշտական արվեստի մեծագույն ներկայացուցիչներից մեկի` աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի, ծննդյան 110-րդ տարեդարձի օրն է: Ողջ տարվա ընթացքում, աշխարհի տարբեր ծայրերում, նշվելու է մեր սիրելի կոմպոզիտորի ծննդյան տարեդարձը: Հայաստանը բացառություն չէ: Ի թիվս ծրագրված բազմաթիվ ավանդական համերգների և ելույթների, Երևանի կենտրոնում տեղի ունեցավ «Սուսերով պար՝ փողոցում» եզակի և բացառիկ միջոցառումը:

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ), Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) և Emporium ընկերության հետ համատեղ, ժամանակակից մատուցմամբ ներկայացրեց Խաչատրյանի հանրահայտ սուսերով պարը «Գայանե» բալետից:

Պատահական անցորդներ ու զբոսաշրջիկներ զարմանքով ու հետաքրքրասիրությամբ հետևում էին պարին, Երևանի Cascade համալիրի Գաֆեսչյան քանդակների պարտեզում: Առաջին տպավորությունն այն էր, որ փողոցում կռիվ է ծագել մի աղջկա համար երկու տարբեր խմբերի միջև: Բայց ներկաները հանդարտվեցին և սկսեցին վայելել միջոցառումը, երբ երևաց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը` ուղեկցությամբ նվագախմբի երաժիշտների և Հայաստանի պետական «Բարեկամություն» պարախմբի անդամների:

Եթե ուշադիր դիտեք տեսանյութը, անպայման կնկատեք ՀԲԸՄ մեծ ընտանիքի ներկայությունը` ի դեմս անձնակազմի ու աջակիցների, այդ թվում ՀԲԸՄ «Երաժշտական Հայաստան-2012»-ի երկու մասնակիցների, որոնք ելույթ ունեցան 100 հոգանոց նվագախմբի հետ, ինչպես նաև Հայաստանի շախմատի հանրապետական համադպրոցական օլիմպիադայի 2012-2013թթ. մրցաշրջանի եզրափակիչ փուլի մասնակիցների: ՀԲԸ Միության նախագահ պարոն Պերճ Սեդրակյանի կինը` տիկին Վերա Սեդրակյանը, ՀԲԸՄ երկարամյա անդամ և աջակից տիկին Սոսի Քելեկյանը, նույնպես ներկա էին վայելելու բացօթյա այս գեղեցիկ իրադարձությունը:

Ականավոր երաժշտի ծննդյան 110-ամյակի կապակցությամբ 2013թ. UNESCO-ի կողմից հայտարարվել է Խաչատրյանական տարի: Մեծ արվեստագետի հարուստ երգացանկն ընգրկում է դաշնամուրի, ջութակի, թավջութակի և նվագախմբի համար գրված բազմաթիվ գործեր, ինչպես նաև բալետներ և այլ ստեղծագործություններ:

Արամ Խաչատրյանը կյանքից հեռացավ 1978թ.-ի մայիսի 1-ին` մարդկությանը թողնելով հարոստ երաժշտական ժառանգություն:

<> տեսանյութը կարող եք դիտել այստեղ.

http://youtu.be/XazTAkh3SO8     

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, հիմնադրված 1928թ.-ին, հանդիսանում է արհեստավարժ նվագախմբային արվեստի ազգային կենտրոն: Դասական սիմֆոնիկ, օպերային, ինչպես նաև ժամանակակից ու ազգային երաժշտության պարբերական համերգներով նվագախումբը մեծ նվիրվածությամբ նպաստում է հանրության շրջանում մշակութային և երաժշտական իմացության բարձրացմանն ու տարածմանը:

Ֆիլհարմոնիկը ներկայացնում է նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, իր ծրագրերում ներառելով նաև նոր ստեղծագործություններ, որոնք կհրապուրեն ոչ միայն իր մշտական ունկնդրին և երաժշտության գիտակներին, այլ նաև զբոսաշրջիկներին և բոլոր տարիքի երաժշտասերներին: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը Հայաստանի երաժշտական արվեստի դեսպանն է ամբողջ աշխարհում և հաճախ է հյուրախաղերով հանդես գալիս արտերկրում:

Emporium-ը մարքեթինգի, գովազդի և PR ոլորտի առաջին տպագիր պարբերականն է Հայաստանում, որը հիմնվել է 2011թ.: Պարբերականի նպատակն է խթանել տեղական շուկան և աջակցել մասնագետներին` ապահովելով նրանց կապը նորանոր գաղափարների ու մոտեցումների հետ: Ի թիվս այլ աշխատանքների, Emporium-ը նաև աջակցում է արվեստագետներին` նկարահանելով անվճար գովազդային հոլովակներ նրանց համար: 2012-ի սեպտեմբերի 21-ին Emporium-ն իրականացրեց Հայաստանի պատմության մեջ ամենամասշտաբային ֆլեշմոբը:

Դիտելու համար այդ ֆլեշմոբը այցելեք՝

www.youtube.com/watch?feature+player_embedded&v=rOeiDGcEPwE).

Emporium-ի մասին հավելյալ տեղեկությունների համար, այցելք www.emporium.am


Առնչվող նյութեր
1. Նոր հնարավորություներ՝ Հայաստանի ֆրանսախոսների համար
2. ՀԲԸՄ-ն սգում է հայ ժողովրդի հպարտություն Շառլ Ազնավուրի կորուստը
3. Ուշագրավ համերգների և դասախոսությունների շարքը հայկական երաժշտությունը հասցրեց Ասիա՝ կամրջելով դարավոր ժողովրդական ավանդույթները
4. Հ.Բ.Ը.Մ.-Ը ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ ԿԸ ՏՐԱՄԱԴՐԷ ԼՈՅՍ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՏՈՒԺԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՈՒ
5. Creative Armenia-ն և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը հայտարարում են նորարար տաղանդավոր արվեստագետներին օժանդակող ծրագրի մեկնարկը
6. ՀԲԸՄ-ն ներկայացնում է անհրաժեշտ էլեկտրոնային գրքեր ու հավելվածներ Հայաստանի մասին
7. ՀԲԸՄ Նախագահն ու Հայաստանի Նոր Ղեկավարությունը Քննարկում են Համագործակցության Հնարավորություններն ու Փոխադարձ Հետաքրքրության Ոլորտները
8. Լրատվական դաշտը՝ որպես Սփյուռք-Հայրենիք կամուրջ
9. Մեկնարկեց Արամ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթը
10. ՀԲԸՄ-ը Նշում է Հայաստանի Առաջին Հանրապետության Հաղթական 100-ամյակը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
2.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
3.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
4.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
5.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
6.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
7.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
8.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
9.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
10.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: