ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Շնորհակալություն, Միքայել

31 մայիսի, 2017 | 20:42

 

,,Վերջապես երազանքս կատարվեց եւ ես եկա Պրահա,,-այս խոսքերով սկսեց մայիսի 28-ին Չեխիայի մայրաքաղաքի գրադարանի դահլիճում  չեխահայության հետ հանդիպումը  անվանի դերասան ու ռեժիսոր, պրոդյուսեր, Հայաստանի ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանը։ Հանդիպումը վերածվեց կարոտի ու հայրենասիրության մի գեղեցիկ զրույցի, որի վերջակետը դրեց ,,Thank you, հայրիկ,, ֆիլմի ցուցադրությունը (սցենարի հեղինակը, պրոդյուսերը եւ գլխավոր դերակատարներից մեկը Միքայել Պողոսյանն է, ռեժիսորը՝ Հրաչ Քեշիշյանը)։

Ձեռնարկի սկզբում Չեխիայի հայության հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանի  օրհնության խոսքից ու Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանի մայիսի 28-ի խորհրդին անդրադառնալուց եւ բարեմաղթանքներից հետո, կազմակերպիչներին իր շնորհակալանքի խոսքը հայտնեց սիրված դերասանը։

Ֆիլմի ուղերձը համահունչ էր օրվա զրույցին ու տրամադրությանը՝ հայություն, հայկական աշխարհ, հայրենիք, հայրենադարձություն եւ, իհարկե, արվեստ ու մշակույթ։

Պատասխանելով ներկաների հարցերին, Միքայել Պողոսյանը նշեց նաեւ, որ հաճախ է իր արտասահմանյան ուղեւորությունների ընթացքում հանդիպում երեւանցիների, իր քաղաքի կարոտն առնում նրանցից, եւ համոզված է, որ գալու է այն օրը, երբ բոլոր  կհավաքվեն Երեւանում։ ,,Երեւանը պատրաստում ենք Ձեր գալուստին,,-ասաց նա ու անդրադարձավ ներկա վիճակին, նշելով, որ դրա համար մեղավոր են բոլորը։

,,Գիտակցենք, որ դժվար օրեր միշտ լինում են, ամեն մեկս փորձենք մեր սկզբունքներից ելնելով, աջակցել, որպեսզի  հայրենիքը դառնա բոլորի երազած երկիրը,,-շեշտեց Միքայել Պողոսյանը։ Նա նաեւ անդրադարձավ վերջերս Երեւանի ավագանու ընտրություններում իր թեկնածության հետ կապված խոսակցություններին, նշեց, որ թեեւ ընտրվել էր, բայց հրաժարվեց մանդատից, քանի որ ինքը չի կարող որեւէ կուսակցության մեջ մտնել եւ քաղաքական շահարկումներն իր համար չեն։

Անվանի արվեստագետը խոսեց կինոյում իր վերջին դերակատարումների, թատրոնի ու դերասանական  երիտասարդ  տաղանդավոր սերնդի մասին։ Վերջին ֆիլմը՝ ,,Լորիկը,, որի նկարահանումներն արդեն ավարտվել են, շուտով կներկայացվի հանդիսատեսի դատին։  Ֆիլմն այն մասին է, թե ինչպես կարելի է մարդկանց արվեստի միջոցով բուժել։

Միքայել Պողոսյանի եռագրության երրորդ ֆիլմը՝ ,,Thank you, հայրիկ,,ը ներկաները դիտեցին կլանված եւ արցունքոտ աչքերով դուրս եկան դահլիճից։ Ֆիլմը հուզել էր նաեւ Միքայելին, ով չթաքցրեց, որ այն առաջին անգամ դիտեց իբրեւ հասարակ հանդիսատես, ու զգալով դահլիճի անմիջական արձագանքներն, ինքն էլ ապրեց ֆիլմի բոլոր դրական ազդեցությունները։

Արվեստագետը մեծ է այնքանով, թե որքանով  է նրան հաջողվում  մարդկանց մեջ արթնացնել զգացմունքներ, հուզել նրանց հոգեկան աշխարհը, եւ ամենակարեւորը ներկայի ու ապագայի մասին մտորելու առիթներ պարգեւել։ Համոզված եմ, որ ֆիլմը բոլորին մտորելու առիթներ տվեց, ավելին, օրվա հերոսին մոտեցող հանդիսականները  միայն ասում էին ՝ ,,Շնորհակալություն, Միքայել,, կամ ,, Thank you, Միշա,,։

Այսօր Միքայել Պողոսյանի ծննդյան օրն է։ Շնորհավորում ենք մեր տաղանդավոր հայրենակցին եւ մաղթում ստեղծագործական անվերջանալի վերելքներ, նոր նախագծեր եւ իհարկե, նոր հանդիպումներ ոչ միայն սփյուռքում, այլեւ Երեւանում։

Հ. Ասատրյան

Պրահա

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
2. Կյանքից հեռացավ հայ ժողովրդի մեծ բարեկամ պրոֆ. Էվժեն Կինդլերը
3. Հայ երեխաները դարձան Պրահայի միջազգային երաժշտական փառատոնի դափնեկիրներ
4. Հայ-իսպանական երեկո Պրահայում. Կերգեն նաեւ հայ երգիչները
5. «Եկեղեցեաց Գիշեր» նշուեցաւ Պրահայի մէջ. Դր. Հայկ Սրկ. Իւթիւճեանի այցը Ս. Ղազար
6. Քոչարին Պրահայի կենտրոնական հրապարակում. /տեսահոլովակ եւ լուսանկարներ/
7. Լեհաստանի հայերի երրորդ համագումարը Վարշավայում. ներկայացվեց նաեւ ՕՐԵՐ-ի լեհահայությանը նվիրված հատուկ համարը
8. ՊՐԱՀԱ. ,,Գուրմետ Հաուսը,, ներկայացրեց Հայաստանը՝ դեսպանությունների փառատոնում
9. Յիհլավա. Չեխահայ երիտասարդներն իրենց պարով միացան Հայաստանի իրենց հայրենակիցներին
10. Չեխահայությունը նշեց Ապրիլի 24-ը. Երթ, ժամերգություն եւ համերգ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
2.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
3.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
4.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
5.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
6.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
7.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
8.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
9.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
10.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: